1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ի՞նչ անել, երբ ամուսինը դավաճանում է ձեզ

Ներկայացնենք 5 խորհուրդ այն կանանց համար, ովքեր պարզել են կամ էլ կասկածում են իրենց ամուսնուն դավաճանության մեջ։

1. Խոսեք նրա հետ Ձեր զգացմունքների և կասկածների մասին
Տղամարդու դավաճանությունը, անշուշտ, ցավոտ երևույթ է և կարող է հունից հանել ցանկացած կնոջ։ Սակայն այս պարագայում չպետք է մոռանալ սեփական արժանապատվության մասին, և էժանագին սկանդալներ սարքելու փոխարեն հարկավոր է հանգիստ տոնով զրուցել ձեր միջև եղած խնդրի մասին։ Կնոջ հանգիստ ու ինքնավստահ խոսքն ավելի շատ շանսեր ունի հասնելու իր նպատակին, քան բղավոցներն ու հիստերիան։

2. Հետևե՛ք նրա արձագանքին և շարժումներին
Եթե տղամարդը ստում է և իրոք մեղավոր է, նա սկսում է խուսափել Ձեր հայացքից, նայում է գետնին, կամ հակառակը՝ ագրեսիվ է դառնում և ամեն ինչում մեղադրում Ձեզ։ Նման վարքը վկայում է նրա դավաճանության մասին։

3.Ներկայացրե՛ք դավաճանությունն ապացուցող փաստեր
Եթե Դուք ունեք Ձեր ամուսնու դավաճանությունն ապացուցող փաստեր՝ լուսանկարներ, SMS հաղորդագրություններ և նման այլ բաներ, ապա նրան մեղադրելուց հետո անմիջապես ներկայացրեք այդ փաստարկները։ Դրանք տեսնելուց հետո, նա խոստովանելուց բացի, ուրիշ տարբերակ չի ունենա։

4. Խնդրե՛ք նրան ազնիվ լինել Ձեզ հետ
Դավաճանության ապացույցները ներկայացնելուց հետո խնդրեք նրան այսուհետ անկեղծ լինել Ձեզ հետ։ Երկկողմանի համաձայնության դեպքում կարող եք նույնիսկ դիմել հոգեվերլուծաբանի օգնությանը՝ ձեր միջև գոյացած խնդիրները վերացնելու համար։

5. Նախքան բաժանվելու որոշում կայացնելը՝ որոշ ժամանակ առանձին ապրեք
Ամուսնալուծությունը շատ լուրջ քայլ է, նախքան որին դիմելը հարկավոր է լավ մտածել, ծանրութեթև անել։ Այս պարագայում ամենակարևոր բանը զայրույթի պահին, «տաք գլխով» որոշում չընդունելն է։ Չի բացառվում, որ որոշ ժամանակ իրարից հեռու ապրելով՝ Դուք կկարողանաք վերլուծել ստեղծված իրավիճակը և կզգաք, թե արդյոք իրականում ցանկանո՞ւմ եք բաժանվել Ձեր սիրելիից։ Իսկ տղամարդու համար դա հիանալի միջոց կլինի այդ ընթացքում ընդունել իր սխալն ու ապացուցել, որ ձեր հարաբերություններն իր համար առաջին տեղում են։

loading...
Լրահոս
Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է մոտ 2,3 դրամով