1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Եթե սա մեր առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում.Արթուր Պետրոսյան

Աշխարհի 2018 թվականի առաջնության Եվրոպայի գոտու որակավորման փուլի E խմբի վերջին տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց Ղազախստանի ընտրանու հետ:

Խաղից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

- Ձեր տպավորությունները խաղից և խնդրում եմ մանրամասնել, թե ինչ պատահեց թիմին երկրորդ խաղակեսում: Միանգամայն տարբեր խաղակեսեր տեսանք:

- Իմ կարծիքով` շատ հետաքրքիր խաղ ստացվեց, հատկապես խաղի սկիզբը: Կարելի է ասել` երկու կողմերն էլ պաշտպանություն սխալներ գործեցին: Դրանից հետո մենք կառավարեցինք խաղն առաջին խաղակեսում: Գոլ խփելու բազում հնարավորություններ ունեինք: Ցավոք` չկարողացանք երկրորդ գոլը խփել: Երկրորդ խաղակեսում, ըստ իս, տղաները հոգնեցին: Ստիպված փոփոխություններ կատարեցինք: Կարծում եմ` Ղազախստանի ընտրանին այս խաղով արժանի էր միավորի: Չնայած` խաղավերջից 20 վայրկյան առաջ կարող էինք որոշիչ գոլ խփել: Ամեն դեպքում, Ղազախստանի հավաքականն այսօր պարտությանն արժանի չէր:

- Ի՞նչ եք կարծում, այս խաղով դուք կարողացա՞ք քավել Լեհաստանից կրած պարտության մեղքը երկրպագուներից:

- Տղաներն այսօր ցույց տվեցին, թե ինչպես են աշխատում ու պայքարում` մրցաշարային աղյուսակում դրական արդյունք ունենալու համար: Չեմ կարող երկրպագուների փոխարեն խոսել, սակայն ֆուտբոլիստներին ասել եմ, որ նրանք այսօր հարյուր տոկոսով տրամադրվել էին լավ արդյունք ստանալու համար:

- Հայաստանի և Ղազախստանի ընտրանիները խմբի աղյուսակում զբաղեցրել են վերջին երկու տեղերը: Մենք ամենաթո՞ւյլն էինք այս խմբում:

- Երևի թե: Վիճակագրությունը չի խաբում:

- Ո՞վ ավելի մեծ խնդիրներ ստեղծեց Հայաստանի ընտրանու համար:

- Չէի ցանկանա ինչ-որ մեկի առանձնացնել: Թիմային լավ խաղ խաղացիք, հատկապես երկրորդ խաղակեսում: Շատ լավ էիք շարժվում և ագրեսիվ էիք գործում:

- Ինչո՞ւ մինչև վերջին րոպեն խաղադաշտում մնաց Սարգիս Ադամյանը: Գո՞հ եք նրա ելույթից և ինչո՞ւ հնարավորություն չստացավ Տիգրան Բարսեղյանը:

- Արդեն ասացի. մենք պարտադրված փոփոխություններ կատարեցինք: Ընդհանուր առմամբ, գոհ եմ Սարգիս Ադամյանի խաղից: Նա գոլ խփելու 3 հնարավորություն ունեցավ, սակայն չկարողացավ դրանք օգտագործել:

- Ի՞նչ եք կարծում, Հենրիխ Մխիթարյանն այսօր ներդրեց իր ո՞ղջ ուժերը, թե՞ իրեն խնայեց:

- Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ Մխիթարյանն իր հավաքականում երբեք իրեն չի խնայում: Եվս մեկ անգամ ասեմ, որ սա թիմային խաղ է: Մխիթարյանն օգնում է թիմակիցներին, իսկ թիմակիցները` նրան:

- Դուք ասացիք, որ վերջին խաղից հետո որոշում կկայացնեք: Այս խաղը կօգնի՞ որոշման հարցում, թե՞ Ձեզ ժամանակ է հարկավոր:

- Ես դեռ պետք է հանդիպեմ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ: Թե ինչպես կընթանա այդ զրույցը` ժամանակը ցույց կտա: Հիմա ոչինչ ասել չեմ կարող:

- Ինչպե՞ս եք տեսնում Հայաստանի ներկայիս հավաքականի ապագան: Սա Հայաստանի հավաքականի առավելագո՞ւյնն է, թե՞ ավելացնելու տեղ կա:

- Եթե սա առավելագույնն է, ապա մենք անելիք չունենք գալիք ընտրական փուլում: Լեհաստանի հետ խաղից հետո ասել եմ, հիմա էլ կասեմ, որ մեզ թարմ արյուն է պետք: Ընտրանու հիմնական կորիզը երկար տարիներ է, ինչ ֆուտբոլ է խաղում և գալիս է ժամանակ, որ պետք է ինչ-որ բան փոխել: Հիմա ինչ-որ բան փոխելու ամենահարմար պահն է: Նույն խաղով մենք գալիք ընտրական փուլում ընդհանրապես հնարավորություններ չենք ունենա: Այսօր մեր ընտրանու կազմում երկու նորեկների տեսանք: Հուսով եմ` հետագայում նման դեպքերը հաճախ կլինեն:

- Խորհրդային տարիներին հայկական ֆուտբոլը բարձունքում էր: Կարելի է հարյուրից ավելի ֆուտբոլիստների թվարկել: Ինչո՞ւ է հիմա ամեն ինչ զրոյացել: Բոլորի մոտ է այսպես:

- Ինչպես գիտեք, մեր առաջնությունում հանդես են գալիս 6 ակումբներ: Կա ֆուտբոլիստների պակաս:

- «Լոկոմոտիվում» խաղում է Կորյանը: Այդպիսի ֆուտբոլիստները շատ են: Նրանք չե՞ն ցանկանում հանդես գալ հավաքականում:

- Եթե տեղյակ եք, մեզ մոտ կա խնդիր: Ովքեր հանդես են գալիս մեզ մոտ` հավաքականում, ապա դրանից հետո Ռուսաստանում նրանք համարվում են լեգիոներ: Եթե դու ունես պայմանագիր ու Ռուսաստանում խաղալու հնարավորություն, ապա հարց է ծագում, արդյո՞ք Հայաստանի ընտրանու կազմում հանդես գալուց հետո այդ հնարավորություն չի կորչի: Դա մեծ խնդիր է և ես հուսով եմ, որ ԱԱ-2018-ից հետո այդ խնդիրը կլուծվի:

- Հայաստանի ընտրանին տպավորում է հարձակման գծում, սակայն այսօր խփեց ընդամենը մեկ գոլ: Ինչպե՞ս կգնահատեք Ղազախստանի ընտրանու պաշտպանությունը:

- Կկրկնվեմ. թե' մեր, և թե' ձեր պաշտպանությունն այսօր սխալներ գործեց:

loading...
Լրահոս
Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը Արձակուրդում էր՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար․ մանրամասներ 19-ամյա զինծառայողի ավտովթարից Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Օրակարգում Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է Պրեմիերա. Սիլվա Հակոբյան ՝ Սիրիր Ինձ Փլուզում Ախթալայի կոմբինատում. աշխատակիցը տեղում մահացել է Սուտ մատնության նոր դեպքեր Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կողմից ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ թողած հետքի տեսագրությունը Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում (տեսանյութ) Անհրաժեշտություն է, որպեսզի Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը․ Ս․ Սարգսյան Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները Ավտովթարի ենթարկված 19-ամյա զինծառայողը հիվանդանոցում մահացել է Հայտնաբերվել է դի Ինչպիսին էին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (լուսանկար) Օձեր՝ երեւանյան բակերում Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում Կարեւոր տեղեկատվություն Հրդեհ Դավթաշենի բնակարաններից մեկում Սերը պահիր աչքերումդ