1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Հետաքրքիր փաստեր ամուսնության մասին

1.Շնորհիվ աշխատանքի, հեռուստացույցի ինտերնետի, երեխաների, հոբինների, տան և ընտանիքի հանդեպ պատասխանատվության' միջինում ամուսնացած զույգերը իրար տրամադրում են 4-10րոպե օրական:

2.Մարդկանց 75%-ը, ովքեր ամուսնանում են իրենց աշխատակցի հետ սվորաբար բաժանվում են:

3.25 տարեկանից ցածր տարիքում ամուսնանալը ավտոմատ կերպով բարձրացնում է բաժանությունների ռիսկը: Բաժանվելու ռիսկը բարձր է նաև, երբ աղջիկը մեծ է տղայից, բայց հակառակը այնքան էլ ռիսկային չէ:

4.Անձի կրթվածության աստիճանը ազդում է ամուսնական տարիքի վրա: Զույգերը հակված են ավելի ուշ ամուսնանալու այն շրջաններում, քաղաքներում, որտեղ կրթական մակարդակը բարձր է, իսկ ցածր կրթական մակարդակի քաղաքներում ավելի շուտ են ամուսնանում:

5.Առաջին ամուսնությունից բաժանման հավանակությունը հինգ տարվա մեջ 20%-է, իսկ տաս տարվա մեջ' 33%:

6.Հին Բաբելոնյան կոդեքսի համաձայն' ամուսնությունը պայմանագիր է, որը պարադոքսալ ձևով և՛ պաշտպանում է կնոջը, և՛ սանձում նրան: Համաձայն այդ կոդեքսի' տղամարդը իրավունք ուներ բաժանվել այն դեպքում, եթե կինը չի կարողանում երեխաներին պահել կամ պատվազրկում է իր ամուսնուն հասարակության առջև կամ էլ արհամարհում է իր ընտանիքը:

7.CNN-ը հաղորդում է, որ վերջին 60 տարիների ընթացքում առկա տնտեսությունը ամենամեծ սթրեսն է ամուսնական զույգերի համար:

8.Ամուսնացած զույգերն ունեն ավելի ճարպոտ գոտկատեղ, որը ուղեկցվում է սեռական գրավչության և ընդհանուր առողջության նվազմամբ: Ավելին' կողակցի գիրանալու հավանականությունը բարձրանում է 37%-ով, եթե զույգերից մեկը գեր է:

9.Մարդիկ, ովքեր քաղցկեղով հիվանդ են եղել և բաժանվել են այդ ախտորոշումն իմանալուց հետո, ավելի քիչ են ապրել, քան այլ քաղցկեղով հիվանդները:

10.Հին Հռոմում Ագուստինոսը խիստ օրենք էր դրել, որը ստիպում էր մարդկանց ամուսնանալ, իսկ միայնակների համար պատիժ էր նախատեսված:

11.Բաժանությունների սթրեսը աֆեկտացնում է մարմնի իմունային համակարգի աշխատանքը և հիվանդությունների դեմ պայքարելու ունակությունը իջում է: Նվազում է երկրորդ և երրորդ անգամ ամուսնանալիս:

12.Western Forest Համալսարանի հոգեթերապևտները պնդում են, որ ամուսնությունը ավելի շատ է օգնում, որ մարդիկ կյանքով բավարարված լինել, քան փողը, սեռական հարաբերություններն ու նույնիսկ երեխաները:

13.Համեմատած միայնակների' ամուսնացած մարդիկ ավելի քան չորս անգամ շատ խնայողություններ ունեն:

14.Առաջին համասեռ ամուսնությունը տեղի է ունեցել Հին Հռոմում և առանց քննադատությունների, քանի որ քրիստոնեությունը դեռ պետական կրոն չէր:1989.թ-ին Դանիան առաջինն էր, ով պաշտոնապես ճանաչեց համասեռամոլ ամուսնությունը:

15.Կանադայի Վինիպեգ համալսարանում կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք արագ ուզում են ամուսնանալ, երբ հանդիպում են մեկին, ում սիրում են, բայց ամուսնանալուց հետո ավելի շուտ են հոգնում ամուսնությունից, քան տղամարդիկ:

16.Կամավորներին հարցրել են այն յոթանասուն պատճառները, որը նրանց ստիպում է հիասթափվել ամուսնությունից: Այդ պատճառների ցանկը կանանց մոտ ավելի շատ է, քան տղամարդկանց: Պատճառների առաջին տեղերը զբաղեցնում էին ուրախության, ռոմանտիկ փոխհարաբերությունների և շփման անբավարարությունը:

17.Կարդիֆ համալսարանի բժշկական բաժնի գիտնականները ապացուցել են, որ մարդիկ, ովքեր ամուսնացած են, ավելի երկար են ապրում, քանի որ ամուսնությունը բարելավում է ֆիզիկական և հոգեկան առողջությունը:

18.Ամուսնացած զույգերի շրջանում մահացելիության աստիճանը 15-20%-ով քիչ են, քան բնակչության այլ խավերի մոտ:

19.Տղամարդկանց համար ամուսնության մեջ ամենակարևորը ուշադրությունը, վստահությունն ու սերն է, իսկ կանանց համար հոգեկան և ինտելեկտուալ համատեղելիությունը:

20. The Daily Telegraph-ի հաղորդմամբ` ամերիկացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ տղամարդկանց համար ամուսնությունից հետո համբույրներն ու գրկախառնություններն ավելի կարևոր են կնոջ հետ համատեղ կյանքում, քան սեռական հարաբերությունները:

21. Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ քաղաքացիական ամուսնության մեջ գտնվող զույգերն ավելի քիչ են մոտիվացված իրար աջակցելու ու առկա խնդիրները լուծելու, քան նրանք, ովքեր չեն գրանցվել:

22.Հետազոտություններից պարզվել է, որ տղամարդիկ, ովքեր առավոտյան համբուրում են իրենց կանանց հինգ տարի ավել են ապրում, քան նրանք, ովքեր դա չեն անում:

23. Ամուսնությունը 35%-ով դրական է ազդում տղամարդկանց վրա, ովքեր ունեն հանցավոր վարք:

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում