1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Լևոն Մկրտչյանն ընդունել է Մոհամեդ Կետատային

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի տնօրեն Մոհամեդ Կետատային և Երևանում Ֆրանկոֆոնիայի թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզանա Ղալթախչյանին։
Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն օտար լեզուների, այդ թվում նաև ֆրանսերենի ուսուցման զարգացումն է: Այս համատեքստում ԿԳ նախարարը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում մեծացել է հետաքրքրությունը ֆրանսերենի նկատմամբ: Այդ փաստի մասին են վկայում Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը, որը նաև նպաստել է Հայաստանում ֆրանկոֆոն կրթական ցանցի ստեծմանը: Մ.Կետատան հետաքրքրվել է Հայաստանում գործող ֆրանսերենի խորացված ուսուցմամբ տասը դպրոցներում իրականացվող կրթական ծրագրի ընթացքի վերաբերյալ։ Նշելով, որ ՀՀ ԿԳՆ-ն պատրաստակամ է ստեղծել հնարավորություններ օտար լեզուների, մասնավորապես ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցների ցանցի ընդլայնման համար՝ Լ. Մկրտչյանը միաժամանակ կարևորել է ֆրանսիական կողմի հետևողական աջակցությունը Հայաստանի կրթական համակարգին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև 2018թ. Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի և Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ցանցի անդամ հանդիսացող համալսարանների համաժողովի նախապատրաստման աշխատանքներին։

loading...
Լրահոս
Փոփոխություն՝ նպաստների մասին օրենքում Փոփոխություն՝ նպաստների մասին օրենքում 1 ամսվա փոխարեն կտրամադրվի 10 օրվա ընթացքում. Գասպարյանի առաջարկությունը ընդունվեց Երևանում ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազից Քարաթափում Կապանում Սասունցի Դավիթ կայարանի գնացքի գծերի վրա ռումբ է տեղադրվա՞ծ. ԱԻՆ-ը ճշտում է մանրամասները Կամավոր հանձնում են զենք-զինամթերք Ավտովթար Նորատուս գյուղի ավտոճանապարհին․ վիրավորների վիճակը ծանր է Յուրացրել է զորամասին հատկացված ավտոբենզինը և դիզվառելիքը Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ПАЗ ավտոբուսը, Nissan-ն ու 06-երը Բուժաշխատողի գործունեության խոչընդոտումը կքրեականացվի. ազատազրկում՝ 3-7 տարի ժամկետով «Ինչպիսի ողբերգական ճակատագիր»․ Սոլովյովը՝ Լեւոն Հայրապետյանի մասին Շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2017թ. ծրագիրը Փաստացի նրան սպանել են․ Լեւոն Հայրապետյանի ընտանիքը հրաժարվել է կարճել քրեական գործը Կարապետյանն առաջարկում է տրամաբանության չափով «լեգալիզացնել» անտառհատումները Արարատի բնակիչը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել չինուհու նկատմամբ եւ ծեծել նրան. մանրամասներ Նախարարն ընդունել է իտալական ընկերության ներկայացուցիչներին Երեւանում խցանումներ կան. Կարապետյանի հանձնարարականը՝ Գասպարյանին եւ Մարգարյանին Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հայրենադարձության և գյուղատնտեսության առաջիկա ծրագրերը Քաշաթաղում Շիրակի պետհամալսարանի ռեկտորի միջնադարյան և միջազգային չափանիշները (լուսանկարներ) «Մենք ուզում ենք ունենալ մրցունակ, առաջադեմ ազգ՝ Հայաստանի համար տեղ ապահովելով գլոբալ մակարդակում». Կարեն Կարապետյան Երևանում թալանել են Սփյուռքի փոխնախարարին, գումարը կազմում է 220 հազար դրամ Ավտովթար Մամիկոնյանց-Տիգրանյան փողոցների խաչմերուկում․ կա զոհ Լեւոն Հայրապետյանը կանգնած է եղել Արցախի Հանրապետության կայացման ակունքներում. Բակո Սահակյանը ցավակցել է Այսօր հրետանու օրն է