1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ինչպե՞ս են համբուրվում հորոսկոպի նշանները

Խոյ
Հորոսկոպի այս նշանը չի փայլում իր քնքշությամբ, բայց փոխարենը տարբերվում է իր կրքոտությամբ: Համբուրվելիս խոյերն այնքան են տարվում, որ կարող են պատահաբար ցավեցնել: Հիմնականում համբուրվում են, երբ լավ տրամադրություն են ունենում, իսկ դա հազվադեպ է պատահում:

Ցուլ
Ասում են, որ ցուլերը ջերմ և փափուկ շրթունքներ ունեն: Նախընտրում են կրքոտ և երկար համբույրները: Նրանք չեն ցավեցնում, ընդհակառակը' շատ նուրբ ու քնքուշ են: Ցուլերը համբուրվում են բացառապես լավ ծանոթ մարդկանց հետ:

Երկվորյակ
Երկվորյակներին կարելի է համբույրների տեսակետից ռեկորդակիր անվանել, թեև նրանց համբույրները մակերեսային են: Նրանց համբույրները բազմազան են, սակայն չեն առանձնանում կրքով: Նրանց մինուսն այն է, որ միշտ բազմազանություն են փնտրում և ժամանակի հետ ավելի ու ավելի քիչ են համբուրվում իրենց սիրած էակի հետ:

Խեցգետին
Ավելի շատ նախընտրում են, որ իրենց համբուրեն: Նրանց համբույրը նուրբ է, սիրով ու հոգատարությամբ լի: Այն կարելի է համեմատել մոր համբույրի հետ: Խեցգետինները չեն սիրում առանց զգացմունքների համբույրներ: Նրանք սիրում են առավոտյան և գիշերային համբույրներ: Խեցգետինների համբույրը կիրք չի պարունակում:

Առյուծ
Առյուծները ավելի հաճախ համբուրվում են սիրելի մարդկանց հետ' համարելով, որ համբույրն առաջին հերթին զգայական հաճույք է պատճառում: Առյուծները համարվում են էրոտիկ համբույրի վարպետներ: Նրանց համբույրները կրքոտ են, իսկ մեծագույն հաճույք ստանում են հրապարակային համբույրներից:

Կույս
Կույսերը շատ ամաչկոտ են, համբուրվում են բացառապես իրենց սիրած էակի հետ: Չեն սիրում հրապարակային համբուրվել: Շատ զզվող են և չեն համբուրվի այն մարդու հետ, ով տհաճ է իրենց:

Կշեռք
Կշեռքները համբույրի վարպետ են: Պատրաստ են համբուրվել ում հետ ասես և որտեղ ասես: Ամենաշատ համբուրվող նշաններից են' զիջելով միայն երկվորյակներին: Կշեռքները համբույրից հաճույք են ստանում, սիրում են ինչպես համբուրել, այնպես էլ համբուրվել:

Կարիճ
Կարիճներն իրենց համբույրի միջոցով արտահայտում են իրենց բոլոր զգացմունքները: Համբուրելիս նրանք ցույց են տալիս ինչպես իրենց սերը, այնպես էլ ատելությունը: Եթե կարիճը համբուրել է ձեզ, ուրեմն իմացեք, որ առանձնահատուկ տեղ եք զբաղեցնում նրա կյանքում:

Աղեղնավոր
Համբույրի միջոցով աղեղնավորը ցույց է տալիս իր վերաբերմունքը. դա կարող է լինել շնորհակալություն, հիացմունք, զգացվածություն: Շատ լավ տրամադրության դեպքում նա կարող է առաջին պատահածին համբուրել: Սովորաբար նրանց համբույրները կրքոտ են, թեև համբուրվելու տեխնիկան այդքան էլ կատարյալ չէ:

Այծեղջյուր
Համբուրվում են ամենքից քիչ: Նրանք իրենց զգացմունքները համբույրի միջոցով չէ, որ արտահայտում են: Նրանց համբույրները սառն են և անզգացմունք. դրանց մեջ գրեթե բացակայում է կիրքն ու ջերմությունը: Երբեք չեն համբուրվում հրապարակայնորեն, իսկ մոտ մարդկանց հանդեպ սառն են:

Ջրհոս
Ջրհոսների համբույրները բազմազան են և առանձնակի բնույթ չեն կրում: Իր համբույրներում ջրհոսները չեն առանձնացնում ընկերներին և հարազատ մարդկանց և բոլորին միանման զգացմունքով համբուրում են: Նրանք չեն թողնում, որպեսզի կիրքն իշխի իրենց, թեև շատ զգայուն են և կրքոտ:

Ձկներ
Ինչպես խեցգետինները, սիրում են, երբ իրենց համբուրում են: Համբույրից ինչ-որ անսովոր, անկրկնելի բան են սպասում: Համբույրի ժամանակ տրվում են կրքին, սակայն այն չեն դիտարկում կրքի տեսանկյունից: Համբուրվելու տեխնիկան բավականին զիջում է. նրանք նախընտրում են զգացմունքը:

 

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում