Ինչու՞ են կանայք ձևացնում, որ օրգազմ են ստանում. ՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՄԱՐ

loading...
 

Բոլոր կանայք անում են դա: Որքան էլ գրվի, թե որքան վնասակար է օրգազմ չստանալը, կանայք բազմաթիվ պատճառներով երբեմն ձևացնում են:

Մենք չգիտենք, թե ինչպիսին են մյուս կանայք անկողնում: Մեր բոլոր պատկերացումներն այդ ոլորտում սահմանափակվում են կինոյում էրոտիկ և պոռնոյում` բուռն տեսարաններով: Մի՞թե լինում են կանայք, ովքեր հաճույք չեն ստանում սեքսից, օրգազմ չեն ապրում: Նման բան մենք չենք տեսնում:

Մեզ անհանգստացնում է այն, որ երբեմն «չի ստացվում»

Մենք կուրորեն հավատում ենք, որ բոլոր հեքիաթները happy end են ունենում: Անգամ եթե այդ հեքիաթը տևում է 15 րոպե և տեղի է ունենում ննջասենյակում: Առանց երջանիկ ավարտի դա արդեն հեքիաթ չէ: Ահա թե ինչու ենք մենք ջանում, թեկուզ ստի միջոցով երջանիկ ավարտ տալ մեր հեքիաթին:

Մենք վախենում ենք վախեցնել տղամարդուն` առաջ քաշելով մեր պահանջները

Երբեմն դա այնքան բարդ է: Մի միլիմետր հեռու նշանակետից, և ցանկությունն իսպառ վերանում է: Երբեմն թվում է, թե միայն դու ես այդքան «բարդ», և ոչ մի տղամարդ չի ցանկանա ժամանակ վատնել քեզ հետ, չէ՞ որ աշխարհում շատ են այնպիսի կանայք, ովքեր սեքսի երրորդ վայրկյանին օրգազմ են ապրում:

Ախր նա այնքան էր ջանում

Ծնվել է ճիշտ ընտանիքում, լավ կրթություն ունի, հիանալի աշխատանք, քեզ հրավիրել է ռոմանտիկ ընթրիքի քո սիրած ռեստորանում, տարել է իր տուն, մերսել, փոխել դիրքերը, ջանացել ուղիղ 21 րոպե 17 վայրկյան: Այդքանից հետո ստորություն կլինի օրգազմ չապրելը կամ գոնե չձևացնելը:

Արդեն մի անգամ սխալվել ես այդ տղամարդու հետ` ձևացնելով

Այժմ նա գիտի, որ քեզ հեշտ է բավարարել: Եվ ի՞նչ, այլևս նրա հետ երբեք օրգազմ չե՞ս ստանա...

loading...