1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հարուցվել է քրեական գործ՝ «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ

ՀՀ քննչական կոմիտեում ստացվել է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:
«Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ի ներկայացուցչից 2017թ. սեպտեմբերի 27-ին հաղորդում է ստացվել առ այն, որ «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ն հանդիսանում է «Միսս Հայաստան/Miss Armenia» ապրանքային նշանների իրավատերը, իսկ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված ապրանքային նշանների ապօրինի օգտագործմամբ սույն թվականի սեպտեմբերին կազմակերպել է «Միսս Հայաստան» 2017 գեղեցկության մրցույթը, որի արդյունքում «Միսս Հայաստան-ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Հաղորդման հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 1-ին վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ «Միսս Արմենիա» համահայկական, մշակութային հիմնադրամը նշված մրցույթի համար եկամուտ է ստացել տոմսերի վաճառքից, բջջային հաղորդագրությունների միջոցով անցկացված քվեարկությունից, որի արդյունքում «Միսս Հայաստան-Ազգային գործակալություն» ՀԿ-ին պատճառվել է նյութական վնաս:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 197-րդ հոդվածով՝ ապրանքային նշանի ապօրինի օգտագործման առերևույթ դեպքի առթիվ, որը հոկտեմբերի 10-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեում։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և օբյեկտիվ, լրիվ ու բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե

loading...
Լրահոս
1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Գասպարյանի առաջարկությունը ընդունվեց Երևանում ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից Քարաթափում Կապանում Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները Կամավոր հանձնում են զենք-զինամթերք Ավտովթար Նորատուս գյուղի ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ПАЗ ավտոբուսը, Nissan-ն ու 06-երը Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի. ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով «Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները Արարատի բնակիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել չինուհու նկատմամբ եւ ծեծել նրան. մանրամասներ Նախարարն ընդունել է իտալական ընկերության ներկայացուցիչներին Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ) «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ Ավտովթար Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում․ կա զոհ Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյանը ցավակցել է Այսօր հրետանու օրն է Քսենիա Սոբչակը կառաջադրվի ՌԴ նախագահի պաշտոնում Կարեն Կարապետյանն այս պահին եվրոպացի պաշտոնյաների համար ՀՀ վարչապետի պաշտոնի «ֆավորիտը» չէ». «Ժամանակ»