• Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի մասին

    Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սփյուռքի նախկին նախարար Մխիթար Հայրապետյանն այս առնչությամբ լրագրողների հետ զրույցում ասաց, որ թե՛ բովանդակային, թե՛ գործառութային, թե՛ կառուցվածքային հարցերի վերաբերյալ վերջնական որոշում չկա. «Այս պահին ընթացս աշխատանքները կատարվում են, միայն մի բան կա, որը նախկինում պարզ էր, լինելու է 12 նախարարություն»,- ասաց Մխիթար Հայրապետյանը: Ինչ վերաբերում է Կառավարության ծրագրին, դրա վերաբերյալ ևս պատգամավորը հստակ դիրքորոշում չարտահայտեց: Ասաց՝ երբ այն կբերեն ԱԺ և իրենք կքննարկեն, այդ ժամանակ էլ կհայտնի իր դիրքորոշումը:

  • Արմեն Սարգսյանն ասել էր հեղափոխությունից առաջ

    Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին, Բյուրոյի նոր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի գլխավորությամբ, որը Կանադայից է եւ մինչ այդ ղեկավարել է Հայ դատի Կենտրոնական խորհուրդը: ՀՅԴ նոր Բյուրոն եւ նոր ներկայացուցիչը ընտրվել են օրերս Արցախում տեղի ունեցած Ընդհանուր Ժողովի արդյունքում: Փաստացի, ժողովը թարմացրել է կուսակցության ղեկավար կազմը, փոխել ներկայացուցչին: ՀՅԴ այդ քայլը սպասված էր, հաշվի առնելով այն, որ կուսակցության գրեթե երկու տասնամյակի ղեկավարության աշխատանքի հետեւանքը փաստորեն եղել է այն, որ Դաշնակցությունը վերածվել էր Հայաստանի իշխող համակարգի կցորդ կուսակցության, եւ այդ համակարգի փլուզումից հետո, թեեւ հասցրեց հինգ րոպե առաջ միանալ թավշյա հեղափոխությանը, այդուհանդերձ անկարող եղավ մինչեւ վերջ համարժեք լինել գործընթացին եւ չհաղթահարեց նաեւ խորհրդարանի ընտրության անցողիկ շեմը: Խոշոր հաշվով, պահպանելով իր համահայկական ընդգրկվածությունն ու վերկուսակցական ներուժը, Դաշնակցությունն իր պրակտիկ գործունեությամբ նեղացել էր Հայաստանում իշխող համակարգի տրամաչափի աստիճան՝ թե այդ համակարգի շահերի ու խնդիրների, թե մտածողության եւ աշխարհընկալման տրամաչափի: Արցախում անցկացված Ընդհանուր Ժողովը բացու՞մ է Դաշնակցության տրամաչափը առկա ներուժին եւ բնույթին համարժեք: Դա հարց է, որի կազմակերպական պատասխանը տրվել է՝ նոր Բյուրոյի եւ ղեկավարի տեսքով, բայց որը դեռեւս ունի ավելի կարեւոր՝ բովանդակային պատասխանի անհրաժեշտություն: Դրա իհարկե նախնական կարեւոր ցուցիչ էր օրեր առաջ Արցախի հարցի վերաբերյալ Ընդհանուր Ժողովի հայտարարությունը, որը սահմանում էր կարեւոր քաղաքական-համահայկական նշաձողեր այդ հարցում եւ ուներ ընդհանրապես նոր իրավիճակում պետական քաղաքականությունը համալրելու, հարստացնելու շոշափելի ներուժ: Ինչ քայլեր կհաջորդեն դրան, Դաշնակցությունը դեռ պետք է ցույց տա: Այդ իմաստով, նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը ոչ միայն արարողակարգային է, այլ նաեւ խորհրդանշական է բովանդակային իմաստով, թե Արցախի խնդրի, թե ընդհանրապես հայկական պետականության խնդիրների լայն ընդգրկումով: Բանն այն է, որ դեռեւս 2018-ի փետրվար-մարտին, խոսելով Արցախի հարցում հետագա բանակցությունների մասին, Արմեն Սարգսյանը՝ մինչ այդ Հայաստանի բարձրագույն պաշտոնատար անձի հավակնորդներից առաջինը հայտարարեց, որ բանակցության պետք է գնալ ամեն ինչ ուզելու մոտեցումով: Այլ հարց է, թե ինչ կստացվի հետո՝ ընթացքում, սակայն գնալ պետք է այնպես, որ դիմացինի համար հստակ լինի՝ մենք պահանջելու ենք ամեն ինչ: Սա հիմնարար մոտեցում է, որը տրամագծորեն հակառակ է այն պատկերին, ինչ եղել է նախորդ քառորդ դարում, երբ Հայաստանը փաստացի բանակցության է գնացել հակառակորդի իրավունքի ճանաչումով: Այդ գործընթացում հայկական քաղաքականության քառորդդարյա տրամաբանությունից քայլ առ քայլ դուրս գալը Հայաստանի պետական ռազմավարության խնդիր է, որի լուծման գործում անկասկած կարեւոր է համահայկական ներուժի կիրառումը, դրա վրա հենվելու հանգամանքը: Եվ այստեղ անշուշտ Դաշնակցությունը ունի կարեւորագույն անելիք եւ նշանակություն: Դրան զուգահեռ, խնդիրն այստեղ լայն է, եւ պետական ռազմավարության քայլ առ քայլ վերանայման այդ խնդիրը ենթադրում է ընդհանրապես հարցերի ավելի լայն համատեքստով դիտարկում: Այդ վերանայումը իրատեսական եւ հնարավոր է, եթե ուղեկցվում է ընդհանրապես հայկական պետականության կենսագործունեության, համաշխարհային կյանքում տեղի ու դերի, ըստ այդմ դրանից բխող անելիքների, պետականության փիլիսոփայության վերանայումով: Դա ենթադրում է առանցքային վերափոխումներ բոլոր ուղղություններով, կենցաղային հանրային համակեցությունից մինչեւ հասարակական-քաղաքական, տնտեսական համակարգերի եւ հանրային մշակույթի, արժեհամակարգերի վերափոխում: Եվ դա էլ անհնար է առանց համահայկական ներուժի կիրառման, առանց հստակ պատկերացնելու հայերի համաշխարհային սփռման հանգամանքը՝ մի կողմից արժեքավորությունը, մյուս կողմից առանձնահատկությունն ու ռացիոնալ գնահատումն ու օգտագործումը: Եվ այս իմաստով էլ Արմեն Սարգսյանը դրա պրակտիկ խորհրդանշականության կրողն է: Ինչ կստացվի Սարգսյանի եւ համահայկական դեր եւ նշանակություն ունեցող կառույցի նոր ղեկավարության շփումից, ընդամենն արարողակարգային լուսանկար եւ հաղորդագրությու՞ն, թե առարկայական մի գործընթաց, որը ներդաշնակորեն կտեղավորվի Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությամբ սկսված լայն եւ բարդ վերափոխումների համայնապատկերում:

  • Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան․ Նիկոլ Փաշինյան

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն: Վարչապետը նախ ներկայացրել է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում միջազգային գործընկերների հետ ունեցած քննարկումների արդյունքները՝ նշելով, որ Հայաստանի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանալ օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար։ Խորհրդակցությանը նաև անդրադարձ է կատարվել տարբեր ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման աշխատանքների ընթացքին: Իր խոսքում, Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այսօրվա մեր հանդիպման նպատակն է քննարկել, թե ինչ ընթացիկ ներդրումային ծրագրեր կան և ինչ վիճակում են դրանք, ինչ ունենք անելու ծրագրերը կյանքի կոչելու համար: Այս թեման կարևոր է Դավոսի համաժողովին մեր պատվիրակության մասնակցության ֆոնին: Ուզում եմ ասել, որ Դավոսում մենք մի շարք միջազգային գործընկերների, կորպորացիաների և ընկերությունների ներկայացոցիչների հետ ունեցանք հանդիպումներ, որոնց ընթացքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ: Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան: Մասնավորապես, «Մարիոթ» ընկերության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հաստատվեց, որ 2019 թվականի ընթացքում Երևանում «Մարիոթ»-ի կառավարման ներքո գտնվող ևս մեկ հյուրանոց կբացվի: Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ղեկավարի հետ պայմանավորվեցինք, որ նրանք առաքելություն կուղարկեն ՀՀ՝ քննարկելու, թե ինչ ոլորտներում նրանք կարող են ներդրումներ իրականացնել և Հայաստանին ցուցաբերել աջակցություն: eBay ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցինք այն խնդիրները, որոնք ՀՀ քաղաքացիներն ունենում են eBay-ից գնումներ կատարելիս: Պայմանավորվեցինք, որ այդ հարցը նրանք կքննարկեն և լուծումներ կգտնենք: ՎՏԲ բանկի հետ, ինչպես գիտեք, աշխատում ենք Թեղուտի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը հասնելու համար: Լեհաստանի վարչապետի հետ ունենք պայմանավորվածություն, որ մեր երկրների էկոնոմիկայի նախարարները կաշխատեն և կփորձեն դուրս բերել այն կոնկրետ ոլորտները, որտեղ լեհական ներդրումները կարող են օգտակար լինել: Սինգապուրի փոխվարչապետի հետ ունեցանք խոսակցություն, որը կապված է, մասնավորապես, ավիափոխադրումների հետ: Նախնական պայմանավորվածություն կա, որ Սինգապուրի կառավարությունն աջակցություն ցուցաբերի Երևանի բուսաբանական այգու վերականգնման ուղղությամբ, որովհետև գիտեք, որ Սինգապուրում աշխարհահռչակ բուսաբանական այգի կա: Սինգապուրի փոխվարչապետն, ըստ էության, տեղում հաստատեց, որ կարող ենք այդ հարցը լուծված համարել, մնում է, որ Երևանի քաղաքապետարանը Բնապահպանության նախարարության հետ կոնկրետ նախագիծ ներկայացնի: Շվեյացրիայի նախագահի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց, ըստ որի՝ շվեյցարական կողմը ջրային ռեսուրսների կառավարման առումով աջակցություն կցուցաբերի մեր երկրին, որովհետև այդ առումով Շվեյցարիան գտնվում է բարձր մակարդակի վրա»: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության ղեկավարի հետ քննարկել է Երևանի «Զվարթնոց» և Գյումրիի «Շիրակ» օդանավակայանների հետ կապված հարցերը: «Գյումրիի օդանավակայանի հետ կապված իրենք սպասում են մեր որոշումներին, որպեսզի ամբողջ թափով շարունակեն ներդրումային ծրագիրը: Գյումրիի օդանավակայանի շուրջ շեշտը դրվելու է բյուջետային ավիաընկերությունների վրա: ՎԶԵԲ-ի հետ խոսակցությունը վերաբերում էր փոքր և միջին բիզնեսի համար մատչելի վարկային միջոցներ ներգրավելու գործընթացին: «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նրանք առաջարկեցին, որպեսզի Հայաստանում նույնպես նմանատիպ հիմնադրամ ստեղծվի՝ հետագա արդյունավետ համագործակցության համար, որը հետաքրքիր առաջարկ է և պետք է քննարկենք: Մենք հանդիպումների ընթացքում բոլոր գործընկերներին հրավիրել ենք մասնակցելու բարձր տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ մեր երկրի շուրջ քաղաքական առումով ձևավորված է պոզիտիվ մթնոլորտ, ինչը պետք է կարողանանք օգտագործել տնտեսական առումով կոնկրետ արդյունքներ ունենալու համար»,- ասել է վարչապետը: Այնուհետև քննարկվել են էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, տրանսպորտի, առողջապահության, գյուղատնտեսության, դեղագործության, շինարարության, ենթակառուցվածքների ոլորտներում նախատեսվող ներդրումային ծրագրերի իրականացման ուղղությամբ կատարվող քայլերը: Անդրադարձ է կատարվել ներդրումային տարբեր հայտերի շրջանակում պետական գույքի տրամադրման պայմաններին, պետություն-մասնավոր հատված համագործակցության զարգացմանը վերաբերող հարցերի:

  • Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ Հեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի նորընտիր ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին և Բյուրոյի անդամներին: «Ողջունում եմ հարգելի գործընկերներ: Հարգելի պարոն Տեր-Խաչատուրյան, ուրախ եմ մեր ծանոթության համար, ուզում եմ շնորհավորել անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս ընտրված անդամներին, մաղթել ամենայն հաջողություն՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, և ընդհանրապես մեր ժողովրդի: Իհարկե, ես միշտ ասել եմ, որ շատ բարձր եմ գնահատում ՀՅԴ-ի գործունեությունը և կարևոր համարում հետագա գործունեությունը: Մեր կառավարությունը միտված է և հակված է լայն ու արդյունավետ համագործակցություն ունենալ Դաշնակցության հետ, որովհետև հասկանալի է, որ մենք շատ հարցերում նույն տեսակետը չունենք, բայց պակաս չեն հարցերը, որոնց վերաբերյալ առնվազն մեր ընկալման վեկտորները համընկնում են: Այնպես որ, ուրախ եմ այս առիթի համար, նաև համոզված եմ, որ ընթացիկ հարցեր քննարկելու հնարավորություն կունենանք: Կրկին անգամ շնորհավորում եմ անձամբ Ձեզ և Բյուրոյի մյուս անդամներին ընտրության կապակցությամբ»,- նշել է վարչապետ Փաշինյանը: «Շնորհակալություն պարոն վարչապետ: Նախ ցանկանում եմ անձամբ շնորհավորել Ձեզ վարչապետի պաշտոնում վերընտրվելու առթիվ, նաև շնորհակալություն հայտնել դեռևս մեր ժողովից առաջ հրավեր ուղղելու համար, որպեսզի հանդիպեք Բյուրոյի նոր անդամներին: Ուրախ եմ, որ հնարավորություն կա ունենալ բաց զրույց: Ինչպես առհասարակ նշում ենք մեր կարգախոսներում՝ մեր նպատակն է ունենալ հզոր հայրենիք և սփյուռք, վստահ եմ, որ այդ ուղղությամբ կան բավական ոլորտներ, որտեղ կկարողանանք համագործակցել՝ ի շահ մեր ազգային առաջնահերթությունների: Մենք միշտ պետության կողքին ենք՝ Հայաստանի, Արցախի, ինչպես նաև մեր հայապատկան հողերում ապրող հայերի իրավունքների ջերմ պաշտպանն ենք»,- իր հերթին նշել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի անդամները վարչապետին պատմել են օրերս Արցախում ավարտված Դաշնակցության ընդհանուր ժողովի, կուսակցության առաջնահերթ խնդիրների և հետագա ծրագրերի մասին:

Լրահոս
Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի մասին
Տեղի կունենա INVEST ARMENIA 2019 Բիզնես Ֆորումը
Արմեն Սարգսյանն ասել էր հեղափոխությունից առաջ
Կարևոր է, որ այդ պայմանավորվածություններն ընթացք ստանան․ Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամներին
Արմեն Սարգսյան:Նավթի ու ջրի համադրությունը Հայաստանում
Մանե Թանդիլյանին նախարարի պաշտոնում կփոխարինի Զարուհի Բաթոյանը
Արփինե Հովհաննիսյանն առաջարկում է
Վաղը Փարիզում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները
Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ
Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից
«Մյուս անգամ, որ խոսում եմ, խնդրում եմ չմիջամտել, եղա՞վ». բանավեճ Միքայելյանի և Մարուքյանի միջև
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործով
Լուռ քայլերթ` ընդդեմ Մանվել Գրիգորյանի
Խմբագրի ընտրանի

Մխիթար Հայրապետյանը՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնի մասին

Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարա... Դիտել ավելին

Տեսանյութ

Կառավարության նիստը․ ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Կառավարության՝ այս տարվա վերջին նիստը, որը վարում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Օրակարգում 40 հարց է, որից 32-ը՝ չզեկուցվող, 1-ը՝ գաղտնի:.... Դիտել ավելին

Մամուլի բաժին
Ուղիղ   խոսք