1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ո՞վ է թեժացնում իրավիճակը Մյանմայի շուրջ կեղծ լուսանկարներով

Վերջին շրջանում համաշխարհային ԶԼՄ-ները սահմռկեցուցիչ տեղեկություններ են հաղորդում Մյանմայից, որտեղ, ըստ տեղեկությունների, Ռաքհայնի նահանգում տեղի է ունենում ռոհինջա մահմեդական ժողովրդի ոչնչացումը բուդդիստների կողմից։ Այս տեղեկությունների տարածման հետ մեկտեղ համաշխարհային ԶԼՄ-ներում և սոցցանցերում տարածվեցին ռոհինջաների «ոչնչացման» սարսափելի լուսանկարներ։ Այս ամենի հետևանքով բավական ակտիվացել են նաև որոշ մահմեդական երկրներ, որոնք պահանջում են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին ցեղասպանությունից։

Երեկ Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում երկրամասի ղեկավար Ռամզան Քադիրովի հովանավորությամբ տեղի է ունեցել 1 միլիոնանոց հանրահավաք, որի մասնակիցները պահանջել են համաշխարհային հանրությունից փրկել ռոհինջաներին, իսկ Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքն իր twitter-յան էջում գրառում է արել ռոհինջաների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ և տեղադրել է 4 լուսանկար՝ որպես ապացույց ռոհինջաների «ցեղասպանության» (լուսանակար)։ Սակայն որոշ ժամանակ անց Թուրքիայի փոխվարչապետը դրանք հեռացրել է։ Բրիտանական BBC-ն հետաքննություն է անցկացրել և պարզել, որ այդ բոլոր լուսանկարները իրական են, սակայն ոչ մեկը կապ չունի Մյանմայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Այսինքն, ինչպես ասում են, ֆեյք լուսանկարներ են։

Առաջին լուսանկարը, որտեղ պատկերված են ջրում գտնվող մի քանի դիակներ, իրականում արված են նույն Մյանմայում, սակայն 2008 թ․-ին։ Դրանք «Նարգիզ» փոթորկի զոհերի մարմիններն են։ Երկրորդ լուսանկարը, որտեղ պատկերված է ծառին կապված երեխան, իրականում արվել է 2003 թ․-ին Ինդոնեզիայի Աչեհ նահանգում և դրա հեղինակն է Reuters-ի ֆոտոլրագրողը։ Երրորդ նկարը, որտեղ իբրև թե կրկին պատկերված են ռոհինջայի «ցեղասպանության» զոհերը, որտեղ մի մանուկ լաց է լինում սպանված մոր դիակի վրա, իրականում արվել է Ռուանդայում։ Նկարի հեղինակը՝ Ալբերտ Ֆասելին, այդ լուսանկարի համար ժամանակին ստացել է World Press մրցանակը։ Չորրորդ լուսանկարը բավական նոր է։ Այդտեղ պատկերված են վերջերս Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերը։

Ի դեպ, համացանցում մեծ տարածում գտած լուսանկարը, որտեղ բուդդիստ հոգևորականները պատկերված են բազմաթիվ դիակների կողքին, ևս չի վերաբերում ռոհինջաներին։ Այդ լուսանկարն արվել է Չինաստանում, իսկ պատկերվածները երկրաշարժի զոհեր են։

Հավելեմ, որ սա ընդամենը մի քանի լուսանկարների իրական պատմությունն է։
Այս մասշտաբի կեղծիքները, որոնք տարածվում են համաշխարհային ԶԼՄ-ների կողմից, պատահական չեն լինում։20-րդ դարի վերջին և 21-րդ դարի սկզբին տեղի ունեցած գրեթե բոլոր պատերազմների նախօրեին համաշխարհային ԶԼՄ-ները այսպիսի լուսանկարներ են տարածում՝ համաշխարհային հանրություն կոչվածին նախապատրաստելով «չարի դեմ» պայքարին։ Դեպի Բոսնիա ինտերվենցիայից առաջ համաշխարհային հանրությանը կեղծ լուսանկարների միջոցով համոզում էին, որ սերբերը ցեղասպանություն են գործում բոսնիացի մահմեդականների նկատմամբ։ Փշալարերից այն կողմ կանգնած մի տղամարդու արված լուսանկարը մի քանի օրում դարձավ հիթ։ Համաշխարհային ԶԼՄ-ներն այդ տղամարդուն ներկայացնում էին որպես սերբական համակենտրոնացման ճամբարի զոհի, այնինչ տղամարդն ընդամենը հենվել է այդ փշալարերին, երբ նրան լուսանկարել էին։

Հետագայում նույնպիսի լուսանկարներով համեմվեց «Արաբական գարունը»։ Բազմաթիվ ապացույցներ կան, թե ինչպես են սիրիական հակամարտության Ասադին ընդդիմադիր ուժերն իրենց հովանավորների միջոցով Հորդանանում և Եգիպտոսում կեղծ ֆիլմեր և լուսանկարներ «արտադրում»՝ Ասադին ներկայացնելով որպես հրեշի։ Այդ արտադրանքը մեծ ուրախությամբ տարածվում է արևմտյան մամուլի կողմից, քանի որ կա դրա պատվերը։ Ֆեյք լուսանկարները և ֆիլմերն ակտիվ օգտագործվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները լուսաբանելիս։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը միմյանց դեմ բավական ակտիվ կիրառում են տեղեկատվական պատերազմի բաղկացուցիչ այդ մասը։

Մյանմայում իրավիճակի սրումը և մահմեդական ռոհինջաների՝ նորաստեղծ «Ռոհինջայի փրկության արաքանյան բանակ» ահաբեկչական կազմակերպության ակտիվացումը տեղի ունեցավ Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ։ Որքան կռահում եմ, որոշ ուժեր նոր թեժ օջախ են պատրաստում, որը բավական մոտ է Հնդկաստանին և Չինաստանին։

Գագիկ Համբարյան / Facebook

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է