1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ գագաթնաժողովում Սերժ Սարգսյանի ելույթն աչքի է ընկել որոշակի ագրեսիվությամբ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ելույթ է ունեցել Սոչիում տեղի ունեցած ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստում կամ պարզապես գագաթնաժողովում: Պետք է նկատել, որ Սարգսյանի ելույթը, ի տարբերություն ԵՏՄ գագաթնաժողովներում նրա նախորդ ելույթների, աչքի է ընկել որոշակի նախաձեռնողականությամբ, ագրեսիվությամբ՝ այդ բառի լավ իմաստով, եւ Հայաստանի շահի տեսանկյունից կոնկրետությամբ:

Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը բարձրացրել է Չինաստանի եւ Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրերի հարցը, նաեւ խոսել է ԵՏՄ-ն չինական «Մեծ Մետաքսի ճանապարհ» նախագծին ինտեգրելու մասին՝ ասելով, որ այն պետք է ներառի կազմակերպության անդամ բոլոր երկրներին: Հարցն այն է, որ Ղազախստանը, Ռուսաստանն ու Բելառուսը, ըստ էության, գտնվում են այլ գծի վրա եւ ամենեւին շահագրգռված չեն այն հարցով, թե ինչպիսին է Հայաստանի հեռանկարը չինական այդ խոշոր նախագծում: Ավելին՝ Հայաստանն այստեղ դառնում է, փաստորեն, այսպես ասած մրցակից նրանց համար՝ մրցակից փոքրամասնություն:

Սերժ Սարգսյանը խոսելով այն մասին, որ չինական այդ կարեւոր նախագծին ԵՏՄ-ն պետք է ինտեգրվի բոլոր երկրներով՝ թերեւս ակնարկում է ԵՏՄ նախագահներին, որ եթե Հայաստանը դուրս մնա նախագծից, եթե փորձեն Հայաստանին անկյունում թողնել, ապա Երեւանը կարող է եւ խնդիր լինել ԵՏՄ մյուս անդամների համար այդ ծրագրին միանալու հարցում: Սարգսյանն ակնարկել է նաեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի մասին՝ ասելով, որ ԵՏՄ անդամների ինտեգրացիոն այլ ուղղություններով խորացումը, ընդհանուր առմամբ, նպաստավոր է ԵՏՄ համար: Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաեւ ԵՏՄ-ում, այսպես ասած, կառավարման թվային տեխնոլոգիաների առաջմղման հարցը: Իսկ այստեղ ակնհայտ է, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջատար է, եւ Սարգսյանը նաեւ ակնարկել է, որ անդամ երկրների հաջողված փորձը պետք է լինի կիրառելի:

Այդպիսով, հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած նիստում Սերժ Սարգսյանը բարձրացրել է Հայաստանի համար մի շարք կարեւոր եւ կոնկրետ հարցեր: Հետաքրքիր է, որ դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդարանում քննարկման առարկա էր դարձել ԵՏՄ անդամակցությունից Հայաստանի օգուտների եւ կորուստների հարցը՝ «Ելք» դաշինքի նախաձեռնությամբ: Օգնե՞լ է դա Սերժ Սարգսյանին կոնկրետանալ եւ որոշակիորեն ագրեսիվանալ ԵՏՄ մյուս անդամների առաջ, թե՞ Սերժ Սարգսյանի այդ շեշտադրումները պայմանավորված են բոլորովին հակառակով՝ նա «Ելք»-ի նախաձեռնության առիթով հերթական անգամ ցույց տվեց, որ լիովին տնօրինում է ներքին իրավիճակն ու ի վիճակի է կառավարել զարգացումները, ինչն էլ նրան հիմք տվեց ավելի վստահ լինել ԵՏՄ-ում:

Բացառված չէ, որ Սարգսյանի վստահությունը բխում է նաեւ արտաքին քաղաքական այլ իրողություններից, որոնք գալիս են թե՛ Արեւմուտքից, թե՛ Չինաստանից ու Իրանից: Ներկայումս, ընդհանուր առմամբ, իրավիճակ է, որը Հայաստանին տվել է բավականին բազմավեկտոր մոտեցումների հնարավորություն, միաժամանակ Ռուսաստանին էլ զրկելով, այսպես ասած, առարկության փաստարկներից՝ մի շարք հանգամանքների բերումով: Ի վերջո, այդ ամենին զուգահեռ, Հայաստանի նախաձեռնողականությունը ԵՏՄ-ում, ըստ էության, նաեւ բխում է Ռուսաստանի խնդիրներից՝ հաշվի առնելով այն, որ Երեւանի պահանջները, խոշոր հաշվով, ուղղված են ավելի շուտ ԵՏՄ մյուս անդամներին՝ Բելառուսին եւ Ղազախստանին մասնավորապես, քան Ռուսաստանին:

Իսկ այն, որ Հայաստանը ԵՏՄ-ում Ռուսաստանին անհրաժեշտ էր ոչ միայն որպես ազդեցության տարածք եւ միակ սուբյեկտ Կովկասում, այլապես Կովկասը կմնար ԵՏՄ-ից դուրս, այլ նաեւ ձայն ԵՏՄ-ում՝ առիթ ունեցել ենք ասել եւ դիտարկել դեռեւս չորս տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը կայացնում էր ԵՏՄ մտնելու որոշումը: Այստեղ էական հարց է այն, թե Հայաստանն ինքը որքանով կարող է օգտագործել այդ հանգամանքը նաեւ իր շահը առաջ տանելու եւ սպասարկելու համար՝ չլինելով ընդամենը Ռուսաստանի ձայն, որը կկտրվի, երբ Մոսկվան լուծի իր հարցերը Մինսկի ու Աստանայի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Հոկտեմբերի 20-ի աստղագուշակ Playboy-ի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կլինի Եթե կա այս 4 նշանը՝ ուրեմն տղամարդը սկսել է դավաճանել Հայտնի է Մոսկվայում ամենասիրված ավտոմեքենաների թոփ 10-նյակը Սրտի կաթվածի 6 նախանշան, որը ի հայտ է գալիս միայն կանանց մոտ 10 պատճառ՝ աստղակերպի կույս նշանին սիրելու համար Խմեք սա քնելուց առաջ և արագացրեք ճարպերի այրումը որովայնի հատվածում Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Խաշմանյան. Տեսեք, թե մեր ոչ բարով-խերով հարևաններն ուր են հասել, իսկ մենք ուրախանում ենք 6:0 հաշվով Եկատերինբուրգում տղամարդը սպանել է 20-ամյա աղջկա, ով չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ Ֆրանսիայի արքաների վարդագույն ադամանդը վաճառվում է Facebook-ը հավաքագրում է ԱՄՆ պետանվտանգությանը հասանելիություն ունեցող աշխատողների Քայլ առ քայլ մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները.Սերժ Սարգսյան Ինչ կենդանի եք տեսնում առաջինը. թեստ, որը կբացահայտի Ձեր բնավորության գծերը Գործակալ. Բենզեման չի պատրաստվում լքել Ռեալը Լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի Պուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը մինչև 2018-ի ավարտը ԵԱՏՄ վարչապետերը հոկտեմբերի 24-ից 25-ը կլինեն Հայաստանում Դոմոդեդովո օդանավակայանում բացվել է ուղևորների համար առաջին սինագոգը Ռուսաստանում Ընտանիքի անկման հինգ փուլերը Նեյմար. Ցանկանում եմ Մբապեի համար անել այն ամենն, ինչ ինձ համար արել է Մեսսին Բարսելոնայում Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Կենտրոն հեռուստաընկերության հնաբնակներին Սեզոնի թրենդը՝ խոհանոցի համար. ինչպիսի ափսեներն են այժմ նորաձև Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառը