1$ = 0 AMD 1€ = 0 AMD

2017թ. ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրգործ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ ՔԿ-ում ներդրվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ ՔԿ վարույթում քննվող քրեական գործերի առանձին վիճակագրության վարման կառուցակարգ:

Քննչական կոմիտեից հայտնում են, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 139 քրեական գործ, որոնցից 2-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Այսպես՝ 139 քրեական գործերից

- 39-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ կամ նրա նկատմամբ սեքսուալ բնույթ գործողություններ կատարելուն,

- 14-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

- 9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին,

- 8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

6-ը՝ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված՝ անառակաբարո գործողություններին,

- 6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

- 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված՝ մարդուն առևանգելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ մահ պատճառելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածով նախատեսված՝ երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգին կամ շահագործմանը,

- 3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

- 2-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածով նախատեսված՝ անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելուն,

- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածով նախատեսված՝ անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

- 1-ը վերաբերել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,

- 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 170-րդ հոդվածով նախատեսված՝ երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն և այլն:

Նախնական քննության փուլում նշված քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 65 անձ, որոնցից 2-ը՝ 14-16 տարեկան, 6-ը՝ 16-18 տարեկան, 45-ը՝ 18-35 տարեկան, 12-ը՝ 35 տարեկանից բարձր:

Վարույթում գտնվող գործերով որպես տուժող ճանաչվել է 112 անձ, որոնցից 36-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 49-ը՝ 14-16 տարեկան, 15-ը՝ 16-18 տարեկան:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 35 քրեական գործ՝ 36 անձի վերաբերյալ:

loading...
Լրահոս
Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ Ժամանակակից էթիկետի 12 կանոն, որոնք պետք է պահպանվեն շփման ցանկացած ոլորտում Կենդանակերպի ամենաշփվող, ամենափակ և ամենատաղանդավոր նշանները «Անհարմար» հարցերի պատասխաններ, որոնք մենք հաճախ չենք համարձակվում բարձրաձայնել Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները Ինչպես պահպանել և ցանել օծանելիքը ԱՄՆ-ի ռազմական օդուժի անձնակազը երկնքում առնանդամ է պատկերել Ազատվեք ճերմակ մազերից ընդամենը 5 րոպեում Մեծ Բրիտանիայում ընկել է աշխարհում ամենամեծ օդանավը «Միսս աշխարհ-2017» մրցույթի հաղթող է դարձել Հնդկաստանի ներկայացուցչուհին Եթե կինը հետևի այս կանոններին, տղամարդը երբեք նրան չի լքի Բավարիայում հաստատել են, որ հետաքրքրված են Գրիզմանի ծառայություններով Կիտրոնը մաքրում է մաշկը մահացած բջիջներից. օգտակար խորհուրդներ ԵՄ-ն 2018 թ. կկրճատի Թուրքիայի տնտեսական օգնությունը Տրամադրության մարդ․ Սեպուհ Սիմոնեան [Capital Cities].լուսանկարներ Աշոտ Լյուդվիգովիչի անկեղծ պարը՝ «Ну шо Ашот» հիթի հեղինակ Ելենա Եսենինայի երևանյան համերգի ժամանակ (տեսանյութ) Ինչպես ազատվել ոտքերի ցավից բարձրակրունկներով քայլելուց հետո Հորոսկոպի ամենագեղեցիկ և ամենաբարի նշանը ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանը երկրորդ ոչ-ոքին խաղաց Զիմբաբվեի նախագահը լքել է երկիրը Հիանալի դիմակ՝ ներկած մազերի համար Արտակարգ դեպք Երևանում. 13-ամյա տղան որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն Մահացել է AC/DC ռոք խմբի հիմնադիր Մալքոլմ Յանգը Մանչեսթեր Յունայթեդի մեկնարկային կազմը Նյուքասլի հետ խաղում Բաքվում հայերի ջարդի ականատեսը կոտորածները մոռացության չմատնելու կոչ է անում