Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Kia-ն, Mercedes-ը, Nissan-ն ու Chevrolet-ը. կա վիրավոր

Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդի խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Kia Forte, Mercedes, Nissan Rogue և Chevrolet մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Բախման հետևանքով Kia-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել բաժանարար գոտու կանաչ գազոնում: Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանությաբն Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ: Տարածքը տեղում սահմանազատել են նույն վաշտի պարեկները:

Related posts

Ուզում եմ ներողություն խնդրել բոլորիցդ այն ցավի համար, որ վերջին տարիներին ապրել եք. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

admin

ԵՄ-ն Ադրբեջանին զգուշացնում է ծանր հետևանքների մասին ՀՀ տարածքային ամբողջականության ցանկացած խախտման դեպքում

admin

«Շանգրի Լա» խաղատան մոտ բախվել են Mazda-ն ու ՎԱԶ-2107-ը. Mazda-ն գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

admin