Այն ամենը, ինչ պետք է իմանալ իմաստության ատամի մասին

loading...
 

Ինչո՞ւ են աճում իմաստության ատամներ, քանի՞սն են դրանք և ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել դրանց հեռացումը: Մեր այս հոդվածում պատասխանում ենք առավել հաճախ տրվող հարցերին:

 

 

 

Իմաստության ատամը՝ սովորական ատամ է, որն ունի նույն կառուցվածքը, ինչ մնացած ատամները: Դրանց նաև անվանում են «ութերորդ ատամներ»:

Քանի՞ իմաստության ատամ կարող է ունենալ մարդը

Առավելագույն քանակը հավասար է չորսի (մեկական ամեն կողմից վերևում և ներքևում): Բայց դա բոլորովին էլ պարտադիր չէ: Բանը նրանում է, որ մարդու զարգացման պրոցեսում տեղի է ունեցել ծնոտի փոքրացում (10-12 մմ), ինչը կախված է ավելի փափուկ և ջերմային մշակված սնդդակարգի անցման հետ: Իսկ դա իջեցնում է ծնոտի ծամողական ծանրաբեռնվածությունը: Բայց իմաստության ատամի մնացուկներ կան բոլոր մարդկանց մոտ: Այդ պատճառով ոմանց մոտ դուրս են գալիս իմաստության 4 ատամներն էլ, իսկ ոմանք էլ այդպես էլ չեն իմանում թե ինչ է իմաստության ատամ ասվածը:

Քանի՞ տարեկանում են դուրս գալիս իմաստության ատամները

Իմաստության ատամները դուրս են գալիս 18-ից 27 տարեկան հատվածում: Եվ եթե 27 տարեկանում ձեզ մոտ այդպես էլ ոչ մի իմաստության ատամ չի հայտնվել, ապա սպասել դրանց, ամենայն հավանականությամբ՝ իմաստ չունի: Իհարկե պատահում են հազվադեպ բացառություններ:

Ինչո՞ւ են իմաստության ատամները այդպես կոչվում

27 տարեկանում ավարտվում է մարդու բոլոր համակարգերի և օրգանների աճն ու զարգացումը և սկսվում է օրգանիզմի ծերացումը: Իմաստության ատամների հայտնվելու ժամանակաշրջանը՝ դա օրգանիզմի հասունության ժամանակաշրջանն է: Այստեղից էլ առաջացել է անունը:

Որքա՞ն երկար են աճում իմաստության ատամները

Իմաստության ատամների դուրս գալու ժամանակահատվածի տևողությունը կախված է մարդու ծնոտի չափսից և նրանից, թե բավարա՞ր է արդյոք նրա «տեղակայման վայրը»: Եթե ծնոտը չափազանց փոքր է, ապա իմաստության ատամների համար տեղ չկա՝ դրանք կարող են նույնիսկ դուրս չգալ կամ դուրս գալ շատ դանդաղ, հետզհետե դեպի կենտրոն հրելով 7-րդ ատամները: Դուրս գալու պրոցեսը կարող է տևել մի քանի ամսից մինչև 2-3 տարի:

Ինչի՞ համար են պետք իմաստության ատամները

Իմաստության ատամները համարվում են մնացուկներ (մարմնի մասեր, որոնք էվոլյուցիայի ընթացքում կորցրել են իրենց ֆունկցիաները): Սակայն ատամնաբույժները նշում են՝ դրանք կարող են «պետք գալ» ծերության ընթացքում: Իմաստության ատամները կարող են հենարան ծառայել կամրջային պրոտեզավորման ժամանակ նաև մասնակիորեն իրենց վրա վերցնել ծամողական ֆունկցիան, եթե հարևան ատամը այս կամ այն պատճառով ստիպված հեռացվել է:

Ի՞նչ չի կարելի անել, երբ ցավում է իմաստության ատամը

Չի կարելի այտը տաքացնել տարբեր ձևերով, ողողել բերանը տաք ջրով: Յուրաքանչյուր տաքացում կարող է բերել ինֆեկցիայի ավելի մեծ տարածման՝ մինչև նույնիսկ ոսկորի փտման աստիճանի: Խորհուրդ չի տրվում ատամի հատվածում տեղադրել ցավազրկող դեղահաբեր, քանի որ դա կարող է բերել լնդերի վրա խոցերի առաջացման և ցավն էլ չի հանգստանա:

Հետևանքները իմաստության ատամի հեռացումից հետո

 

Իմաստության ատամների հեռացումը գրեթե միշտ վնասվածքային է: Վերքը կարող է դանդաղ լավանալ կամ առաջանալ բարդացումներ: Իմաստության ատամի հեռացումից առաջացած ցավը կարող է բերել ալվեոլիտի՝ հորերի բորբոքման: Հենց այդ պատճառով խստիվ արգելվում է ատամի հեռացումից հետո բերանի խոռոչի ողողումը: Երբեմն իմաստության ատամի հեռացումից առաջին մի քանի օրերը կարող է թմրել լեզուն, շուրթերը կամ ծնոտը: Եթե թմրությունը չի անցնում մեկ շաբաթվա ընթացքում՝ անհրաժեշտ է կրկին դիմել բժշկի, անհրաժեշտ բուժման նշանակման համար:

 

loading...