1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նախագահին ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ

Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր զեկուցել է ոլորտում իրականացվող բարեփոխումների և ակնկալվող արդյունքների, կադաստրի համակարգի վերջին շրջանի ձեռքբերումների, առաջիկա ծրագրերի, ինչպես նաև առկա խնդիրների լուծման հնարավորությունների մասին:

Կոմիտեի նախագահը, մասնավորապես, ներկայացրել է իրականացվող կառուցվածքային բարեփոխումների, քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ուղղված միջոցառումների ուղղությամբ իրականացված աշխատանքները, հավաքագրված գումարների և կատարված ծախսերի, անշարժ գույքի շուկայում կայունացման միտումների մասին տեղեկատվություն: Այս համատեքստում Մարտին Սարգսյանը զեկուցել է նաև անշարժ գույքի վերաբերյալ ամբողջական և ճշգրիտ տվյալների բազայի ձևավորման, առցանց էլեկտրոնային ծառայությունների ավելացման, մատուցվող ծառայությունների ընդլայնման ու սպասարկման որակի առավել բարելավման ուղղությամբ իրականացված և առաջիկայում նախատեսվող քայլերը՝ կարևորելով նշված ուղղությունների զարգացման նպատակով էլեկտրոնային արդի ծրագրերի ներդրումը, ինչը կնպաստի նաև այլ ոլորտների հետ կապի ամրապնդմանն ու համատեղ միջոցառումների ձեռնարկմանը:

Կադաստրի պետական կոմիտեի նախագահը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ավարտման փուլում գտնվող Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների երկրատեղեկատվական համակարգի քարտեզագրական հիմքի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև կոմիտեի գեոպորտալի՝ թվային առցանց աշխատող հարթակի ստեղծումը, որը պարունակում է աշխարհագրական տարածական տվյալներ և օժտված է վերլուծական ու որոնման համապատասխան գործիքակազմով: Այդ հարթակում ներառվել են շահառու ՀՀ պետական կառավարման մարմինները, ինչպես նաև գծային ենթակառուցվածքներ տնօրինող կազմակերպությունները:

Մարտին Սարգսյանը նշել է, որ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով նախատեսվում է առաջիկա տարիներին կադաստրի պետական կոմիտեի համակարգում ստեղծել ՀՀ միասնական երկրատեղեկատվական համակարգ, որը կներառի բոլոր քաղաքների բազային հիմքի (այդ թվում՝ տեղագրական քարտեզների, վարչատարածքային սահմանների, անշարժ գույքի, ջրագրության, ռելիեֆի, գծային ենթակառուցվածքների և այլն) ստեղծումը:

Զեկուցվել է նաև ՀՀ Նախագահի նախորդ հանձնարարականների հիման վրա կոմիտեի կողմից իրականացվող Սևանա լճի ափամերձ տարածքների երկրատեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքների ընթացքը, որը ներառում է 1900-1905 մետր բարձրության վրա գտնվող տարածքների տեղանքի և ռելիեֆի թվային մոդելի ձևավորումը: Նկատի ունենալով, որ դրա համար օգտագործվել է 2010 թվականի դրությամբ առկա հանութագրման նյութը, ըստ Մարտին Սարգսյանի, ներկայումս «Սևան Ազգային Պարկ» ՊՈԱԿ-ի հետ աշխատանքներ են տարվում 2010-2017թթ. փոփոխությունները վերոնշյալ համակարգում ներառելու ուղղությամբ: Կոմիտեի Նախագահը հավաստիացրել է, որ նախատեսված աշխատանքները հնարավորություն կտան հետագայում հնարավորինս ճշգրիտ կանխատեսումներ իրականացնել Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացող առափնյա խնդիրների վերաբերյալ:

Զեկույցի հիման վրա հանձնարարվել է կառավարությանը՝ ձևավորել շահագրգիռ մարմիններից կազմված միջգերատեսչական աշխատանքային խումբ՝ հանրապետության ողջ տարածքի քարտեզագրման աշխատանքների ճշգրտման և դրան զուգահեռ հողային ֆոնդի ամբողջական մոնիտորինգի իրականացման նպատակով՝ ժամանակացույցի և համապատասխան ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունները ներկայացնելով կառավարության քննարկմանը:

Միաժամանակ, կադաստրի տվյալների միասնական էլեկտրոնային բազայում առկա իրավունքի սուբյեկտների տվյալների լիարժեքությունն ապահովելու նպատակով հանձնարարվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարին՝ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ սեղմ ժամկետներում ամբողջականացնել համայնքներից ստացվող անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մատուցվող ծառայությունների ընդլայնման և սպասարկման որակի հետագա բարելավման նպատակով ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է արտաքին գործերի նախարարի հետ համատեղ քննարկել ՀՀ հյուպատոսական հիմնարկներում կադաստրի սպասարկման գրասենյակներին բնորոշ գործառույթների իրականացման համար անհրաժեշտ միջոցների ստեղծման հնարավորությունները՝ համապատասխան իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով կառավարության քննարկմանը:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել շուկայական գնահատման գործունեությունը կարգավորող օրենսդրության կատարելագործման ուղղությամբ՝ մեծացնելով գնահատման գործունեություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատվությունն ու հաշվետվողականությունը:

loading...
Լրահոս
Գյումրիում այրվել է տնակ. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպես են Երեւանում կրակում 38-ամյա տղամարդու ուղղությամբ եւ դիմում փախուստի. ոստիկանության կադրերը Հայաստանում բանկային ոլորտը ծաղկում է․ տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ» Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է․ «Ժամանակ» «Գնթունիքի» սեփականատերը հիմնահատակ քանդել է քաղաքապետարանի շենքը․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. «ՀԺ» Նաղդալյանը հրաժարվել է վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ» Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ․ Վաճառքի է հանել իր սրճարանը․ «Իրատես» Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ո՛չ Լոքյանը, ո՛չ մարզպետը. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել․ «Հրապարակ» Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար