1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Եթե ապաքինվելուց հետո ցավ չունենամ, նորից կխաղամ. Ռ. Արզումանյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը:

-Ռոբերտ, Ձեր երկրպագուների հիշողություններում դեռ թարմ է հայտարարությունը Հայաստանի հավաքականում ելույթները ավարտելու որոշման մասին, ի՞նչ է փոխվել այս ընթացքում, երբևէ զղջացե՞լ եք Ձեր որոշման համար, ինչպե՞ս, ի վերջո, տրվեց այդ որոշումը:

-Ինչ արել եմ, չեմ փոշմանել, չնայած հիմա դրա մասին առավելևս չեմ մտածում, քանի որ վնասվածք ունեմ, չեմ էլ խաղում ընդհանրապես: Ուղղակի ցավալի է, որ չեմ խաղում, հավաքականում երկար ժամանակ խաղացել եմ՝ մոտ 11 տարի, բայց հիմա չեմ մտածում, ծնկիս վնասվածքի բուժմամբ եմ զբաղված:

-Կարո՞տում եք հավաքականի խաղերը, մթնոլորտը, խաղացողիներին:

- Դա կյանքի էտապ է. խաղացի, վաղ, թե ուշ չէի խաղալու, հիմա եղավ: Արդեն որպես երկրպագու հետևում եմ խաղերին:

-Հետևո՞ւմ եք Յուրա Մովիսյանի, Հենրիխ Մխիթարյանի խաղերին: Ի՞նչ հարաբերություններ ունեք:

-Այո, իհարկե հետևում եմ։

-Ի՞նչ կարծիք ունեք մտածում նոր մարզչական շտաբի մասին՝ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ:

-Չեմ ուզում այդ մասին խոսել, որովհետև ես հավաքականում չեմ, եթե ներսից լինեի, ինչ-որ մի բան կարող էի ասել: Ճանաչում եմ իրեն, բայց ավել ոչ մի բան չեմ ուզում ասել:

-Կարո՞ղ ենք ասել, որ թեման պատմության գիրկն է անցնել ու փակված է առհասարակ:

-Պատմության գիրկն է, թե ոչ, չգիտեմ, հիմա ինձ համար թեման փակված է:

-Այնուամենայնիվ, ժամանակին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը շատ մեծ աղմուկ բարձրացրեց, հիմա երբ հետ եք նայում, ի՞նչ կատարվեց իրականում:

-Ես ինքս ինձ համար այս թեման ընդհանրապես փակել եմ, չեմ ուզում խորանալ, ինչ ասվել է իմ կողմից, ինչ եղել է, բոլորը գիտեն, ինչ կա, դա է:

-Այս փուլում ինչո՞վ եք զբաղվում, ինչպե՞ս է անցնում հիմա Ձեր օրը:

-Ծնկիս վնասվածքի պատճառով մեկ տարի է, չեմ խաղում: Երկրորդ վիրահատությունն է արվել՝ ԱՄՆ-ում, հիմա վերականգնողական փուլն է, որը դեռ շարունակվում է, մոտավորապես մեկ-երկու ամիս կտևի:

-Իսկ ի՞նչ պլաններ ունեք ապագայի հետ կապված, որոշե՞լ եք հետագա անելիքները:

-Երկար ժամանակ է, որ վնասվածք ունեմ ու չեմ խաղում, երբ լիովին ապաքինվեմ, ևս մոտ կես տարի կանցնի, դա երկար ժամանակ է, հետոն ցույց կտա՝ եթե ցավ չեմ ունենա, ի վիճակի կլինեմ խաղալ, կխաղամ, եթե ոչ, այդ ժամանակ արդեն որոշում կկայացնեմ կարիերայիս վերաբերյալ, բայց չեմ ուզում առաջ ընկնել:

-Ֆուտբոլից դուրս որտե՞ղ եք Ձեզ պատկերացնում: 

-Դեռ կոնկրետ չեմ որոշել, կուզեի ֆուտբոլի մեջ լինել ինչ-որ ձևով: Թեև մասանգիտությամբ տնտեսագետ եմ, բայց ամբողջ կյանքում ֆուտբոլի մեջ եմ եղել և դրանից եմ ամենից լավ հասկանում, զգում եմ, որ կարող եմ ինչ-որ օգուտ տալ, բայց այնպես չէ, որ արդեն նպատակներ ունեմ: Ժամանակն ամեն ինչ ցույց կտա:

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի լավագույն ու վատագույն խաղը:

-Այնքան շատ խաղեր եմ ունեցել, որ դժվար է առանձնացնել լավագույն և վատագույն խաղ, կառանձնացնեմ հավաքականի տպավորիչ խաղերը: Դրանցից Դանիայի հետ խաղն էր, Պորտուգալիայի հետ ոչ-ոքին՝գոլի հեղինակ դարձա, ինչպես նաև Իսպանիայի հետ խաղը, որում մենք, թեև, պարտվեցինք, բայց այն ևս տպավորիչ էր ինձ համար՝գոլի հեղինակ դարձա: Կառանձնացնեմ նաև իմ ամենաառաջին խաղերից մեկը՝Հոլանդիայի հետ, ես դեռ նոր էի խաղում և ինձ համար առաջին անգամ էր նման թոփ-մակարդակի դեմ խաղը: Բայց ես իմ բոլոր 76 խաղերն էլ հիշում եմ, բոլորն ինձ համար տպավորիչ են եղել, որովհետև հավաքականի դրոշի ներքո խաղալը մեծ պատիվ է:

-Եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք, ի՞նչն այլ կերպ կանեիք:

-Եթե կյանքում այդպես է եղել, ուրեմն այդպես պիտի լիներ, չեմ խորացել ինչ-որ բաների մեջ, որ մտածեմ այս կամ այն բանը կփոխեի: Երևի կուզեի վնասվածքներս չլինեին, բայց դա արդեն ինձնից կախված չէ:

-Կյանքում ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Իմ ընտանիքը, ընկերները: Ամեն ինչի համար էլ շնորհակալ եմ ես: 

-Նույնիսկ վնասվածքների՞…

-Հա՛, որովհետև կարող է վնասվածք չստանայի, այդ խաղը խաղայի կայծակը խփեր, մահանայի (ծիծաղում է ):

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… ուրախ է:

Մի օր ես… կմասնակցեմ աշխարհի առաջնությանը։

Տարիների ընթացքում… փորձ ես ձեռք բերում:

Կյանքը մեկ օրում… Մեսսիի հետ «Բարսելոնում» կխաղայի:

Իմ օրերի մեջ… շատ տեղ են զբաղեցնում հեռախոսն ու համացանցը (ժպտում է):

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան

Լուսանկարները՝ Հայկ Պետրոսյանի / Armday.am

loading...
Լրահոս
Կընդլայնվի համագործակցությունը ՊԳԿ-ի հետ անասնապահության և պարենային ապահովության ոլորտներում 21-ամյա օրիորդը 3 շաբաթ անընդմեջ կրել է նույն ներքնաշորը, ապա այն վաճառել $5000-ով 7-8 բալ ուժգնությամբ երկրաշարժ՝ Իրանում Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիտվա եւ Լատվիա Վարչապետն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն Ռամիլ Սաֆարովի զինվորական կոչումը բարձրացվել է «Հիմա մեր հարձակման հերթն է` դե լափեք կարտոֆիլը և որոճացեք». «Երկիր Ծիրանի» Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ամբողջությամբ մերկ Մոնիկա Բելուչին. լուսանկարներ, որոնք խելքահան կանեն ոչ միայն տղամարդկանց, այլ նաև կանանց Ելք-ը եւ «Ծառուկյան» դաշինքը վարչապետի մեկ միասական թեկնածուով հանդես չեն գալու Դոլարի գինը՝ այսօր Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռումինիայի դեսպանի հետ Փաստաբանը դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն «Ոստիկանները շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը և թույլ չտվեցին արածելու և որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին» Ովքեր են խորհրդարանի ամենաակտիվ և ամենաշատ բացակայող պատգամավորները Առեղծվածային դեպք Կոտայքի մարզում. Ներքին Պտղնի գյուղի գերեզմանոցում հայտնաբերվել է 50-ամյա տղամարդու դի Նոր սառցե ներկայացում՝ Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում Հանրահայտ մոդելն այլեւս չի մերկանա տեսախցիկի առաջ Մայրաքաղաքում ծնվել է 384 երեխա Հրդեհ Գյումրիում. հայտնաբերվել է տանտիրոջ այրված դիակը ՀՀ ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Սա սառեցված հակամարտություն չէ․ դեսպան Երկուսին էլ դանակահարել էր (տեսանյութ) Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով կմեկնի Հունաստան Ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը