Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Ընտաիքի օրվա առթիվ

loading...
 

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջումգրում է.

Թե՛ այն ժամանակ՝ Ընտանիքի օրը նշելու մասին օրենսդրական առաջարկն առաջ տանելիս, թե՛ այսօր ունեմ նույն համոզմունքը՝ ամենաթանկն ու նվիրականը մարդու կյանքում միշտ պետք է մատնանշվի։ Չի կարելի մտածել, ներսում պահել ու ամեն առիթ չօգտագործել ասելու համար ընտանիքի բոլոր անդամներին, թե ինչ ես մտածում նրանց մասին։ Եվ, որ ավելի կարևոր է, ինչ ես զգում։

Շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա կապակցությամբ։ Սեր և ջերմություն բոլոր ընտանիքներին։
loading...