Գրառումներ

Եթե հանդիպես, իմ կողմից կարող ե՞ս ներողություն խնդրել առաջին նախագահից․․․Թաթուլ Հակոբյանի գրառումը


Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
Իմ ընկերներից մեկը, ով բնակվում է Ամերիկայում, մի անգամ հարցրեց.
— Դու Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպում ե՞ս:
— Միայն երկու անգամ եմ հանդիպել, երկու անգամն էլ իր սև տանը՝ Հրազդանի կիրճում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից ներքև: Մի անգամ հանդիպել եմ 2011 թվականի ապրիլին, երկրորդ անգամ՝ 2022 թվականի նոյեմբերին:
— Եթե հանդիպես, իմ կողմից կարող ե՞ս ներողություն խնդրել առաջին նախագահից, որ մենք չլսեցինք նրան,- հարցրեց նա:
Քթի տակ ժպտացի ու այս պատմությունը պատմեցի Ամերիկայում բնակվող իմ մեկ այլ ընկերոջ:
— Կարո՞ղ ես իմ անունից էլ ներողություն խնդրել,- հարցրեց:
Լևոն Տեր-Պետրոսյանը իմ այս երկու ընկերներին չի ճանաչում: Նրանք հաջողված մարդիկ են, ապրում են Ամերիկայում, բայց Հայաստանի պարտությունը համարում են իրենցը և ցավ են ապրում մեր թույլ տված սխալների համար:
Թ. Հ.
21 փետրվարի, 2025թ, Ֆրանկֆուրտ, Գերմանիա

Related posts

Ընտրություններում մենք պայքարում ենք միմյանց դեմ․ Հակոբ Բադալյանի գրառումը

admin

Մենակ ես ե՞մ,թե էլի մարդ կա․Քաղաքացու դիպուկ խոսքը

admin

Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամենօրյա հաշվետվությամբ հանդես գալ ու տարածել մի քանի լեզվով, այն մասին․․․Լևոն Բարսեղյան

admin

Leave a Comment