1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչպես ճիշտ հանել հոնքերը. կարևոր խորհուրդներ աղջիկներին

Կնոջ դեմքի գրավչությունը մեծ չափով կախված է հոնքերի գույնից եվ ձեվից: Հոնքերի ճիշտ ձեվն արտահայտիչ է դարձնում աչքերը եվ թաքցնում հոգնածության նշանները՝ հայացքն ավելի երիտասարդացնելով: Հոնքերի շտկումը, լավացնելով նրանց ձեվը, օգնում է դեմագծերը մոտեցնել կատարյալին: Բայց կարեվորը՝ հոնքերի շտկումը շատ արտահայտիչ է դարձնում Ձեր կերպարը:

Գաղտնիք չէ, որ դեմքի արտահայտությունը մեծ չափով կախված է հոնքերի ձեվից: Կամարաձեվ հոնքերը երիտասարդացնում են դեմքը՝ տալով նրան պարզ տեսք: Խիտ եվ լայն հոնքերը խստացնում եվ նույնիսկ կոպտացնում են դեմքը: Շատ երկար հոնքերը, որոնք աչքերի արտաքին անկյուններում իջնում են կոպերի վրա, դեմքին տխուր արտահայտություն են տալիս եվ ծերացնում են այն:


Ինչպես ճիշտ հանել հոնքերը

Հոնքերի շտկումը նպատակ ունի դրանք ընդգծված դարձնել: Մեծ մասամբ հոնքերը բնականից շատ ներդաշնակ են դասավորված, որն ավելի վառ է արտահայտվում դրանց շտկումից հետո: Իհարկե խելամիտ կլինի հոնքերի շտկումն իրականացնել գեղեցկության սրահում կամ գոնե խորհրդակցել դիմահարդարի հետ:
Հոնքերի ձեվի ընտրությունը խիստ անհատական է՝ կախված դեմքի ձեվից: Օվալ դեմքին ավելի համապատասխան են կամարաձեվ հոնքերը, քառակուսի դեմքին՝ երկար, վեր բարձրացող հոնքերը, կարելի է նաեվ՝ մի փոքր կամարաձեվ: Կլոր դեմքի դեպքում հոնքերը շտկելիս նախընտրելի են վերեվ ձգվող հոնքերը, որոնք վերջում մի փոքր կլորանում են, իսկ երկարավուն դեմքի դեպքում՝ ուղիղ, քթարմատից հեռու դասավորված հոնքերը:
Հոնքերը շտկելիս կարեվոր է ուշադրություն դարձնել նրանց երկարությանն ու բարձրությանը: Հոնքերը պետք է սկսվեն եվ ավարտվեն կոնկրետ կետերում: Որպեսզի որոշենք հոնքերի սկիզբը, պետք է մատիտը պահենք քթի թեվն ու աչքի ներսային անկյունը միացնող գծի երկայնքով: Այս գծի շարունակության վրա՝ վերեվում հենց գտնվում է ունքի սկիզբը:
Ունքի ամենաբարձր կետը պետք է լինի վերին շրթունքի կենտրոնից աչքի բբով դեպի ունքը ձգվող գծի վրա: Հոնքերի ծայրը որոշելու համար մատիտը տեղադրում են քթի ռունգից մինչեվ աչքերի արտաքին անկյունը տանող գծի երկայնքով: ՈՒնքի ծայրը գտնվում է այնտեղ, որտեղ որ մատիտը հատում է այն: Հոնքի դրսային
Հոնքերի ձեվի շտկման համար օգտագործում են լավ պինցետ, փոքրիկ խոզանակ՝ հեռացված մազերը թափ տալու համար, եվ բամբակե գնդիկներ: Ձեռքերը պետք է մաքուր լինեն, դրա համար լվացվեք օճառով, իսկ պինցետը մաքրեք սպիրտով:
Հոնքերի շտկման ժամանակ մաշկը մի փոքր ձգած պահեք:

Մազերը քաշում են հոնքի ներսային մասից դեպի դուրս՝ մազերի աճի ուղղությամբ, պլանավորվող եզրագծի սահմաններից դուրս: Որքան բարձր են տեղակայված հոնքերը, այնքան աչքերն ավելի մեծ են թվում, եվ այնքան ընդհանուր առմամբ գեղեցիկ է դեմքը: Դրա համար կարիք չկա մազերը հեռացնել հոնքերի վերին եզրից՝ նույնիսկ այն դեպքում, երբ որոշել եք հոնքերը բարակացնել անթերի տեսք տալու համար:
Ավարտելով հոնքերի շտկման գործողությունը, մաշկը մաքրում են սպիրտային լոսյոնով թրջած բամբակե գնդիկով: Հոնքերի ձեվը շտկելիս, ցավը մեղմացնելու համար, կարելի է այս գործողությունից հինգ րոպե առաջ ունքին դնել տաք ջրով կամ նույնիսկ ցավազրկող նյութով(բենզոկայինով) թրջած բամբակե գլանակ: Իսկ վերջում, կարմրությունը հանելու համար, դրեք սառը ջրով թրջած բամբակե գլանակ:
Երբ հոնքերի շտկումն ավարտված է, կարելի է օգտվել նաեվ տարբեր կոսմետիկ միջոցներից հոնքերի ձեվը ֆիքսելու եվ ցանկալի գույն տալու համար: Դրա համար օգտվում են ֆիքսող գելերից, շտկող մատիտներից, փոշիներից կամ ստվերաներկերից: Մատիտն ու ստվերաներկը պետք է լինի Ձեր մազերի գույնի կամ մի տոն մուգ:
Հոնքերը մատիտով ներկելիս հետեվեք հետեվյալ կանոններին. պետք չէ տանել մեկ ուղիղ գիծ հոնքերի երկայնքով, ավելի լավ է սրածայր մատիտով մի քանի թեթեվ շեշտ անեք, որոնք կնմանվեն մազիկներին: Նոսր ունքերը ներկեք տուշով՝ մազերի աճման ուղղությամբ: Բայց այստեղ էլ պետք է չափի մեջ լինել, խիստ ներկված ունքերը դեմքը վուլգառ են դարձնում:

Հոնքերը ֆիքսելու համար պետք կգան հատուկ գելեր: Դրանք լինում են կոմպակտ տուփերով, որի հետ խոզանակ կա: Բավական է հանել գելով խոզանակը եվ սանրելու հետ մեկտեղ հոնքերին ցանկալի տեսք տալ: Անգույն գելերը մուգ հոնքերին փայլ են տալիս եվ ֆիքսում են նրանց ձեվը: Գունավոր գելերն օգնում են ներկել բաց հոնքերը:
Բաց հոնքերը կարելի է ներկել քիմիական ներկով, արդյունքը կպահպանվի մոտ մեկ ամիս: Կոսմետոլոգն իհարկե դա բոլորից լավ կանի, նրա օգտագործած ներկերն ավելի երկար են պահպանվում, քանի որ գեղեցկության սրահների համար նախատեսված ներկերն ավելի շատ ջրածնի պերօքսիդ են պարունակում:
Հոնքերի ձեվի շտկման ամենաարմատական մեթոդը մշտական դիմահարդարումն է՝ դաջվածքը: Նրա գույնից եվ խորությունից կախված է, թե որքան կմնան նկարված հոնքերը՝ վեց ամսից մինչեվ երեք տարի: Սա հիանալի ելք է բարակ եվ նոսր հոնքերի դեպքում, դաջվածքը նմանվում է իրական մազիկներին:
Հոնքերի շտկման ինչ մեթոդ էլ ընտրեք, հիշեք, որ ժամանակակից նորաձեվությունը հոնքերի ձեվի համար խիստ կանոններ չի թելադրում: Դրա համար հոնքերի ձեվը շտկելիս ճիշտ կլինի հավատարիմ մնաք գեղեցկության մասին սեփական պատկերացումներին եվ օգտվեք մասնագետի ծառայությունից:

loading...
Լրահոս
Լևոն Մկրտչյանն ընդունել է Ռոսսոտրուդնիչեստվոյի տնօրենին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակաբաշխության կազմակերպիչների հետ Մահացել է Միքայել Մինասյանի տատիկը՝ Սերժ Սարգսյանի խնամին Եղեք սեփական ատամնաբույժը. ահա հնարքներ, որոնք տնային պայմաններում կվերացնեն ատամնաքարի կուտակումը Արթուր Դավթյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեկնել է Գերմանիա Հովիկ Աբրահամյանը ցանկություն չի հայտնել դառնալ ՀՀ նախագահ ՊՆ զորամասի գումարտակի հրամանատարի մասնակցությամբ կաշառքի գործն ուղարկվել է ՀՔԾ Գեորգի Մարգվելաշվիլին չի պատրաստվում ներում շնորհել Սահակաշվիլիին Փաստաբանները պահանջ են ներկայցրել իշխանություններին Դիետոլոգն այցելուին 3 խորհուրդ տվեց. դրանց օգնությամբ կինը 2 տարում նիհարեց 70 կիլոգրամով Մեր խնդիրն է քաղաքական լուծում պահանջել, ոչ թե մի լուծում, որը կլինի «Տարոն ջան, գեղեցիկ չէ» ձեւաչափով. Փոստանջյան Արթիկի և Ախուրյանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Քննարկվել են Գերմանական կարմիր խաչի Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության 2018 թվականին Երևանում նախատեսված բարեգործական ծրագրերը Քո կարիքն ունեմ ավելի, քան երբևէ. Լուսինե Թովմասյան Ճանապարհի մերկասառույցի պատճառով 45-ամյա վարորդը Ապարանում Mercedes-ով հայտնվել է ձորում Նանան՝ մանուշակագույն հոնքերով (լուսանկար) Ոստիկանները հայտնաբերել են Երևանում՝ «Երևան Սիթի»-ում առանձնակի դաժանությամբ 61-ամյա տղամարդուն սպանած կասկածյալին. նա չի զղջում կատարածի համար Մոսկվայում մեկուկես տարեկան հայ փոքրիկ է մահացել Ավտովթար Ապարան-Նիգավան ավտոճանապարհին Մեղքը հիմնավորվելու դեպքում «Ճվճվ Արոյի» որդին պատրաստ է օրենքի ողջ խստությամբ պատիժ կրել Գիտատեխնիկական ոլորտում ամրապնդվում է միջազգային համագործակցությունը Երեւանում փեսան ծեծել է զոքանչին Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է ՔԿՀ պաշտոնյային կաշառք տալու փաստով քննված քրեական գործի նախաքննությունը «Աջ ղեկ» նախաձեռնության անդամները միացել են «Ելք»-ի նախաձեռնած բողոքի ակցիային