1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մեր նպատակն է բացել «SALI»-ի ցանց ամբողջ աշխարհում․ հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի պատմությունը (լուսանկարներ)

«Made in Armenia» նախագծի հյուրն է հայկական ամենահայտնի ապրանքանիշներից մեկի՝ «SALI» ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանը:

Ընկերությունը հիմնադրվել է 1991թ. Սասուն Իգնատյանի հոր՝ Բեգլար Իգնատյանի կողմից, ով մեզ հետ զրույցում մի փոքր պատմեց «SALI»-ի ստեղծման մասին:

«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ուղղակի մնացինք առանց աշխատանքի, որովհետև այն հիմնարկությունները, որտեղ աշխատում էինք, պարզապես փակվեցին: Ունենալով ինժեների մասնագիտության զգալի փորձ և գիտելիքներ՝ փորձեցի աշխատանքի մի ուղղություն ընտրել: Ընտրեցի կոշիկի արտադրության ճանապարհը: Անընդհատ ուսումնասիրել եմ ոլորտը, բավականին դժվարությունների միջով ենք անցել մինչև հասել ենք այս օրվան: Սա դինամիկ զարգացող պրոցես է, որում կարելի է օգտագործել գաղափարներդ, գիտելիքներդ, փորձդ»,-նշեց Բեգլար Իգնատյանը:

 

 

Ներկայացնում ենք ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանի հետ մեր ունեցած զրույցը:

-Պարոն Իգնատյան, ինչպե՞ս է ստեղծվել «SALI» -ին, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Ընկերությունը 1991թ. հիմնադրել է հայրս՝ իր ձեռքով կոշիկի առաջին զույգը կարելով, ոլորտն ուսումնասիրելով: Երեք ամիս անց արդեն 10 աշխատող է ունեցել: Բավականին բարդ ճանապարհ ենք անցել, ամենադժվար տարներին էլ շարունակել ենք աշխատել : Մեր արտադրանքը մշտապես արտահանվել է: Աշխարհում չկա մի խոշոր ընկերություն, որը զբաղվում է և՛ արտահանմամբ, և՛ վաճառքով: Արտադրելն ու վաճառելը բավականին դժվար ու իրարից շատ տարբեր բաներ են: Մեր արտադրանքը նաև վերավաճառվել է մշտապես: Հետագայում՝ արդեն 2008-2009թթ. –ին, արտահանումը մեծացավ, որոշեցինք, որ կարող ենք այստեղ զբաղվել նաև վաճառքով: Ընտրեցինքը կոնցեպտը, գույնը, բավականին երկար աշխատեցինք, որպեսզի հետագայում համաշխարհային շուկա դուրս գալուց խնդիրներ չառաջանան: Հիմնականում աշխատում ենք ֆրանչայզինգի տարբերակով և բավականին լավ պայմաններ ենք առաջարկում այդ առումով մեր գործընկերներին:

 

-Քանի՞ երկիր է արտահանվում ընկերության արտադրանքը:

-Հիմա հիմնականում արտադրանքը վաճառվում է ՌԴ-ում: Այնտեղ գործում է խանութ: Ունենք նաև առաքում ամբողջ աշխարհում, բայց դա մեծաքանակ չի կատարվում: Դրանից բացի մանսակցում ենք Մոսկվայում անցկացվող կոշիկի ցուցահանդեսներին, որոնց միջոցով այս կես տարվա ընթացքում տարբեր հաճախորդներ ենք ձեռք բերել: Ռուսաստանի մոտ 20 քաղաքներում կատարվում է մեր կոշիկների վաճառքը:

 

-Լինելով տեղական արտադրող՝ ի՞նչ դժվարություններ կառանձնացնեք, որոնց բախվում եք և հետքրքիր է նաև՝ հե՞շտ է այսօր մրցակցել միջազգային բրենդների հետ:

-Հայաստանի ամենամեծ խնդիրը հումքի բացակայությունն է: Օրինակ՝ մենք ունենք կրունկ արտադրող, բայց մեր հաճախորդների պահանջը բարձր է, չենք կարող դրանով փորձել կոշիկ արտադրել: Ստիպված ներմուծում ենք դա: Նույնկերպ կա կաշվի արտադրություն, բայց դրանով կոշիկ կարելու դեպքում, մեկ շաբաթից այդ կոշիկը խնդիրներ կունենա: Այսինքն մեր հաճախորդները համեմատում են մեր արտադրանքը դրսի ընկերությունների արտադրանքի հետ, և մենք ստիպված ներմուծում ենք ամենը, որպեսզի համապաստանենք մեր հաճախորդների պատկերացումներին ու պահանջներին: Ներմուծումը հիմնականում կատարվում է Իտալիայից, ներմուծվում են ամենաբարձր որակի՝ առաջին սորտի կաշիներ: Նշեմ, որ ունենք նոր տեսականիների մեծ բազա, որոնք նորաձև են լինելու գալիք տարում: Նորաձև են լինելու հիմնականում օձի կաշին, վիլյուրը: Դրսի ընկերությունները արտադրություն չունեն, դրանց արտադրանքը հիմնականում Չինաստանից է գալիս: Չինաստանն ունի մեծ ներուժ՝ ամենավերջին նորաձև ատրիբուդները, դա է պատճառը, որ նրանք կարող են հաջորդ տարիների համար արտադրել կոշիկներ: Դրսի ընկերությունները, պահելով օրինակի համար 10 աշխատող, ընտրում են տեսականին, հասցնում այն Հայաստան և սկսում վաճառքը: Այդ առումով՝ նրանց աշխատանքը, միանշանակ, ավելի հեշտ է, քանի որ նրանք կենտրոնացած են միայն վաճառքի վրա: Իսկ մեր դեպքում, երբ արտադրանքն ու վաճառքը համատեղվում է, պրոցեսը բավականին բարդ է: Էկոնոմիկայի նախարարությունը բավականին մեծ ջանքեր է գործադրում , որպեսի Հայաստանում լինի հումքի արտադրություն, բայց, բնականաբար, դա մեծ խնդիր է:

 

-Այս 25 տարիների ընթացքում ի՞նչ է փոխվել Ձեր ընկերության արտադրանքի մեջ և որո՞նք են այն սկզբունքները, որոնց անդավաճան եք մնացել:

-Մեր ամենառաջին խնդիրը որակյալ ապրանք արտադրելն է: Երկրորդը խնդիրը այդ ապրանքի նորաձև լինելն է: Մենք աշխատում ենք նոր տեխնոլոգիաներով, կիրառում ենք նորարարություններ: Բավականին նոր տեխնոլոգիաներ ենք ներմուծել: Դրանցից մեկը մի սարքավորում է, որից Հայաստանում քիչ կա: Հայտնի է, որ ցանկացած կաշվի մեջ կան մկաններ, որոնց պատճառով կոշիկը կարող է մեկ տարի հետո փոքրանալ: Դա նրանից է, որ կաշվի մկանները ձգվում են: Այդ սարքի միջով անցնելուց հետո կաշին չի կծկվում: Մեր կոշիկները հիմնականում կարելի է մի քանի սեզոն հանգնել, քանի որ դրանց ոչինչ չի լինում:

 

-Կա՞ ընկերություն, որի հետ մրցակցում եք, կամ հավասար եք համարում:

-Մեզ մոտ աշխատող վարպետները, կարող եմ ասել, որ լավագույններից են, բայց այդ նույն վարպետներից աշխատում են նաև այլ տեղերում: Այստեղ տեխնոլոգիաների, հումքի, մոդելների հարց կա: Կարևոր է, թե նույն այդ վարպետը ինչ մոդել կստեղծի, կարևոր է նաև մարկետինգը:

 

-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Մեր նպատակները մեծ են, բայց միշտ չէ, որ նպատակն ու ցանկությունը համընկնում են: Հատկապես 2014թ. սկսած ճգնաժամը բավականին մեծ վնաս հասցրեց Հայաստանի կոշիկի արտադրանքին: Մենք այս տարում փորձեցինք մեր գործընկերների հետ խանութ բացել ՌԴ-ում, և կուրսի տատանման հետ կապված բավականին տուժեցինք: Հզոր հարված եղավ, որը մեր ծրագրերը կանգնեցրել է, բայց գլոբալ առումով գտնում եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ մենք փորձենք Հայաստանի արտադրության անունը բարձրացնել: Մեր նպատակների մեջ է մտնում նորանոր խանութների բացումը ֆրանչայզինգով: Մեր նպատակն է բացել «SALI» -ի ցանց ամբողջ աշխարհում, ստեղծել նոր աշխատատեղեր:

 

-Ներկայացված կոշիկները նոր տեսականուց են, ե՞րբ են դրանք վաճառքի հանվելու:

- Փետրվարի վերջից: Մենք նախատեսում ենք մինչև փետրվարի կես ավարտել բոլոր մշակումները գարուն-ամառ տեսականու: Նշեմ, որ առաջին անգամ Հայաստանում լինելու է կոշիկի ցուցահանդես-վաճառք:

 

 

 

-Հիշո՞ւմ եք Ձեր վաստակած առաջին գումարը, ինչի՞ վրա եք ծախսել այն:

-«SALI»-ում իմ վաստակած առաջին գումարը եղել է 13 տարեկանում: Այդ ժամանակ ես էի պատրաստում ընկերության կոշիկների տակացուները: Հիշում եմ՝ 1997-1998 թթ.-երն էին: Վաստակել եմ 70.000 դրամ ու մայրիկիս համար հեռախոս եմ գնել:

 

-Ո՞րն է եղել ամենակարևոր ու հիշարժան խորհուրդը, որ փոխանցել է Ձեզ Ձեր հայրը:

-Լինել ազնիվ: Լինել ազնիվ հաճախորդների հետ և արտադրել որակյալ ապրանք՝ բարձր պահել «SALI»-ի անունը:

Տաթև Այվազյան

Կարինա Սահակյան

Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի

loading...
Լրահոս
Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը Արձակուրդում էր՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար․ մանրամասներ 19-ամյա զինծառայողի ավտովթարից Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Օրակարգում Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է Պրեմիերա. Սիլվա Հակոբյան ՝ Սիրիր Ինձ Փլուզում Ախթալայի կոմբինատում. աշխատակիցը տեղում մահացել է Սուտ մատնության նոր դեպքեր Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կողմից ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ թողած հետքի տեսագրությունը Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում (տեսանյութ) Անհրաժեշտություն է, որպեսզի Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը․ Ս․ Սարգսյան Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները Ավտովթարի ենթարկված 19-ամյա զինծառայողը հիվանդանոցում մահացել է Հայտնաբերվել է դի Ինչպիսին էին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (լուսանկար) Օձեր՝ երեւանյան բակերում Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում Կարեւոր տեղեկատվություն Հրդեհ Դավթաշենի բնակարաններից մեկում Սերը պահիր աչքերումդ 19-ամյա ժամկետային զինծառայողը Վիլիսով գլխիվայր վիճակում հայտնվել է ձորում. կան վիրավորներ