Դանակահարվել է «Եվրատեսիլ»-ը լուսաբանող լրագրողը

loading...
 

Լիսաբոնում կողոպուտի ժամանակ դանակով վիրավորել են հույն լրագրողին, որը ժամանել էր «Եվրատեսիլ» երգի մրցույթը լուսաբանելու նպատակով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։  

Արտակարգ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի։ Անհայտ անձը մոտեցել է նրան, դանակով հարվածել է եւ կողոպտել։

Լրագրողը հոսպիտալացվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Հեռուստաալիքը հաղորդել է, որ լրագրողը նաեւ գլխավորում  է Eurofans հույն երկրպագուների խումբը մրցույթում։

 

Star հեռուստաալիքը հայտնել է, որ երիտասարդի մոտ բավականին մեծ գումար է եղել՝ 4 հազար եվրո, որը նախատեսված է եղել մրցույթի կիսաեզրափակիչի տոմսեր գնելու համար։ Կողոպտիչը հարձակումից հետո փախուստի է դիմել։

 

loading...