Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սերժ Թանկյանին

loading...
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, կառավարության կազմավորման ուղղությամբ իրականացվող քայլերին: 

Սերժ Թանկյանը ներկայացրել է իր տպավորությունները երկրում կատարվող փոփոխություններից և Նիկոլ Փաշինյանի գլխավորած նոր կառավարությանը մաղթել արդյունավետ աշխատանք ու հաջողություններ: 

 

 

 

loading...