1$ = 0 AMD 1€ = 0 AMD

ՍԴ դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում. Նախագահի մասնակցությամբ քննարկում՝ թեյի սեղանի շուրջ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել հոկտեմբերի 19-21-ը Երևանում անցկացվող «Սահմանադրական դատարանների դերը սահմանադրական վեճերի հաղթահարման գործում» թեմայով երևանյան 22-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների հետ, տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել սահմանադրական արդարադատության խնդիրների քննարկմանը նվիրված խորհրդաժողովը, որը նախագահի համոզմամբ, յուրաքանչյուր տարի դառնում է առավել ընդգրկուն հարթակ սահմանադրական արդարադատության արդիական հարցերի քննարկման ու սահմանադրական դատարանների, միջազգային կազմակերպությունների և եվրոպական կառույցների միջև համագործակցության հնարավոր եզրերի բացահայտման համար:

Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ ՀՀ սահմանադրական դատարանը կազմավորման պահից ի վեր ակտիվորեն ներգրավված է փոխգործակցության զարգացմանն ուղղված այդպիսի գործընթացներում:

Այն փաստը, որ խորհրդաժողովն իր հարկի տակ է հավաքել բարձր որակավորում ունեցող բազմաթիվ մասնագետների, ըստ Սերժ Սարգսյանի, խոսում է նման ձևաչափով համագործակցության պահանջվածության մասին: Նախագահը նշել է, որ անմիջական շփման միջոցով փոխգործակցությունը ամենալավ ձևն է համատեղ և արդյունավետ լուծումներ գտնելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների համար, ինչպես նաև փորձի փոխանակում իրականացնելու:

Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) և այլ եվրոպական կառույցների հետ ձևավորված փոխգործակցության մասին, որի շնորհիվ տարիներ շարունակ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված բարեփոխումներ են անցկացվում: Նախագահը խոսել է նաև 2015թ. Հայաստանում կայացած սահմանադրական փոփոխությունների մասին, որը մեկնակետ դարձավ Հայաստանի պետական կառավարման և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ճանապարհին:

Միջազգային խորհրդաժողովի մասնակիցները նշել են, որ անցած երկու օրերի ընթացքում խորհրդաժողովի շրջանակներում բավականին արդյունավետ երկխոսություն է ծավալվել, որի ժամանակ անդրադարձել են մասնագիտական տեսանկյունից մի շարք արդիական հարցերի, այդ թվում՝ իշխանությունների տարանջատմանը, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդմանը, սահմանադրական դատարանների դերակատարությանը ժողովրդավարական համակարգերում և այլն:

Խորհրդաժողովի մասնակիցները պատրաստակամություն են հայտնել շարունակելու մասնագիտական ոլորտում սերտ շփումներն ու համագործակցությունը:

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում