1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև մի շարք համաձայնագրեր են ստորագրվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրի. «Բարի գալուստ ենք մաղթում Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ պարոն Կարապետյանի ղեկավարած պատվիրակությանը:Մեր երկու երկրները գտնվում են մշակութային, քաղաքակրթային և աշխարհագրական նույն տարածաշրջանում, և մեր երկրների հարաբերությունները բխում են դարերի խորքից ու հիմնված են երկու ժողովուրդների և մշակութային ընդհանրությունների վրա: Մեր հարաբերությունները մշտապես հիմնված են եղել կայունության վրա, և Աստծո ցանկությամբ այդպես էլ կշարունակվի: Իրանի տարբեր քաղաքներում ապրող մեր հայ քաղաքացիներն ունեն ջերմ կապեր Հայաստանի Հանրապետության իրենց հայրենակիցների հետ, ինչը լավ կամուրջ է երկու երկրների հարաբերությունների զարգացման համար: Մենք մեր հարևանների հետ ունենք լավ հարաբերություններ, և դրանց զարգացման նպատակով կատարվել են լուրջ աշխատանքներ: Մեր հարևանների հետ վարվող արտաքին քաղաքականության օրակարգում Հայաստանի Հանրապետությունն ունի իր հատուկ տեղը: Մենք Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության համար որևէ սահմանափակում չունենք, և Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետի այցը երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների զարգացման տեսակետից կարող է հատուկ դեր ունենալ: Առանձնազրույցի ու ընդլայնված կազմով բանակցությունների ընթացքում քննարկվեցին հարցեր, որոնք կապահովեն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացումը: Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակն երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը: Էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման ծրագրի շրջանակում ունենք երրորդ բարձրավոլտ գծի շինարարությունը, ինչպես նաև այսօր ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են խթան հանդիսանալ համագործակցության զարգացման համար: Կարծում եմ, որ մասնավոր հատվածի մեր ներկայացուցիչները կարող են օգտվել ստեղծվող պայմաններից, երկու երկրներում ազատ տնտեսական գոտիների առկայությունը նույնպես կարող է գործարար շրջանակների համագործակցության զարգացման խթան հանդիսանալ: Շնորհակալություն»:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյան. «Հարգելի պարոն Ջահանգիրի, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր պատվիրակության անունից ցուցաբերված ջերմ ընդունելության համար: Մենք մեր բարեկամ պետություն ենք եկել շատ լավ տրամադրությամբ: Ունեցել ենք շատ կառուցողական և առարկայական հանդիպումներ, վերահաստատում եմ, որ համակարծիք եմ պարոն Ջահանգիրիի ներկայացրած նյութի հետ: Մենք վերահաստատել ենք մեր բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը, և առարկայական խոսել ենք այդ բոլոր թեմաների շուրջ:

Ամրագրել ենք, որ շահագրգռված ենք իրանական բիզնեսի, կապիտալի՝ Հայաստան ներգրավվելու հարցում, այն արտոնյալ ռեժիմները, որ ունի Հայաստանը՝ պատրաստ ենք բաց տրամադրել մեր իրանական գործընկերներին, երկկողմ հաստատել ենք, որ պատրաստակամ ենք մեծացնել հայ-իրանական հարաբերությունների ծավալները և հաստատակամ ենք վերացնել այդ ճանապարհին առաջացած խոչընդոտները, խոսել ենք տարածաշրջանային հնարավոր համագործակցության մասին: Շնորհակալություն ենք հայտնել մեր իրանական գործըկներներին՝ Լեռնային Ղարաբաղի հարցում ցուցաբերած դիրքորոշման համար: Կարծում եմ, որ մեր գործընկերները հստակ հասկացել են ինչ պետք է անել այլ հարթակներում, այդ թվում՝ միջկառավարական հանձնաժողովում, և պարոն Ջահանգիրիին մեծ սրտով հրավիրել ենք Հայաստան, որտեղ մենք պատիվ կունենանք ամփոփելու այն ժամանակահատվածը, որն այս այցից հետո մեր գործընկերների հետ համատեղ կանցնենք: Կարծում եմ, որ պարոն Ջահանգիրին կհաստատի, որ շատ լավ տրամադրությամբ ենք դուրս եկել բանակցություններից և շատ լավատես ենք հեռանկարների առումով: Շնորհակալություն»:


Կարեն Կարապետյանի և Էսհաղ Ջահանգիրիի ներկայությամբ Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրվել են նաև մի շարք համաձայնագրեր: Մասնավորապես, երկու երկրների կառավարությունների միջև ստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: Այն հայկական կողմից ստորագրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, իսկ իրանական կողմից՝ ԻԻՀ նախագահի գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Սուրենա Սաթարին: Հայաստանի մշակույթի նախարարության և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարարության միջև ստորագրվել է մշակութային և գեղարվեստական փոխանակումների 2017-2020 թթ. ծրագիրը: Այն ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և ԻԻՀ մշակույթի ու իսլամական առաջնորդման նախարար Աբբաս Սալեհին: Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության նախարարներ Իգնատի Առաքելյանն ու Մահմուդ Հոջադին ստորագրել են անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր:

loading...
Լրահոս
«Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում իրականացվում են ուժեղացված ռեժիմով պահպանման աշխատանքներ Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 8-րդ հուշամրցաշարին մասնակցում է շուրջ 750 շախմատիստ 0 ելույթ, 0 հարց, 0 նախաձեռնություն. Դերժավայի Արկադիի «դերժավան» Չափազանց զվարճալի և անհարմար իրավիճակներ, որոնցում հայտնվել են հայտնիները Որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում Պաշտպանի աջակցությամբ աշխատողին վճարվել է մայրության նպաստը Միջազգային մակարդակով հետախուզվող Իրանի քաղաքացի է հայտնաբերվել Էդմոն Մարուքյանի դիմումի հիման վրա ՏՄՊՊՀ-ում վարչական վարույթ է հարուցվել Հայաստանն ընգրկվել Է ՄԱԿ-ի Պատվո ցանկում ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի սահմանին «Վրեժ են լուծում այլակարծիք մնալու համար» Արցախում մահացած 20-ամյա Հարությունը զինվորականի որդի էր 19-ամյա Քնարիկը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Մայրաքաղաքում ծնվել է 256 երեխա 2018 թվականի օլիմպիական առաջին հաջողությունները Մեքենան գլորվել է ձորը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն ընդլայնում է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակը Դահուկային սպորտի ֆեդերացիան ի սկզբանե իմ նկատմամբ եղել է անարդար. բաց նամակ Ծառուկյանին Զինծառայողին ծեծելով կյանքից զրկելու համար դատապարտված սպան ազատ է արձակվել. փաստաբանը՝ Արտուշ Գաբրիելյանի գաղտնի որոշման մասին Ոստիկանները, ձեռքերից ու ոտքերից բռնելով, քաշքշել են, բռունցքով հարվածել դեմքին և գլխին Արցախում դեռևս չպարզված հանգամանքներում զինվոր է մահացել Քննություն է տարվում՝ պարզելու Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած վթարի հանգամանքները Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը երևակայական հիվանդ է Կրակովում կկայանա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Երեւանում տեղումներ են սպասվում