Արթուր Աբրահամի մամուլի քարտուղարը մեկնաբանում է մարզիկի բաժանվելու լուրը

loading...
 

BRAVO.am-ի խմբագրությունն օրեր առաջ նամակ է ստացել, որում անձը հայտնում է, թե իր տեղեկություններով՝ Արթուր Աբրահամը բաժանվել է կնոջից եւ միացել է նախկին ընկերուհուն: Մի շարք երկրպագուներ եւս իրենց անհանգստությունն էին հայտնել այս առիթով եւ խնդրել էին մեզ պարզել՝ արդյոք լուրը համապատասխանում է իրականությանը: Թեմայի շուրջ զրուցել ենք պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանի հետ:

Վերջինս ասաց, որ լուրը չի համապատասխանում իրականությանը: Մեր հարցին ի պատասխան, թե այդ դեպքում ինչը կարող էր նման խոսակցությունների պատճառ դառնալ, Սիրան Գրիգորյանը կրկին ընդգծեց՝ սխալ տեղեկատվություն է: 

Արթուր Աբրահամը՝ որդու հետ


Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամն ամուսնացել է 2015 թվականի սկզբին: Կինը՝ Մերին, նրան երկու տարի առաջ որդի է պարգեւել: Զույգի առաջնեկի անունը Գրիգոր է: Փոքրիկի մասին խոսելիս Արթուրն ասել էր՝ շատ առույգ եւ աշխույժ երեխա է:): 

Զույգին ցանկանում ենք հարատեւ սեր եւ ամուր ընտանիք:

loading...