1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Լապշին. Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը

Ադրբեջանական բանտից ազատված բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook–ում մի քանի գրառում է կատարել, որոնք, ինչպես եւ սպասվում էր, հերքում են «ինքնասպանության փորձի» մասին ադրբեջանական տարբերակը։ Ալեքսանդր Լապշինը մանրամասներ է հայտնել ադրբեջանական բանտում ինքնասպանության փորձի, խոշտանգումների եւ ծաղրի մասին։

«Եթե մի կողմ թողնենք 2017-ի սեպտեմբերի 9-ի լույս 10-ի իրադարձությունները, երբ ինձ ծեծեցին եւ ինքնասպանության փորձ բեմադրեցին, որպեսզի համաներման համար ֆորմալ առիթ լինի, իբր թե մենք բարեսիրտ մարդիկ ենք, ապա ես նողկանք եւ վախ եմ ապրել 2017–ի ապրիլի 3-ին։ Բաքվի բանտախցում ես ամբողջ գիշեր լսում էի մյուս խցերից եկող «Ալլահ ուաչբար» («Ալլահ ուաքբար» բացականչության ադրբեջանական տարբերակը) ուրախալի վայնասունը։ «Ուրախության» առիթը Սանկտ Պետերբուրգի մետրոյում արյունալի ահաբեկչությունն էր, որը 16 մարդու կյանք էր խլել։

Ոչ, ես չեմ ուզում ասել, որ ադրբեջանցիները զանգվածաբար ուրախանում էին ռուսաստանցիների մահվան համար։ Ադրբեջանցիների մեծ մասը, կարծում եմ, սրտակցում էին ողբերգության զոհերին։ Բայց ես ուզում եմ ասել, որ ադրբեջանական բանտերը լի են արմատական իսլամիստներով։ Իսկ ավելի շատ իսլամիստներ կան ազատության մեջ եւ անգամ ուսադիրներ են կրում՝ սպասելով իրենց ժամին։ Ընդ որում, Բաքվի իշխանությունները մոլեռանդորեն հերքում են երկրում աճող շիական արմատական իսլամի ազդեցությունը։ Ես այդ ամենն իմ աչքով եմ տեսել, իսկ իսլամիստներին անձամբ եմ հետեւել։ Նրանք ամենուր են եւ նրանցից շատերին թույլ են տալիս բանտում ազատ տեղաշարժվել»,– նշել է բլոգերը։

Մեկ այլ գրառման մեջ Լապշինը գրել է. «Կարդում եմ իմ մասին նորությունները եւ անծանոթ շատ բան եմ տեսնում։ Օրինակ՝ գրում են, թե իբր ես Հայֆայի Ռամբամ հիվանդանոցում եմ, թեպետ փաստացի ես երբեք այնտեղ չեմ եղել վերջին 20 տարվա ընթացքում եւ ամբողջ օրը՝ սեպտեմբերի 15-ին, տանն եմ եղել կամ զբոսնել եմ Հայֆայի ափերին։ Հիվանդ եմ, իհարկե։ Երբ ձեզ խեղդում են եւ կողերն ու ատամները ջարդում, դա մի օրում չի անցնում։ Բայց հիվանդանոցից հրաժարվել եմ։ Վիճակս գնահատել են միջին ծանրության, բայց հոսպիտալացումից հրաժարվել եմ եւ ճիշտ եմ արել. անգամ մեկ օրվա մեջ առաջընթաց կա։ Կարող եմ արդեն ինքնուրույն ջուր խմել, ուտել (երեկ չէի կարողանում կուլ տալ. 09-10.09.17–ին ադրբեջանական բանտում ինձ խեղդելուց հետո կլման ռեֆլեքսը չէր գործում)։

Չալարեցի եւ ընկերների խորհրդով իմ վնասվածքները ցույց տվեցի ոստիկանությունում եւ Թել Ավիվի հիվանդանոցում։ Ինչ իմանաս, թե ուր կտանի այդ պատմությունը։ Կարծիք կա, որ Ադրբեջանին չի կարելի ներել ինձ սպանելու փորձը, եւ պետք է գործել գրագետ ու միջազգային ատյաններով։ Հավատում եմ միջազգային իրավունքի մասնագետներին եւ փաստաթղթեր եմ հավաքում, հետո տեղյակ կպահեմ։

Պակաս հետաքրքրությամբ չեմ կարդում իմ «զղջումը», որը կեղծիք է։ Նրանք լրջորեն ենթադրում են, որ վերակենդանացման բաժանմունքում վնասվածքներով պառկած՝ ես կարող էի ինչ–որ բա՞ն գրել եւ մեղա՞ գալ»։

loading...
Լրահոս
Ռուսաստանում արգելվել է Ադրբեջանի նկարահանած հակահայկական ֆիլմի ցուցադրությունը Սիրուշոն և Լևոնը` երևանյան սրճարաններից մեկում.լուսանկարներ ՊԲ-ում ամփոփվել են հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները 2017թ. ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրգործ Կառավարությունում կայացել է տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի նիստը Բրյուսելում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին նվիրված քննարկում Բոլոր ժամանակների ամենագեղեցիկ իտալուհիները (ֆոտոշարք) Հոկտեմբերի 20-ի գիշերը Հայաստանի երկնքում տեղի է ունենալու երկնաքարային ամենագեղեցիկ հոսքերից մեկը՝ Օրիոնիդան ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում. Նախագահի մասնակցությամբ քննարկում՝ թեյի սեղանի շուրջ Ծանրորդ Կարուշ Ղուկասյանը դարձավ Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն Կարգապահական տույժ է կիրառել Ժամանակակից Մոխրոտը․ աղջիկն ամուսնացել է Եթովպիայի արքայազնի հետ (լուսանկարներ) Երգիչ Արսեն Գրիգորյանի գեղեցիկ ընտանիքը (լուսանկարներ) Պլանային ջրանջատում Ստեփանավանում Երեւանի դպրոցներից մեկում օձ է հայտնաբերվել Բուրաստան գյուղում տուն է այրվում Արդարադատության նախարարը վրաց գործընկերոջ հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր Զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են․ Է․ Նալբանդյան Կեղծ դիպլոմով հրամանատարի պաշտոն է ստացել ՀՀ վարչապետը և ԱՄՆ դեսպանը կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հարցեր են քննարկել Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն Ոստիկանության Արարատի մարզային վարչության հաշվապահները հափշտակել են իրենց վստահված խոշոր չափերով գումարներ Արցախի չճանաչված կարգավիճակը չպետք է խոչընդոտ հանդիսանա Արցախի և ԵՄ միջև համագործակցության համար․ Արցախի ԱԳՆ