1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է

Ինչպե՞ս ժեստերի լեզվով որոշել դու դուր ես գալիս նրան թե ոչ: Այս հարցը շատերիս է հետաքրքրում:

Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ միջին վիճակագրական տվյալներով տղամարդիկ օգտագործում են 10 ժեստ, չնայած դրանք ավելի շատ են:

Իսկ կանայք միջինում տիրապետում են 52 ժեստերի: Միայն պատկերացրեք թե ինչպես են տղամարդիկ հեշտացնում մեր գործը: Իսկ հիմա խոսենք հենց ժեստերի մասին:

Երբ կնոջ արտաքինը գրավում է տղամարդու ուշադրությունը նրա ունքը անկախ իր կամքից բարձրանում և իջնում է : Այս ամենը տեղի է ունենում մի քանի վայրկյանի ընթացքում, այնուամենայնիվ դա վստահելի նշան է, որ դու դուր ես եկել նրան: Այս ժեստը գործում է գրեթե բոլոր տարիքի, ռասսաների , սոցիալական պատկանելության տղամարդկանց պարագայում:
Եթե դու դուր ես եկել տղամարդուն նրա շրթունքները ենթագիտակցաբար մի փոքր բացվում են, սա բնական զարմանք արտահայտող ռեակցիա է : Ինչպես սա այնպես էլ վերը նշված նախորդ կետը նրա դեմքին բարեհամբույր տեսք են հաղորդում:
Քո ուշադրությունը գրավելու փորձերը կարող են տարբեր կերպ արտահայտվել: Որոշ տղաներ սկսում են աղմկել` բարձր ծիծաղել բուռն ժեստեր անել: Իսկ որոշներն էլ հակառակը կարող են լուռ առանձնանալ իրենց ընկերներից : Այս ամենը արվում է նրա համար, որպեսզի դու տեսնես և գնահատես նրա անհատականությունը:
Նա քո ներկայությամբ կսկսի ուղղել փողկապը, վերնաշապիկի օձիքը, ժամացույցը, գոտին և այլն: Թարգմանաբար այս ժեստը նշանակում է "Ես ուզում եմ լավ տեսք ունենալ հենց քեզ համար": Կամ նա կարող է մազերը ուղղել, այս ամենը ինքնաբերաբար է ստացվում:Սա գրեթե 100 տոկոսանոց փաստ է , որ դու հետաքրքրում ես նրան և նա փորձում է լավագույնս դրսևորել իրեն:
Ձեր խոսակցության ժամանակ նրա ունքը շարունակում է թեթևակի բարձրացված մնալ ու դեմքին զարմացած արտահայտություն հաղորդել, սա լավ նշան է և նշանակում է որ դու հետաքրքիր ես նրա համար:
Խոսակցության ժամանակ նա կանգնում է ուղիղ և մի փոքր ուղղված դեպքի քեզ , նրա մկանները լարված են և նա փորձում է իր մարմինը ցուցադրել բոլոր շահավետ կողմերով: Սա ցույց է տալիս նրա ուշադրությունը քո հանդեպ:
Նա անամոթաբար հայացքը չի կտրում քեզնից կամ հասկացնում է քեզ, որ դուր ես գալիս նրան, կարճ ասած այնպես է նայում, որ դու նկատես իր հայացքը:
Նա կանգնած է ոտքերը լայն բացած ձեռքերը գոտու վրա կամ, ավելլի ներքև գոտկատեղի շրջանում: Այսպես նա շեշտում է իր ինքնավստահությունը:
Նա սկսում է խաղալ հագուստի կոճակների, ժամացույցի կամ այլ աքսեսուարների հետ: Ներվային շարժումներ է անում : Սա նշան է որ քո ներկայությամբ նա խառնվում է իրար: Այսինքն` դու նրան դուր ես գալիս:
Եթե դու դուր ես գալիս նրան նա կփորձի հնարավորինս մոտ նստել քեզ կամ երբ ոտք ոտքին է դնում , վերևի ոտքը ուղղված կլինի դեպի քեզ:
Քո հետ խոսելուց նա սկսում է շփել ճակատը, անընդհատ շփում է դեմքը: Բանն այն է, որ երբ մենք հուզվում ենք մեր մաշկը շատ զգայուն է դառնում և դա մեզնից կախված չէ: Ուշադիր եղեք սա շատ խոսուն ժեստ է:
Երբ դուք միասին քայլում եք նա ձեռքը դնում է քո ուսին կամ մեջքին, սա նշանակում է որ նա չի ուզում քեզ կորցնել և պաշտպանել:
Նա քեզ է տալիս իր վերնազգեստը, պիջակը և այլ...այս ժեստը շատ բանի մասին է խոսում "դուք նրա կինն եք և այն ինչ նրան է պատկանում նաև քոնն է" : Դժվար թե գտնվի մի այնպիսի տղամարդ, որ քո ուսին տեսնելով ուրիշի պիջակը ուրախանա: Եթե նույնիսկ դուք շատ եք մրսում չարժե օգտվել ուրիշ տղամարդու օգնությունից եթե իհարկե չես ուզում խանդ առաջացնել նրա մոտ: Բայց սա արդեն այլ թեմա է :

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում