1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Խոսրովի անտառում շուրջ 500 հա բուսածածկ և անտառածածկ տարածք է այրվում

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում այսօր բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Վեդու բաժնի թվով 15 աշխատակից և Անտառտնտեսության թվով 50 աշխատակից:

ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 2 թռիչք):

Նշվում է, որ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: Առկա է քամի, ինչը նպաստում է հրդեհի տարածմանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ 13 հրշեջ-փրկարարով, Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբից 3, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար:

Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից դեպքի վայր են մեկնել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատի 5 և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի 3 հրշեջ-փրկարար:

 

Ըստ աղբյուրի, դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարգարյանը և Օպերատիվ կառավարման վարչության պետի տեղակալ, փ/ծ փոխգնդապետ Տ.Ավագյանը:

loading...
Լրահոս
Ժամանակն է կյանքի կոչելու մանկական երազանքներից մեկը. ահա, թե ինչպես սուլել ձեռքերի օգնությամբ Դոնի Ռոստովում 12 շենք Է այրվում են 6,5 հազար քառակուսի մետր տարածքում Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է 24 պատահար հանգստյան օրերին՝ 5 զոհով Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Իսպանիայում ձերբակալված գրող Դողան Ահանլըին ազատ արձակելու փաստը Վայքեցի փոքրիկը տառապում է ծանր հիվանդությամբ և մեր օգնության կարիքն ունի Արփի Գաբրիելյանը լողափից լուսանկար է հրապարակել՝ ցուցադրելով իր սեքսուալ կազմվածքը Լոս Անջելեսի էլիտար դպրոցի ուսուցչուհին աշակերտին ստիպել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ Դոլարն ու եվրոն էժանացել են, ռուբլին՝ մի փոքր թանկացել Ուզում եմ, որ հանձնվի ոստիկանությանը. Բարսելոնայի ահաբեկչի մայրը դիմել է որդուն Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Պերճ Զեյթունցյանի մահվան կապակցությամբ Երբ գլխակապդ զգեստիդ հետ կապ չունի, բայց քեզ դուր է գալիս. Նազենի Հովհաննիսյան (լուսանկար) Բացահայտվել է «Լոլոյի Էդոյի» սպանության փորձը. հայտարարվել է հետախուզում Վրաերթեր Երեւանում. տուժել է երեք մարդ, որից մեկն անչափահաս է Թինա Քեյն առաջին անգամ որդու լուսանկարն է հրապարակել Կառավարությունում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմները Գեղարքունիքում «ԳԱԶ-53» բեռնատարը շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորում տեղի ունեցած սպանության փորձը բացահայտվել է. ՔԿ-ն հետախուզում է հայտարարել Սեպտեմբերի 1-30-ը կհայտարարվի «Անվտանգ երթևեկության միամսյակ» Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Ալեքսանյանը ջախջախում է ամերիկացի ըմբիշին Դատավորին 7 հազար դոլար է փոխանցել տան հարցը լուծելու համար. քրգործ է հարուցվել Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան Մարսելում վարորդը ավտոմեքենան ուղղել է ավտոբուսի երկու կանգառների վրա «Օրենքով գող» Արտյոմ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորվել է Քաղաքական աշունը թեժ կլինի՞