1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընդունելության կոռուպցիոն սխեմաները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Մեկ տարի առաջ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր նշանակվեց մեկը՝Սահակ Մինասյանը,ով բացարձակ չի պատկերացնում ինչ բան է բարձրագույն կրթությունը,սակայն շատ լավ պատկերացում ունի մեծ գումարներ աշխատելուց...Մեկ տարվա մեջ սույն անձը ոչ միայն անիմաստ և ոչ նպատակային շինարարությունների միջոցով փոշիացրեց ժառանգած 500 միլիոն դրամից ավել գումարը, այլև, ապօրինի որոշումներ ընդունելով, փորձեր կատարեց պրոֆեսորադասախոսական անձնակազմի հաշվին հարստանալ՝ներդնելով Հայաստանում գոյություն չունեցող ինտեգրված ուսուցումը,թերբեռնված կուրսերի լսարանային ժամերն էլ կրճատելով 50%-ով...Նպատակը՝դասախոսին չվճարելն էր...Ասում են,որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մինասյանին ռեկտոր է նշանակել նաև պայմանով, որ նա Շիրակի Մայր ԲՈՒՀ-ը օրինակելի էր դարձնելու՝ ձերբազատվելով նաև կաշառակերությունից (!!!)...Գյումրիում ով իմացավ այս վարկածը,ամենամեղմ արձագանքը՝քմծիծաղն էր... Իսկ թե ինչպես է ռեկտոր Մինասյանը պայքարում կաշառակերության և հովանավորչության դեմ,կարելի է օրինակ բերել այս տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ընդունելությունները...Դրանք վերլուծելիս կարելի է 100%-ով փաստել,որ ռեկտոր Մինասյանին հաջողվել է ԲՈՒՀ-ում ներդնել յուրօրինակ կոռուպցիոն մի համակարգ... Այս տարի բակալավրիատի 71 անվճար տեղերից 30-ը հատկացվել է այն մասնագիտություններին,որոնց քննությունները անցկացվում են բուն համալսարանում (գրավոր,բանավոր և մասնագիտական քննությունների մասին է խոսքը)...Զավեշտն այն է,որ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,Երաժշտական կրթություն, Հոգեբանություն, Իրավագիտություն,Դեղագործական քիմիա,Լրագրություն մասնագիտություններին ոչ մի պետպատվերի տեղեր չի հատկացվել...1-ական պետպատվերի տեղեր տրամադրվել է Ֆիզիկա,Աշխարհագրություն և Քարտեզագրություն և կադաստրային գործ մասնագիտություններին... 2-3 պետպատվերների տեղեր էլ հատկացվել է շատ այլ բաժինների,որոնք նախկինում ավելի շատ պետպատվերի տեղեր են ունեցել....Սակայն զարմանալիորեն պարոն Մինասյանն առատաձեռն է գտնվել ներբուհական քննությունների միջոցով ընդունվող բաժիններին՝Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ՝7 տեղ,Նախնական զինվորական պատրաստություն՝7 տեղ,Դիզայն՝4 տեղ,Համակարգչային գրաֆիկա՝4 տեղ,Դեկորատիվ կիրառական արվեստ՝4 տեղ...Պարոն Մինասյանի առատաձեռնությունն այս բաժինների նկատմամբ բացատրվում է նրանով,որ հենց նա է կազմակերպում այս մասնագիտությունների ընդունելության քննությունները... Ընդունելության արդյունքում պարզվեց,որ Դիզայն և Կիրառական արվեստ բաժնում ընդունված 16 ուսանողներից 12-ը սովորում են պետպատվերով...Հետաքրիր է,որևէ մեկն ուսումնասիրել է շուկայի պահանջարկը,թե արդյոք Շիրակի մարզին այդքան դիզայներներ և նկարիչներ անհրաժեշտ ե՞ն...Այնպիսի տպավորություն է,որ ռեկտոր Մինասյանը Շիրակի պետհամալսարանը "Կոկո Շանելների" և "Սալվադոր Դալիների" դարբնոց է դարձնելու... Կոռուպցիայի և հովանավորչության "հոտ" է գալիս այս տարվա մագիստրատուրայի ընդունելության արդյունքներն ուսումնասիրելուց ևս...Միայն մեկ օրինակ. ՆԶՊ-ին հատկացվել է 8 պետպատվերի տեղ,իսկ իրավագիտությանը՝0,այն դեպքում,երբ այդ բաժինն ընդունվածների թիվը երկու տասնյակից ավել է...Հարց է առաջանում՝ինչու՞...Պարոն Մինասյանը բնավ էլ "մարշալ Բաղրամյայններ" և "ծովակալ Իսակովներ" պատրաստելու նպատակ չունի...Պատասխանը շատ պարզ է...ՆԶՊ-ին հատկացված 8 տեղերից 2-ը տարկետման իրավունքով են...Ընդունվողներից մեկը՝տղա, ամենացածր միավորով պետպատվեր անցածներից է...Այսինքն`այդ 8-ը տեղը հատուկ է տրամադրվել,որպեսզի հենց այդ տղային ընդունեն մագիստարտուրա տարկետման իրավունքով...Այլ մասնագիտությունների պարագայում ռեկտոր Մինասյանը այդքան առատաձեռն չի գտնվել... Այս ամենից կարելի է եզրակացնել,որ կոռուպցիայի դեմ պայքարի մասին խոսելն ավելորդ է...Թվերը և փաստերն ապացուցում են հակառակը...
Ինչ վերաբերում է մագիստրատուրայի ընդունելության բազային հենքին, ապա այս հանգամանքը ռեկտորին բացարձակապես չի հետաքրքրքում. նրան ինչ, որ բակալավրի շրջանավարտը, օրինակ քիմիա մասնագիտությամբ, ընդունվում է մագիստրատուրա այնպիսի մասնագիտությամբ, որտեղ կապը բակալավրի շրջանավարտի որակավորման հետ 100 %-ով համադրելի չէ...Փաստորեն` ռեկտորի միջամտությամբ և հետագա հովանավորությամբ մագիստրատուրա ընդունվածների գերիշխող մասը երկու տարում ձեռք են բերում մագիստրոսի որակավորում` կրթության որակը դարձնելով զրո...
Փոքր քաղաքում ամեն ինչ իմացվում է շատ արագ, իսկ համապատասխան կառույցները քաղաքում քնած են…
Հ. Գ. Տեղին է նշել, որ 2017 թվականի ապրիլի 20-ի Կառավարության նիստին (տե´ս
https://www.youtube.com/watch?v=DZ7SCK8AbFw ), երբ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը կառավարության հաստատմանն էր ներկայացնում բուհերի անվճար տեղերը, վարչապետ Կարեն Կարապետյանի հարցին, թե ի՞նչ վերլուծություն եք արել անվճար տեղերի նման քանակ ներկայացնելու համար, փոխնախարարը չկարողացավ պատասխանել...Վարչապետը լավ էր հասկանում, որ սոսկ թվերով բուհերի համար անվճար տեղեր ունենալը հղի է կոռուպցիոն ռիսկերով…»։

loading...
Լրահոս
Մտահոգիչ են մնում լրագրողների դեմ կիրառվող բռնությունները. ԽԱՊԿ Կաշառք տալու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Լուսաղբյուրում Արա Բաբլոյանը պարգեւատրել է Ռաֆայիլ Զինուրովին Սերժ Սարգսյանը ստորագրել է ՌԴ-ի հետ միացյալ զորախումբ ստեղծելու մասին օրենքը Արձակուրդում էր՝ պապի հուղարկավորությանը մասնակցելու համար․ մանրամասներ 19-ամյա զինծառայողի ավտովթարից Նոյեմբերի 11-ին կանցկացվի համաքաղաքային ծառատունկ և շաբաթօրյակ Օրակարգում Հայաստանի և Իրանի միջև կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի արդիականացումն է Պրեմիերա. Սիլվա Հակոբյան ՝ Սիրիր Ինձ Փլուզում Ախթալայի կոմբինատում. աշխատակիցը տեղում մահացել է Սուտ մատնության նոր դեպքեր Էդուարդ Շարմազանովն ընդունել է մեքսիկացի պատգամավորների պատվիրակությանը Երևանաբնակ ավելի քան 1600 զինծառայողների ծնողներ կայցելեն իրենց զավակներին Ավտովթար Տ.Պետրոսյան փողոցում Կարեն Կարապետյանը կմասնակցի Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ՀՀ ծանրամարտի երիտասարդների հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 32 մեդալով Արցախի ՊՆ-ն հրապարակել է Ադրբեջանի զինուժի կողմից ՍՊԱՅԿ հրթիռի արձակման պահի եւ թողած հետքի տեսագրությունը Թուրքիայում տղամարդը ինքնասպան է եղել ուղիղ եթերում (տեսանյութ) Անհրաժեշտություն է, որպեսզի Մխիթարյան միաբանությունը շարունակի իր արդյունավետ գործունեությունը․ Ս․ Սարգսյան Սիրիայի նորանշանակ դեսպանի հետ քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները Ավտովթարի ենթարկված 19-ամյա զինծառայողը հիվանդանոցում մահացել է Հայտնաբերվել է դի Ինչպիսին էին Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը՝ 15 տարի առաջ (լուսանկար) Օձեր՝ երեւանյան բակերում Գերմանահայ համայնքի ցուցադրած քարտեզը իրարանցում է առաջացրել թուրքական ԶԼՄ-ներում Կարեւոր տեղեկատվություն