1$ = 0 AMD 1€ = 0 AMD

«Հրաշք այգու» տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում Մասիսի Ոստիկանություն է ներկայացել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի 20 տան բնակիչ՝ «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, 27-ամյա Արմեն Գրիգորի Գրիգորյանը, գրում է Shamshyan.com-ը։

Վերջինս կասկածվում է հոկտեմբերի 9-ին Արարատի մարզի բնակիչ՝ 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանին սպանության սպառնալիքներ տալու մեջ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Գրիգորյանը, ով ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդ, ժողովրդին հայտնի Գոքորի տղան է, Ոստիկանությունում հայտնել է, որ ինքը սպանության սպառնալիքներ չի տվել, այլ միայն որս անելու նպատակով կրակոցներ է արձակել։ Գոքորի տղա, «Հրաշք այգու» տնօրենը ստորագրությամբ ազատ է արձակվել։ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննությունը շարունակվում է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել էին: Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս էր եկել ու տեսել էր, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան էր եղել, կրակում են: Նա դիտողություն էր արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն:

Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել էր Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: Ահազանգով գյուղ էին ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չէին հայտնաբերել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է