1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ԱՊՀ արդարադատության նախարարների խորհուրդը կառույցի արդյունավետ գործող մարմիններից մեկն է. Դավիթ Հարությունյան

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր Երևանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:
Ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարևոր և արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում և համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:
Նախարարի խոսքով՝ ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս անդամ երկրների արդարադատության նախարարություններին հանդես գալու համատեղ առաջարկություններով, որոնք միտված են կատարելագործելու համագործակցության իրավական հիմքերը և ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը:
Նիստի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի և ԱՊՀ երկրների միջև համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71/10 բանաձևին, ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների կողմից պետական ծառայությունների մատուցման փորձին, ԱՊՀ անդամ պետությունների նոտարական գործունեության բնագավառում օրենսդրության համապատասխանեցմանն ու ԱՊՀ բարձրագույն մարմինների միջազգային պայմանագրերի և որոշումների թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն

loading...
Լրահոս
Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լուսաղբյուրում Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը Արձակուրդում էր՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար․ մանրամասներ 19-ամյա զինծառայողի ավտովթարից Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Օրակարգում Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է Պրեմիերա. Սիլվա Հակոբյան ՝ Սիրիր Ինձ Փլուզում Ախթալայի կոմբինատում. աշխատակիցը տեղում մահացել է Սուտ մատնության նոր դեպքեր Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կողմից ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ թողած հետքի տեսագրությունը Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում (տեսանյութ) Անհրաժեշտություն է, որպեսզի Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը․ Ս․ Սարգսյան Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները Ավտովթարի ենթարկված 19-ամյա զինծառայողը հիվանդանոցում մահացել է Հայտնաբերվել է դի Ինչպիսին էին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (լուսանկար) Օձեր՝ երեւանյան բակերում Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում Կարեւոր տեղեկատվություն Հրդեհ Դավթաշենի բնակարաններից մեկում