1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Արսեն Ջուլֆալակյանը չորեքթաթ դրության և իր վերադարձի մասին

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը երկար դադարից հետո վերադառնում է միջազգային գորգ: Սա պայմանավորված է ըմբշամարտի նոր կանոններով: Աշխարհի առաջնությունից հետո պարզ դարձավ, որ 2018 թվականից ըմբշամարտում նորից կկիրառվի չորեքթաթ դրությունը, կլինեն նոր քաշային կարգեր ու էլի որոշ փոփոխություններ.

«Կանոնների փոփոխությունները ինձ շատ հարազատ են ու հաճելի, չորեքթաթ դրություն, ամեն օր կշեռք, նաեւ քաշային կարգերն են շատ հարմար:

Վերադառնալու եմ՝ ձգտելով հասնել իմ բարձր մակարդակին: Ամենակարեւորը՝ ունեմ մեծ ցանկություն, կա մոտիվացիա, զգում եմ, որ պատրաստ եմ: Պայքարելու եմ Տոկիո 2020-ի համար: Այնտեղ պետք է լրացնեմ Ռիոյի օլիմպիական խաղերի բացը: Չեմ ցանկանում Տոկիո գնալ պարզապես մասնակցության համար: Եթե զգամ, որ մեդալի համար չեմ կարող պայքարել, հաստատ կթողնեմ, անիմաստ չեմ տանջի ինձ: Բայց ներքին համոզմունք կա, որ ստացվելու է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Արսեն Ջուլֆալակյանը:

Ըմբիշն օրեր առաջ ստացել է ամբողջական կանոնակարգը եւ դեռ չի հասցրել լիովին ուսումնասիրել: Սակայն, ըստ նրա՝ նոր կանոններով մրցավարական սուբյեկտիվությունը հասնելու է նվազագույնի.

«Իմ տվյալներով յուրաքանչյուր մրցափուլում լինելու է մեկ չորեքթաթ դրություն: Պարտադիր չէ, որ այն տարբեր մարզիկների օգտին լինի: Ինչ-որ տեղ պահպանվում է մրցավարի սուբյեկտիվությունը, նա է որոշելու՝ որ ըմբիշն է ակտիվ: Ամեն դեպքում, 95 տոկոսով մրցավարը չի փորձելու միջամտել սուբյեկտիվ կերպով: Դա նաեւ ֆեդերացիայի հեղինակության հարցն է: ՄՕԿ-ը շատ լուրջ հետեւում է բոլոր ֆեդերացիաներին, ու յուրաքանչյուր բողոք, հարված է տվյալ մարզաձեւի միջազգային ֆեդերացիային:

Կարծում եմ՝ կողմնապահություն կարող է լինել որոշիչ գոտեմարտերում, կամ իքս թվով հավաքականների համար: Իհարկե, բացարձակ օբյեկտիվություն ոչ մի բնագավառում չկա: Պետք է սպասել նման զարգացումների: Բայց մի բան է, երբ սուբյեկտիվությունը 50/50 է, այլ բան՝ 90/10 հարաբերակցությունը: Կարծում եմ՝ 2018 թվականից ուժի մեջ մտնող կանոններով հասնում ենք նրան, որ ավելի մեծ դեր խաղում են մարզիկի որակները»,- նշել է ըմբիշը:

Տարեսկզբին Ջուլֆալակյանը կմնասկացի Հայաստանի առաջնությանը և կփորձի ընդգրկվել ազգային հավաքական:Արսեն Ջուլֆալակյանը չորեքթաթ դրության և իր վերադարձի մասին

loading...
Լրահոս
Հունվարի 19-ի աստղագուշակ 2 վարժություն, որոնք կդարձնեն ձեր ոտքերը սլացիկ 1 շաբաթում Իդեալական կին դառնալու 10 կանոն 7 օրգան, որոնք ամենից շատ են տուժում ծննդաբերությունից հետո Ինչ կփոխվի, եթե սկսեք թեյը խմել առանց շաքարի Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում տեղում է ձյուն Մթերքներ, որոնք օգնում են օրգանիզմը մաքրել նիկոտինից և հաղթահարել թուլությունը Ի՞նչ է պետք անել, եթե ձեզ վրա շուն է փորձում հարձակվել Ինչ է պետք ուտել սեքսուալ կյանքը լավացնելու համար Իտալիայում չինական մաֆիայի 33 անդամ է ձերբակալվել Խաղն ավարտվելուց հետո եւ զինվորները եւ թագավորները դրվում են նույն արկղի մեջ Օբամեյանգն ու Արսենալը համաձայնության են եկել 9 ֆինանսական սխալ, որոնք շատ հաճախ թույլ են տալիս կանայք Այս ամենակարճ հորոսկոպը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի մասին ամեն ինչ կպատմի Սերժ Սարգսյանը ցավակցել է Ուզբեկստանի նախագահին ուղևորատար ավտոբուսում բռնկված հրդեհի կապակցությամբ բազմաթիվ զոհերի կապակցությամբ «Հենո ջան, մենք քո հետ ենք, ուր էլ որ գնաս՝ ազգովի երկրպագելու ենք էն թիմին, որտեղ որ խաղալու ես».Շարմազանով 7 նվեր, որոնք չի կարելի տանել հարսանիքի Սա շատ կարևոր մեկնարկ է․ Էդմոն Մարուքյանի կոչը Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը Նրանք համարվում են աշխարհի ամենագեղեցիկ երեխաների ծնողները.լուսանկարներ Պոլինա Գագարինան «նստել» է հայկական «Պանդա» կոնֆետների վրա Վաղը Սերժ Սարգսյանը կառաջարկի ՀՀ 4-րդ նախագահի մեր թեկնածուին.Շարմազանով «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 18 «Հայերը գնել են ամբողջ Ֆրանսիան».Կանդելակին` հայկական արմատների և հայերի մասին (Տեսանյութ) «Արսենալ»-ում Մխիթարյանի նախընտրած համարները զբաղված են.որ համարը կընտրի նա.Daily Star