Բելլա Հադիդին ֆիքսել են կրքոտ համբուրվելիս․ լուսանկարներ

loading...
 

Այն բանից հետո, երբ նրանց միասին տեսան Coachella-ի ժամանակ, Բելլա Հադիդի ու The Weeknd-ի երկրպագուները սկսեցին խոսել զույգի վերամիավորման մասին:

Նախկին սիրահարները, որոնք բաժանվել էին 2016 թ-ին, կրկին միասին են հայտնվել՝ այս անգամ Կաննում կայացած Magnum x Alexander Wang VIP միջոցառման ժամանակ: Հանրության ուշադրությունից չի վրիպել զույգի կրքոտ համբույրը: Նրանց կարծես, թե չի էլ հետաքրքրել, որ հազարավոր աչքեր հենց իրենց են հետեւում:

Հավաքվածների ուշադրությունը գրավել է նաեւ Բելլայի գեղեցիկ տեսքը: 21-ամյա մոդելը միջոցառմանը ներկայացել է կարճ մոխրագույն զգեստով, որի վրայից հագել է նույն գույնի պիջակ: Մոդելը դասական եւ էլեգանտ տեսք է ունեցել:

 

loading...