1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Տարոն Մարգարյանը հանդիպել է Դրագինյան քաղաքի պատվիրակության անդամների հետ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան ժամանած Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինի գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար և համոզմունք հայտնել, որ այս այցը ևս իր դրական ազդեցությունը կունենա Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Դրագինյան քաղաքի միջև առկա փոխգործակցությունն ու գործընկերային կապերն էլ ավելի ամրապնդելու և ընդլայնելու գործում:
«Երևանի քաղաքապետարանը տարեցտարի ընդլայնում է քույր և գործընկեր քաղաքների հետ համագործակցության ծրագրերը, որոնց շրջանակում ոչ միայն իրականացվում են փոխշահավետ ծրագրեր, այլ նաև ամրապնդվում են տվյալ քաղաքներում հայ համայնքների հետ կապերը: Լավագույն ապացույցը, թերևս, պատվիրակության կազմում նաև Դրագինյանի հայ համայնքի ներկայացուցչի ընդգրկված լինելն է: Իսկ ընդհանուր առմամբ, մեզ համար, անշուշտ, կարևոր է նաև տարբեր պետությունների քաղաքների հետ Երևանի 12 վարչական շրջանների համագործակցությունը: Այս համատեքստում է նաև այս տարվա մարտ ամսին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Ֆրանսիայի Դրագինյան քաղաքի միջև Երևանում վերաստորագրված բարեկամության հուշագիրը, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է արդյունավետ փոխագործակցությունը երկուստեք ամրապնդելու համար», - նշել է Տարոն Մարգարյանը:
Դրագինյան քաղաքի քաղաքապետի առաջին տեղակալ Պրիմոզելլի Քրիստինն իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և, շնորհավորելով Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքի տոնի առթիվ, նաև ընդգծել է, որ սա լրացուցիչ առիթ է` քննարկելու համագործակցության ծրագրերի ընթացքը, և նախանշել առաջիկա անելիքները:
«Ես նույնպես վստահ եմ, պարոն քաղաքապետ, որ առաջիկայում մենք հնարավորություն կունենանք էլ ավելի ընդլայնել համագործակցության շրջանակներն ու նոր թափ հաղորդել երկուստեք փոխգործակցությանը: Ի դեպ, իսկապես հիացած ենք Ձեր ջերմ և հյուրընկալ քաղաքի տոնական մթնոլորտով: Իրոք հաճելի է գտնվել Երևանում և դառնալ այս տոնի լիարժեք մասնակիցը», - նշել է Պրիմոզելլի Քրիստինը:
Շնորհակալություն հատնելով ջերմ խոսքերի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը Դրագինյան քաղաքի պատվիրակության անդամներին հրավիրել է հաջորդ տարի՝ Դրագինյանի քաղաքապետի գլխավորությամբ, կրկին այցելել Երևան՝ մասնակցելու Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

 

loading...
Լրահոս
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպես են Երեւանում կրակում 38-ամյա տղամարդու ուղղությամբ եւ դիմում փախուստի. ոստիկանության կադրերը Հայաստանում բանկային ոլորտը ծաղկում է․ տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ» Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է․ «Ժամանակ» «Գնթունիքի» սեփականատերը հիմնահատակ քանդել է քաղաքապետարանի շենքը․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. «ՀԺ» Նաղդալյանը հրաժարվել է վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ» Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ․ Վաճառքի է հանել իր սրճարանը․ «Իրատես» Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ո՛չ Լոքյանը, ո՛չ մարզպետը. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել․ «Հրապարակ» Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար Ահա, թե ինչու չի կարելի անընդհատ կրծկալ կրել