1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հոգեբանական թեստ. Դուք և հպարտությունը

Ասոցիատիվ թեստերն առավելություն ունեն այլ տիպի շատ թեսթտրից: Պատասխանն անկեղծ է, այն կեղծել համարյա հնարավոր չէ, քանի որ աշխատում եք պատկերների հետ, եւ ձեր ենթագիտակցությունը բացում է ճշմարտությունը, անկախ ձեր գիտակցության՝ ճշմարտությունը թաքցնելու ցանկությունից։

Այս թեստը կտանի հեռավոր հեքիաթային թագավորություն, որտեղ դուք իսկական մարտիկ եք։

1. Ձեզ մեծագույն պատիվ է բաժին ընկել հերթական հանձնարարությունը կատարելու համար ուղեկցել տվյալ տարածքի մեծագույն մարտիկին։ Աղջիկների համար՝ տղայի, տղաների համար՝ աղջկա։ Ձեր նպատակն է վերադարձնել թագավորի գողացված գանձերը։ Ձեր ուղեկցի հետ պատրաստվում եք արշավի։ Մեկնելուց առաջ նա ինչ-որ բան է ձեզ ասում։ Ի՞նչ։

2. Վերջին պահին թագավորն իր մոտ է կանչում ձեզ եւ մեկնում թուրը, որը ձեզ կօգնի այդ դժվար գործում։ Մանրամասն նկարագրեք, թե ի՞նչ զենք է դա՝ թուր, դաշույն, գրպանի դանակ։ Ի՞նչ չափի։ Նախշապա՞տ է եւ ունի՞ մոգական ուժ։

3. Ուղեւորվում եք եւ ճանապարհին հանդիպում բարձր սարեր, խորը լճեր եւ հին անտառներ։ Հաղթահարում եք բազմաթիվ արգելքներ ու հանդիպում եք թշնամիների։ Քանիսի՞ն եք հաղթել մինչեւ գանձերը գողացած վիշապի քարանձավ հասնելը։

4. Վերջապես, մտնում եք քարանձավ եւ տեսնում թագավորական գանձերը։ Ի՞նչ հույզեր են առաջանում մեծ հերոսի դեմքին, ում ուղեկցում եք։ Մանրամասն նկարագրեք դրանք։

Բանալին.

Մարմնավորելով թագավորության հերոսի կերպարը, դուք վերապրում եք հպարտության զգացում թագավորի՝ ձեզ ցուցաբերած մեծ պատվի համար։ Այս թեստը բացահայտում է ձեր հարաբերությունները սեփական հպարտության հետ.

1. Բառերը, որ ձեզ ասել է մեծ հերոսը, այն է, ինչ խփում է «ձեր թույլ տեղին»՝ ստիպելով ձեզ գործել։ Ոգեւորող խոսքեր էին՝ «վստահիր ինձ», «մենք ամեն ինչ կհաղթահարենք միասին», «ես հույս եմ դնում քեզ վրա» տիպի, թե հակառակը՝ որոշակի արհամարհանք՝ «ոտքի տակ մի ընկիր», «դա քո խելքի բանը չէ»։ Առաջինը նշանակում է, որ ակտիվ գործողությունների համար ձեզ պետք է «քաղցրաբլիթ», իսկ երկրորդ դեպքում՝ «ճիպոտ»։

2. Թագավորի նվիրած թուրը ձեր հպարտության խորհրդանիշն է։ Որքան այն ճոխ ու կախարդական է, այնքան ուժեղ է ձեր հպարտությունը եւ այնքան շատ խնդիրներ այն կստեղծի ձեզ համար։ Սակայն, եթե թագավորը կոտրված ու ժանգոտած մի անհեթեթ բան է նվիրել, ապա ձեր գիտակցությունը փորձում է ձեզ հասկացնել, որ մի փոքր հպարտությունը ձեզ չէր խանգարի։

3. Ձեր ճանապարհին հանդիպած թշնամիների քանակը այն ճգնաժամերի եւ լուջ խնդիրների քանակն է, որ ապրել եք մինչեւ օրս։ Եթե նշել եք կոնկրետ՝ 2, 3, 4, 8, խոսքը շրջադարձային փուլերի մասին է։ Եթե ասել եք, որ «դրանք անթիվ-անհամար էին», մտածեք, արդյո՞ք ձեր կյանքի ամեն մանրուքը գլոբալ խնդիր չեք համարում։ Արդյո՞ք դա ձեր կյանքում մշտական սթրեսի աղբյուր չէ։ Եթե ընդհանրապես թշնամի չի եղել, ապա երկուսից մեկն է. կամ նրանք շատ են վախեցել ձեր մոտենալուց (չափից բարձր ինքնագնահատական), կամ էլ հակառակը՝ ձեզ ուշադրության արժանի չեն համարել (չափից ցածր ինքնագնահատական)։

4. Մեծ հերոսը, ում դուք ուղեկցում եք, այն հատկությունների մարմնավորումն է, որոնք հիացնում են ձեզ հակառակ սեռի մեջ։ Իսկ արտահայտությունը, որ հայտնվում է նրա դեմքին առաջադրանքն ավարտելու պահին, այն է, ինչ ձեզ «ճանկում» է ամենաշատը։ Ժպիտ, հպարտություն, ուրախության արցունքներ, սառը ինքնավստահություն։ Ինչ էլ որ լինի, հիշեք ձեր պատասխանը։ Երբեւիցե հենց դեմքի այդ արտահայտությունը կարող է ձեզ ստիպել սիրահարվել առաջին հայացքից։

 

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում