1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով․Անատոլի Սիդորով

Հայաստանում ընթանում են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները, որոնց մասնակցում է 2500 զինվորական, ներկայացված է 400-ից ավել տեսակի ռազմական տեխնիկա, այդ թվում՝ 255 թռչող սարք:
Այս մասին այսօր Սպուտնիկ Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Նրա խոսքով՝ Երևանում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները , զորավարժությունների նպատակն է տարածաշրջանում հնարավոր հակամարտության բռնկումից մինչև դրա կարգավորումն ընկած հնարավոր տարբերակների քննարկումն ու իրականացումը:

«Զորավարժություններին զուգահեռ մենք ուսումնասիրություններ ենք կատարում մի շարք հարցեր հարթելու համար: Խոսքը երկկողմանի օպերատիվ բժշկական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի մասին է»,– ասաց նա՝ նշելով, որ զորավարժություններին ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերից բացի, մասնակցում են ԿԽՄԿ մասնագետներ, որոնք գործում են այն դեպքում, երբ բնակավայրը հայտնվում է ռազմական գործողությունների գոտում, նրանք տարհանում են քաղաքացիական բնակչությանը:

Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 13-ին։

Բանախոսը, անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների համագործակցությունը Հայաստանի հակառակորդի հետ, նշեց, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։

Պատասխանելով ՀԱՊԿ անդամների կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու մասին հարցին՝ Միացյալ շտաբի պետը նշեց, որ եթե ինչ–ինչ պետություններ համագործակցում են ամեն երկիր ունի իր կառույցներն ու ղեկավարները, որոնք խորապես եւ լուրջ գնահատում են դա։
«Գլխավոր խնդիրն է պահպանել բալանսը, իսկ հետագայում կարգավորել հակամարտությունը։ Տարբեր կառույցների տարբեր գործողություններ, հավանաբար, ամեն դեպքում կհանգեցնեն հանգստության եւ խաղաղության։ Թեպետ ես ուսադիրներ եմ կրում, վստահ եմ, որ կարգավորումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով։ Իսկ սպառազինությունների մասով ասեմ, որ եթե ինչ–որ մեկը մտադիր է զենք ունենալ, նա կձգտի դրան»,– ասաց նա։

loading...
Լրահոս
Քարաթափում Կապանում Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները Կամավոր հանձնում են զենք-զինամթերք Ավտովթար Նորատուս գյուղի ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ПАЗ ավտոբուսը, Nissan-ն ու 06-երը Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի. ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով «Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները Արարատի բնակիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել չինուհու նկատմամբ եւ ծեծել նրան. մանրամասներ Նախարարն ընդունել է իտալական ընկերության ներկայացուցիչներին Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ) «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ Ավտովթար Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում․ կա զոհ Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյանը ցավակցել է Այսօր հրետանու օրն է Քսենիա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանն այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ». «Ժամանակ» Թեղուտի շահագործման 62 մլն դոլարի վարկային համաձայնությունը խզվել է. «ՀԺ» Էդուարդո Էռնեկյանը դատի է տվել Արթուր Բաղդասարյանին. «Ժողովուրդ»