1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար

ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը ԵԽԽՎ նիստում
իրավունքի գերակայության նոր գործիքի մասին


Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

նախևառաջ, եսկցանկանայիշնորհակալությունհայտնելերկուզեկույցները ներկայացնողներին ևՎենետիկիհանձնաժողովին իրենց արտառոց աշխատանքի և այսկարևորգործիքի՝ Իրավունքի գերակայության ստուգաթերթի մշակման համար, որընպաստում է Եվրոպայիխորհրդիհիմնարարսկզբունքներիցմեկի՝իրավունքի գերակայության սկզբունքի, համապատասխանությանգնահատմաննորմիասնականչափանիշներիներդրմանը:

Այս կիրառական գործիքն անկասկած կդառնա մոնիտորինգի և կանխարգելման արդյունավետ միջոց: «Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությունը մեծապեսաջակցումէբանաձևինևզեկույցինկիսելովայսքայլերիհիմքում ընկած տեսլականը:

Անշուշտ, այն կիրառելով որոշակի անդամ պետությունների նկատմամբ՝ ակնհայտ է, որ նույնիսկ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվում կան լուրջ վտանգներ օրենքի գերակայության համար: Այն դեպքերում, երբ իրավունքի գերակայության ստուգաթերթիկիրառմամբ իրականացված վերլուծության արդյունքները մտահոգություններ են առաջացնում, ապա դրանք պետք է կոշտ արձագանք գտնեն բոլոր այն անձանց կողմից, որոնք ներգրավված են օրենքի գերակայության սկզբունքների խթանման և ամրապնդման մեջ:

Իհարկե, մենք Իրավունքի գերակայության ստուգաթերթը համարում ենք կիրառական գործիք ոչ միայն Եվրոպայի Խորհրդի երկրների, այլև ազգային և միջազգային այլ շահագրգիռ կողմերի համար, լինի դրանք ազգային կամ տեղական պետական ինստիտուտներ, այլ միջազգային կազմակերպություններ կամ քաղաքացիական հասարակություն: Այն բոլոր երկրների համար կդառնա ժողովրդավարացման, իրավունքի գերակայության հաստատման և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ճանապարհային քարտեզ և ուղեցույց:

Թույլ տվեք հղում կատարել Արիստոտելի աշխատությանը, որը շարունակում է մնալ ազդեցիկ և արդիական նույնիսկ պատմության այս շրջափուլում: Թեև նա ձևակերպեց այն հարցը, թե արդյոք ավելի լավ է ղեկավարվել լավագույն մարդու,թելավագույն օրենքների կողմից, միևնույն ժամանակ նա հարցին մոտեցավ իրատեսորեն՝ նշելով, որ դա կախված է ոչ միայն օրենքի տեսակից, այլ նաևայն ռեժիմի տեսակից, որը գործադրել և կիրառել է խնդրո առարկա օրենքը (Քաղաքականություն 1282բ):

Սա է պատճառը, որ ես ցանկանում եմ խորը մտահոգություն հայտնել ազատական ժողովրդավարությունների հետընթացի վերաբերյալ, որտեղ իրավունքի գերակայությունը կորցնում է իր հիմնարար իմաստը: Աճող պոպուլիստական ուժերը փորձում են օրենքի մեջ ներդնել անորոշ ձևակերպումներ, ինչը հետագայում թույլ կտա նրանց գործել ընդդեմ ժողովրդավարական սկզբունքների՝ միևնույն ժամանակ «գործելով օրենքի շրջանակներում» և այդ կերպ փորձելով ստիպել մեզ շեղվել մեր սկզբունքներից:

Իրավունքի գերակայության ստուգաթերթն այսպիսի հանգամանքներում կիրառելու դեպքում, թերևս տեղիք չէր տրվի թյուրընկալումների համար և վնաս չէր հասցվի ժողովրդավարությանը: Ստուգաթերթը պետք է պարտադիր փաստաթուղթ դառնա բոլոր անդամ պետությունների և մյուս երկրների համար, որոնք փորձում են հասնել այդ արժեքների ներդրմանը՝ դառնալով հենակետ բոլորի համար: Այսպիսով, մենք պարտավոր ենք հավատարիմ մնալ ժողովրդավարության, մարդու իրավունքների ևիրավունքի գերակայության սկզբունքներին՝ ցույց տալով մեր իրական և համապարփակ ինքնությունը, որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամներ:
Տիկնայք և պարոնայք,«Լիբերալների և դեմոկրատների ալյանս հանուն Եվրոպայի» (ALDE) կուսակցությանանունից կոչ եմ անում Եվրոպայի Խորհրդի բոլոր հաստատություններին օգտագործել այս ստուգաթերթը որպես մոնիտորինգի գործիք և պայքարել այն արժեքների համար, որոնց վրա է խարսխված այս հեղինակավոր հաստատությունը՝ շարունակելովօրինակ ծառայել ժողովրդավարացման ճանապարհին գտնվող բոլոր պետությունների համար։

Շնորհակալություն։

 

loading...
Լրահոս
Հոկտեմբերի 20-ի աստղագուշակ Playboy-ի շապիկին առաջին անգամ մոդել-տրանսգենդեր կլինի Եթե կա այս 4 նշանը՝ ուրեմն տղամարդը սկսել է դավաճանել Հայտնի է Մոսկվայում ամենասիրված ավտոմեքենաների թոփ 10-նյակը Սրտի կաթվածի 6 նախանշան, որը ի հայտ է գալիս միայն կանանց մոտ 10 պատճառ՝ աստղակերպի կույս նշանին սիրելու համար Խմեք սա քնելուց առաջ և արագացրեք ճարպերի այրումը որովայնի հատվածում Բրեդ Փիթը սիրավեպ է սկսել 21-ամյա դերասանուհու հետ Հինգ բան, որ կինն ուզում է անկողնում, բայց չի ասում Խաշմանյան. Տեսեք, թե մեր ոչ բարով-խերով հարևաններն ուր են հասել, իսկ մենք ուրախանում ենք 6:0 հաշվով Եկատերինբուրգում տղամարդը սպանել է 20-ամյա աղջկա, ով չի ցանկացել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ Ֆրանսիայի արքաների վարդագույն ադամանդը վաճառվում է Facebook-ը հավաքագրում է ԱՄՆ պետանվտանգությանը հասանելիություն ունեցող աշխատողների Քայլ առ քայլ մենք հաղթահարում ենք առկա դժվարությունները.Սերժ Սարգսյան Ինչ կենդանի եք տեսնում առաջինը. թեստ, որը կբացահայտի Ձեր բնավորության գծերը Գործակալ. Բենզեման չի պատրաստվում լքել Ռեալը Լրագրող Փայլակ Ֆահրադյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել 3 անձի Պուտինը կրճատել է նախագահի աշխատավարձը մինչև 2018-ի ավարտը ԵԱՏՄ վարչապետերը հոկտեմբերի 24-ից 25-ը կլինեն Հայաստանում Դոմոդեդովո օդանավակայանում բացվել է ուղևորների համար առաջին սինագոգը Ռուսաստանում Ընտանիքի անկման հինգ փուլերը Նեյմար. Ցանկանում եմ Մբապեի համար անել այն ամենն, ինչ ինձ համար արել է Մեսսին Բարսելոնայում Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է Կենտրոն հեռուստաընկերության հնաբնակներին Սեզոնի թրենդը՝ խոհանոցի համար. ինչպիսի ափսեներն են այժմ նորաձև Հայտնի է դարձել Հին Եգիպտոսի կործանման պատճառը