1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց. խաղողի մասսայական մթերումների գործընթացը մեկնարկել է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով այսօր եղել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում, որտեղ մեկնարկել է խաղողի մթերման գործընթացը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ընկերության մասնաճյուղում, հետևել աշխատանքների ընթացքին:

«Մի շարք գործարաններ` Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արմենիա վայն» ընկերությունն արդեն սկսել են մթերումները վաղահաս խաղողի և գինու արտադրության համար, սակայն մեծածավալ մթերումը սկսվում է այսօր: Երևանի կոնյակի գործարանն այսօր մեկնարկեց գործընթացը, մյուս ընկերությունները նույնպես պատրաստ են մթերումներ իրականացնել: Մեր կանխատեսումներով` եթե բոլոր ընկերություններն իրենց հայտարարած ծավալներով մթերումներ իրականացնել, ապա խնդիրներ ընդհանրապես չեն առաջանա: Այս տարի կմթերվի շուրջ այնքան խաղող, որքան նախորդ տարի` 109-110 000 տոննա»,- լրագրողների հետ զրույցում նշել է նախարար Առաքելյանը:

Որպեսզի փարատվեն բոլոր կասկածները, և հանրությանը հավաստի տվյալներ ներկայացվեն, ՀՀ կառավարության հանձնարարությամբ Գյուղատնտեսության նախարարությունը վերամշակողներից կհավաքագրի մթերված բերքի ծավալներին վերաբերող տվյալները, իսկ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կհամադրի դրանք արտադրված գինենյութի ցուցանիշների հետ:

Ցածր տոկոսադրույքով մատչելի մթերման վարկերի տրամադրումն այս տարի կնպաստի նաև վճարումների կատարման խնդիրների լուծմանը: Նախարարն ընդգծել է, որ հետևելու են, որպեսզի գումարն ուղղվի այն ընկերություններին, որոնք գյուղացուց են մթերումներ իրականացնում, խաղողի սեփական այգիներ ունեցող վերամշակողների հայտերը մերժվելու են, լինելու է մոնիթորինգ և խիստ վերահսկողություն: 14 ընկերությունների հայտեր ուսումնասիրման փուլում են:

Նախարարի խոսքով` մթերման գինը կորոշեն ընկերություններն ու գյուղացիական տնտեսությունները կնքված պայմանագրերի համաձայն:

Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով` վաղվանից մթերումները կսկսեն իրականացվել նաև Արարատի մարզի Այգավանի, իսկ սեպտեմբերի 20-ից` Տավուշի մարզի Բերդի մասնաճյուղում, մթերման գինը 130 դրամ է 1 կգ-ի դիմաց:

«Այս տարի կընդունենք շուրջ 30 հազար տոննա խաղող, ֆինանսական ոչ մի խնդիր չկա, վաղվանից կսկսվեն վճարումները այսօր գնված խաղողի դիմաց»,-նշել է Երևանի կոնյակի գործարանի խորհրդի նախագահը:

Արա Գրիգորյանը հավելել է, որ մթերումներն իրականացվում են բացառապես պայմանագրային հիմունքներով:

loading...
Լրահոս
1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Գասպարյանի առաջարկությունը ընդունվեց Երևանում ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից Քարաթափում Կապանում Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները Կամավոր հանձնում են զենք-զինամթերք Ավտովթար Նորատուս գյուղի ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ПАЗ ավտոբուսը, Nissan-ն ու 06-երը Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի. ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով «Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները Արարատի բնակիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել չինուհու նկատմամբ եւ ծեծել նրան. մանրամասներ Նախարարն ընդունել է իտալական ընկերության ներկայացուցիչներին Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ) «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ Ավտովթար Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում․ կա զոհ Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյանը ցավակցել է Այսօր հրետանու օրն է Քսենիա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանն այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ». «Ժամանակ»