1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Մանուկ Սիմոնյանի կնոջը կտեղափոխեն «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեղադրյալի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը հայտնաբերվել է 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ փաթաթված և կապկպված սավանով, պոլիէթիլենային տոպրակներով և մուգ գույնի պարաններով։ Զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են կտրված և ջնջխված վերքեր, իսկ հագին եղել է վարտիք և շապիկ։ Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է սպանության եղանակը, շարժառիթը, փաստական տվյալներ ձեռք բերվել առ այն, որ Մ.Սիմոնյանին կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքները պատճառվել են տուժողի կնոջ կողմից։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու, հանցագործությունը կատարելու պահին և դրանից հետո մեղադրյալի հոգեկան վիճակը պարզաբանելու համար մեղադրյալ կնոջ նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ փորձաքննությունը կատարելու համար նրան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոնում տեղավորելու մասին, ինչը բավարարվել է։ Նախաքննությունը շարունակվում է:

 

loading...
Լրահոս
6 միջոց տարբերելու իրական օծանելիքը կեղծից Ռոման Բյուրկին երկարաձգեց իր պայմանագիրը Բորուսիայի հետ Չեխիայում խորհրդարանի ստորին պալատի ընտրություններ են անցկացվում Այս աղջիկը պարբերաբար աղ է շաղ տալիս բնակարանում. պատճառն իմանալով՝ այսուհետ դու նույնպես այսպես կանես Արա Բաբլոյանը Լեհաստանում խոսել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման մասին Անկարայի հետ հարկավոր Է «շատ կոշտ երկխոսություն» վարել. Մակրոն Ամեն օր ձու ուտելու մի քանի պատճառ ՀՀ նախագահն ու Լեհաստանի արտգործնախարարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին Ահազանգ. կրկին սպիտակագլուխ անգղի որսի դեպք է արձանագրվել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացումը կարևոր իրադարձություն է. Էրդողան Ռուսաստանում արգելվել է Ադրբեջանի նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը Սիրուշոն և Լևոնը` երևանյան սրճարաններից մեկում.լուսանկարներ ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները 2017թ. ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրգործ Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ իտալուհիները (ֆոտոշարք) Հոկտեմբերի 20-ի գիշերը Հայաստանի երկնքում տեղի է ունենալու երկնաքարային ամենագեղեցիկ հոսքերից մեկը՝ Օրիոնիդան ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում. Նախագահի մասնակցությամբ քննարկում՝ թեյի սեղանի շուրջ Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Կարգապահական տույժ է կիրառել Ժամանակակից Մոխրոտը․ աղջիկն ամուսնացել է Եթովպիայի արքայազնի հետ (լուսանկարներ) Երգիչ Արսեն Գրիգորյանի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պլանային ջրանջատում Ստեփանավանում Երեւանի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել