1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հայկական թեմատիկայով թուրքական «Քարավան 1915» ֆիլմը հանվել է կինովարձույթից

Թուրքիայում հայկական թեմատիկայով նկարահանված «Քարավան 1915» գեղարվեստական ֆիլմը հանվել է կինովարձույթից: «NTV» լրատվականի թուրքական ծառայության տեղեկացմամբ՝ ֆիլմը կինովարձույթից հանելու որոշման մասին հայտարարել է ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Իսմայիլ Գյունեշը:
Նա նշել է, որ նման որոշում է կայացվել ֆիլմի դիստրիբյուցիայի հարցում առաջացած խնդիրների, կինոթատրոնների կանխակալ տրամադրվածության պատճառով:

Գյունեշի խոսքերով՝ ֆիլմի ստեղծման գրեթե բոլոր փուլերն ուղեկցվել են խնդիրներով, իսկ այժմ էլ ֆիմը ներկայացնելու հարցում են խոչընդոտների հանդիպել:

Գյունեշը այս վերաբերմունքը գրաքննության հետ է համեմատել՝ նշելով, թե տարբերություն չկա ով է խոչընդոտում ֆիլմի ցուցադրությանը՝ պետությունը, թե կինոթատրոնը:
«Արդյունքը նույն է: Հարցի էությունը գրաքաննությունն է, երբ թույլ չեն տալիս, որ ֆիլմը հանդիսատեսին ներկայացվի: Իսկ թե դա ով է անում, բացարձակապես կարևոր չէ»,-նշել է ռեժիսորը:
Ռեժիսորը դժգոհել է, որը ֆիլմը ցուցադրելու համար նախնական համաձայնության ձեռք էր բերվել ընդամենը 54 կինոթատրոնի հետ, հետո դժվարությամբ կարողացել էին այդ թիվը հասցնել 84-ի, այնինչ ֆիլմը պետք է ցուցադրվեր ամենաքիչը 300 կինոթատրոնում:
Նա նաև անդրադարձել է այս թեմայի վերաբերյալ Թուրքիայի հասարակության անտեղյակության խնդրին՝ նշելով, որ հարցի մասին գիտելիքներ ունեն միայն նրանք, ովքեր պատմություն են ուսումնասիրում:
Գյունեշը հայնտել է, որ ֆիլմի համար մեծ ծավալի ուսումնասիրություններ են կատարել, և փորձել են դրանց հիման վրա ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել 102 տարի առաջ:

Ըստ Գյունեշի ուսումնասիրությունների՝ Օսմանյան պետությունը աղքատության պայմաններում 256 միլիոն քուրուշ է ծախսել հայերի տեղահանությունը կազմակերպելու համար:
«Եթե պետության նպատակ ունի ինչ-որ ցեղի ոչնչացնել, այդքան գումար ծախսելու կարիք չունի: Պետությունը ծրագիր է մշակել, օրենքներ ու կանոնակարգեր է հաստատել և հայտարարել՝ նրանք, ովքեր չեն գործի այդ օրենքների համապատասխան կպատժվեն: Անվտանգության նկատառումներով մարդիկ Օսմանյան կայսրության մի հատվածից մի այլ հատված են տեղափոխվել, մեկը գնացքով, մյուսը էշով: Մենք էլ ցանկացել ենք ցույց տալ այն տառապանքը, որ տեղի է ունեցել այդ տեղափոխման ընթացքում»:
Ֆիլմի ռեժիսորը ընդգծել է, որի «Քարավան 2015»-ը նկարահանելու որոշումը կայացրել է Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարչապետության շրջանում 1915-ի վերաբերյալ հղած ուղերձից հետո:
Նրա խոսքերով ֆիլմը ստեղծվել է «արդար հիշողության» (Թուրքիայում վերջին շրջանում Հայոց ցեղասպանություն ժխտողական քաղաքականության նոր դրսևորումները ի ցույց դնող արտահայտություն է, որի նպատակն է շեշտել, որ 1915-ին հավասարապես տառապել են և թուրքերը և հայերը-խմբ.) գաղափարի հիման վրա:

Աղբյուր` Ermenihaber.am

loading...
Լրահոս
Ձեր կոշիկն ու Ձեր բնավորությունը Երևանում կայացել է Միսս ԱՊՀ 2017թ. գեղեցկության մրցույթը Այս հրաշագործ բաղադրիչը կարող է մեծացնել կուրծքը մի քանի օրում Եկատերինբուրգ-2017-ում ԿԿԱՖ մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է KWU վարկածով աշխարհի կրկնակի չեմպիոն Իջևանում պայմանագրային զինծառայողը մոտոցիկլով վրաերթի է ենթարկել 51-ամյա հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է Բանանի կեղևը թրջեք ջրով. ահա՝ ինչու Մխիթարյանը ցանկանում է Մոուրինյուի հետ քննարկել իր ապագան Բնական 4 միջոց՝ մաշկի ավելորդ մսագնդերի դեմ Արցախի Հանրապետությունում ավտովթարի է ենթարկվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Կարեն Բեքարյանը Ինչ կկատարվի օրգանիզմում,եթե ամեն օր երիցուկի թեյ խմեք Կենդանակերպի երեք նշան, որ խենթացնում են արդեն իսկ իրենց ներկայությամբ Ինչպե՞ս ընտրել ու ճիշտ օգտագործել շրթներկը Ինչպես ազատվել հետծննդաբերական քաշից կամ ավելի չգիրանալ. կարևոր խորհուրդներ «Պլյուս սայզ» աղջիկը գովազդում է սպորտային հագուստ և չի պատրաստվում նիհարել Զուգարանակոնքը մաքրելու լավագույն միջոցը. Պատրաստեք ինքներդ Աշխարհի բնակչության 50%-ն իր կյանքում երբեք իրական ձյուն չի տեսել Լիլիթ Հովհաննիսյանն անկեղծացել է, թե ինչ էր զգում Ղազախստանում ելութից առաջ Արքայազն Հարրին ապագա թագավորին խնդրել է հարսանիքին լինել իր վարորդը 10 հզոր բառեր, որոնք փոխում են կնոջ ճակատագիրը Հայտնի է տարվա վատագույն ֆիլմը Լեոնարդո դա Վինչիի ամենաթանկ նկարը կցուցադրվի Աբու Դաբիի Լուվրում Պատմությունն անկանխատեսելի է. ամենաարտասովոր պատմական դեպքերը «Գահերի խաղի» աստղը հայտնել է՝ երբ է թողարկվելու սերիալի 8-րդ եթերաշրջանը Ինֆարկտը կասեցնող և զարկերակը մաքրող լավագույն 10 մթերքները Ampere Motors-ը 3 անիվներով էլեկտրոքար է ցուցադրել