1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Նեղ ջինսեր կրելու ահասարսուռ հետևանքները

Շատերն են լսել, որ նեղ ջինսերը վնասակար են, ու նույնիսկ տարբեր լեգենդներ կան, որ դրանք ստեղծել են հատուկ ծնելիության կասեցման համար։ Սա, իհարկե, քաղաքային լեգենդ է, բայց այն, որ այս ջինսերը մի շարք լուրջ առողջական ռիսկեր են պարունակում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար, արդեն վաղուց գիտականորեն ապացուցված փաստ է։ Ձեզ ենք ներկայացնում այն սպառնալիքները, որոնք առկա են նեղ տաբատների սիրահարների համար։

Կանայք
Շատ կանանց համար հագուստի այս տարատեսակը դարձել է անփոխարինելի իր իրենց զգեստապահարանում։ Դրանցում հարմարավետ է, իսկ կազմվածքն ավելի լավ ու գեղեցիկ է երևում կողքից, սակայն նման հագուստի մշտական կրումը կարող է լուրջ խնդիրների բերել ու քայքայել կնոջ առողջությունը։
Նեղ տաբատների պատճառով դանդաղում է արյան շրջանառությունը, ինչը բերում է անոթային հիվանդությունների ու կապտուկների գոյացման, որոնցից տառապում են շատ կանայք, ու որ հետաքրքիր է՝ նրանցից շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչում է իրենց խնդիրների պատճառը։ Խնդիրներն էլ ավելի են խորանում, եթե նեղ տաբատների հետ բարձրակրունկներ եք հագնում, քանի որ կարճ ժամանակ անց Դուք արդեն կարող եք վարիկոզ ձեռք բերել։ Նեղ տաբատը սեղմում է Ձեր նյարդը, ինչը ևս անհետևանք չի մնում։ Բացի դրանից, նեղ տաբատները հարում են մաշկը ու ճանապարհ են բացում մանրէների ու վարակների համար և կարող են հանգեցնել «молочница» հիվանդության ձեռբերմանը։
Ցուրտ եղանակներին նեղ ջինսերով բարդ է պահպանել նորմալ ջերմային ռեժիմը կանացի օրգանների գոտում, իսկ ինչպես հայտնի է՝ փոքր տազի ցրտահարումից զարգանում են մի շարք կանացի հիվանդություններ, ինչպես նաև ցիստիտ։
Կանայք ինչ զոհողությունների ասես պատրաստ են լավ տեսք ունենալու համար։ Օրինակ, շատ կանայք ու աղջիկներ պաշտում են նեղ ու ցածր և գոտկատեղով ջինսերը, սակայն քչերը գիտեն, որ նման տաբատները, ի թիվս վերոնշյալների, զարգացնում են նաև ցելյուլիտ։ Նեղ ջինսեր կրելու արդյունքում առաջանում է թթվածնի պակասորդ, ու դանդաղում է ճարպերի այրումը, ինչի արդյունքում էլ գլուխ է բարձրացնում ցելյուլիտը։ Նորաձևությունը հզոր ուժ է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Թողեք նեղ տաբատները հատուկ օրերի համար ու մի կրեք դրանք մշտապես։ Թույլ տվեք, որպեսզի Ձեր մարմինը հանգստանա այդ ծանրաբեռնվածությունից։

Տղամարդիկ
Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդիկ ևս մեծ վնաս են հասցնում իրենց՝ նեղ տաբատներ հագնելով։ Դա կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ երիտասարդ տղամարդկանց համար, ովքեր ընկնելով նորաձևության հետևից՝ անտեղի վտանգում են իրենց առողջությունը։
Մասնավորապես, նեղ տաբատների տևական կրումը բերում է սերմնահեղուկի որակի անկման, պոտենցիայի խնդիրների ու միզապարկի հետ կապված խնդիրների, ընդհուպ մինչև միզուղիների բորբոքային խնդիրների։ Նեղ ջինսեր կրելը կարող է հանգեցնել նաև այնպիսի տհաճ երևույթի, ինչպիսին աճուկների խճճումն է, որն, ի վերջո, կարող է վերաճել փտախտի։ Բացի դրանից, տաբատի կտորի անդադար շփումն ինտիմ գոտու հետ կարող է սնկային հիվանդություններ առաջացնել։ Ի դեպ, սա վերաբերվում է նաև չափազանց նեղ ներքնաշոր կրելու սիրահարներին։
The Telegraph-ը հաղորդում է, որ պրոֆեսոր Հիլար Ջոնսի անցկացված հեռազոտությունը, որին մասնակցել է ավելի քան 2000 տղամարդ, ցույց է տվել, որ նրանց 10 տոկոսը բախվել է այս խնդիրներին՝ նեղ տաբատներ կրելու պատճառով։ Նրանցից ամեն 4-րդը խնդիրներ ունի միզապարկի հետ, իսկ ամեն հինգերորդը խնդիրներ է ունեցել խճճված աճուկների հետ։

loading...
Լրահոս
Գյումրիում այրվել է տնակ. հայտնաբերվել է տանտիրոջ մոխրացած դին Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ինչպես են Երեւանում կրակում 38-ամյա տղամարդու ուղղությամբ եւ դիմում փախուստի. ոստիկանության կադրերը Հայաստանում բանկային ոլորտը ծաղկում է․ տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ» Արթուր Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է․ «Ժամանակ» «Գնթունիքի» սեփականատերը հիմնահատակ քանդել է քաղաքապետարանի շենքը․ «Հրապարակ» Սերժ Սարգսյանը պաշտոնապես սկսեց իր նախընտրական քարոզարշավը. «ՀԺ» Նաղդալյանը հրաժարվել է վճարել ԱԺ հաշվին եկած 2 մլն դրամ հեռախոսային վճարը. «Ժամանակ» Սեյրան Օհանյանը հայտնվել է ֆինանսական բավականին լուրջ կացության մեջ․ Վաճառքի է հանել իր սրճարանը․ «Իրատես» Նոր համայնքապետի վրա չեն կարողանում ազդել ո՛չ Լոքյանը, ո՛չ մարզպետը. «Ժողովուրդ» Սերժ Սարգսյանը պարել է ու անմիջապես հեռացել․ «Հրապարակ» Սեյրան Օհանյանն ասելիք ունի, սակայն լռում է․ «Ժամանակ» Կառավարության առաջարկով այսօր Ազգային ժողովը կգումարի արտահերթ նիստ. «Ժողովուրդ» Քրեական հեղինակություններ և օրենքով գողեր գալիս են Հայաստան. «Հրապարակ» Չնայած կառավարությունը մերժել է ՀՅԴ-ի առաջարկները, բայց ՀՅԴ-ականները հույսերը չեն կորցրել․ «Ժողովուրդ» Հայաստանի պետական պարտքը գնալով շատանում է. «Ժողովուրդ» Դեկտեմբերի 12-ի աստղագուշակ Պալատական դաստիարակության 5 սկզբունք, որ ակտուալ է նաև այսօր Կիվիի անհավատալի բուժիչ հատկությունները Ահա, թե ինչ կարող է պատմել ձեր ներքնազգեստը ձեր առողջության մասին Կերեք 5 ընկույզ և սպասեք 4 ժամ, տեսեք, թե ինչ տեղի կունենա Կիտրոնի կեղևը կարող է ընդմիշտ վերացնել հոդացավը. ահա, թե ինչպես Լիլիթ Հովհաննիսյանը ղազախերեն երգ է թողարկել (տեսանյութ) Տղամարդը սեքսով է զբաղվել աղջկա դիակի հետ Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար