Մի խումբ հետազոտողներ հայտնել են ամուր սիրո վտանգների մասին

loading...
 
ԱՄՆ Ռայսի համալսարանի մի խումբ հետազոտողներ՝ Քրիս Ֆագունդեսի գլխավորությամբ, պարզել է, որ սիրելիին կորցրած մարդկանց մոտ մեծանում է մահվան հավանականությունը սրտի կանգի պատճառով՝ առաջին 3 ամիսների ընթացքում։ 
 
Հետազոտությանը մասնակցած 51-ից 80 տարեկան մարդկանց բաժանել են 2 խմբի․ առաջին խմբի մեջ ներառվել են այրիները, երկրորդ խմբի մեջ ներառվել են զույգերով մարդիկ՝ համեմատության համար։Հաշվի է առնվել սեռը, տարիքը, քաշը ու առողջական վիճակը։
 
Պարզվել է, որ առաջին խմբի մարդկանց արյան մեջ առկա է եղել բորբոքային պրոցեսներին բարձր հակվածություն՝ ներառյալ TNF-ալֆայի ու IL-6-ի։ Այս խմբի մարդկանց մոտ 41 տոկոսով նվազած է եղել սրտի ռիթմը, ինչը հանգեցնում է սրտի անբավարարության։ Այս մարդկանց մոտ մահվան հավանականությունը միջինում բարձր է եղել 41 տոկոսով։

 

loading...