Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Kia-ն, Mercedes-ը, Nissan-ն ու Chevrolet-ը. կա վիրավոր

Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ գազոնում: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությաբն Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Related posts

Իշխանությունը թալանչի է դարձել, 10 միլիարդը անհասկանալի տեղ են լցրել

admin

«Ծառայում եմ ՀայաստանիՍ Հանրապետությանը»… Էդուարդի երդումը

admin

Ինչու են Մեղրիից Հանում Պետական Մարմինները. Լևոնախտն ու Ալենը և ԱՄՆ-ում ՀՀ Դեսպանի Կարևոր Ուղերձները

admin