1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Իմ առջև կուսակցական դառնալու խնդիր չեմ դրել․ Մ․ Գրիգորյանի «Կյանքը մեկ օրում» (լուսանկարներ)

«Կյանքը մեկ օրում» նախագծի հյուրն է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ խմբակցության ռեյտինգային ընտրացուցակով առաջադրվելու է Գյումրիում: Պատգամավորը մեր հանդիպմանը եկել էր կրտսեր որդու՝ Նարեկի հետ, ով հավատում է, որ հայրը կհաղթի ընտրություններում:

Նրա խոսքով՝ այս օրերին հայրը մշտապես հեռախոսով է խոսում ու շատ զբաղված է. «Մյուս ընտրություններին փոքր էի, չեմ հիշում, բայց հիմա միշտ հեռախոսով է խոսում, որ գնում եմ գրասենյակ, մոտը միշտ մարդիկ են լինում: Ինքը խիստ է, պահանջկոտ, բայց ոչ ինձ հետ, շատ ուշադիր է իմ հանդեպ: Կուզեի իր նման լինել»:

-Պարոն Գրիգորյան, եթե հնարավորություն ունենայիք հետ տալ ժամանակը, ի՞նչ կփոխեիք,ի՞նչն այլ կերպ կանեիք:

-Առաջին հերթին կուզենայի ժամանակը հետ գնար մինչև 2003 թ., որպեսզի իմ կողքին լիներ իմ երջանկահիշատակ հորեղբայրը, ում հետ անցել եմ ճանապարհ, ում շնորհիվ կարողացել եմ կյանք մտնել: Կուզեի, որ մինչ օրս էլ լիներ իմ կողքին: Իսկ քաղաքական առումով շատ դժվար է խոսել, քանի որ քաղաքական դաշտը այնքան խառն է և անհասնակալի, որ դժվար է ասել, թե եթե ժամանակը հետ տայի, կուզենայի նորից քաղականության մեջ լինել, թե՞ ոչ: Բայց, ամեն դեպքում, կարծում եմ, որ քաղաքականության մեջ եղած այս 10 տարիները ես կարողացել եմ ճիշտ և արդունավետ օգտագործել՝ ի շահ մեր ժողովրդի և մեր բազմահոգս քաղաքի:

-Իսկ կընդունեի՞ք արդյոք ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը:

-ԲՀԿ-ից դուրս գալու որոշումը պայմանավորված է եղել կոնկրետ դեպքերով, այնպես չէ, որ ինքնանպատակ է եղել: Համազգային շարժման շրջանում ես հավատացել եմ շարժմանը, հավատացել եմ կոնկրետ Ծառուկյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Րաֆֆի Հովհաննիսյանին, դաշինքին և մի քանի հազար գյումրեցիների հետ մի քանի անգամ եղել եմ այդ բոլոր ցույցերին, բայց այդ ընթացքում, երբ կազմակերպել եմ և հավաքել եմ մարդկանց, որ բոլորս միասին գնանք Երևան, ամեն անգամ ինձ հարց են տվել իմ թիմակիցները, թե եթե այս ամենը մինչև վերջ չգնա, եթե խաղ ինի, վերջում տեսնենք, որ ճանապարհ չկա, ինչ է լինելու: Ես իմ թիմակիցներին հենց այդ ժամանակ էի խոստացել, որ եթե հանկարծ զգամ, տեսնեմ, որ սա կիսատ ճանապարհ է , ինչպես ժողովուրդն էր ասում, խաղ, կամ այլ նպատակ ունի, այլ ճանապարհով է գնալու, ես դուրս եմ գալու ԲՀԿ-ից, չեմ գնալու ճանապարհ իրենց հետ:

Մեզ մոտ կան նաև փաստեր, ձայնագրություններ, որ այդ ընթացքում ես իմ թիմակիցների հետ հանդիպման ժամանակ այդ մասին խոսել եմ, և այդ օրը, երբ որոշում կայացվեց, որ Ծառուկյանը քաղաքականությունից դուրս է գալու, ես, միանշանակ, եղա իմ խոսքի տերը և դուրս եկա ԲՀԿ-ից՝ չնայած որ իմ նախկին կուսակիցների , թիմակից ընկերների հետ ջերմ հարաբերությունները պահպանվել են, բոլորը իմ ընկերներ են: Այնպես որ ես մնում եմ իմ սկզբունքին, եթե ժամանակը հետ տանք, միգուցե արդեն այս ճանապարհը անցնելուց հետո այդ հավատը արդեն կոտրված է՝ կարող է այն, ինչ արել եմ այն ժամանակ, նույնը չանեի, որովհետև հավատի բացակայությունը կա, բայց եթե լիներ, էլի նույն քայլը կանեի:

-Որպես Գյումրիից ընտրված պատգամավոր, անցնող հինգ տարիների ընթացքում ո՞րն է եղել Գյումրիի ու գյումրեցիների առջև ծառացած ամենակարևոր խնդիրը, որ Դուք բարձրացրել եք խորհրդարանում:

-Գյումրու հետ կապված յուրաքանչյուր հարց, որ բարձրացվում է ԱԺ-ում, ինձ համար շատ կարևոր է, կոնկրետ խնդիրները տարաջանտելն այդքան էլ ճիշտ չեմ համարում: Գյումրին այնքան հոգսաշատ քաղաք է, որ յուրաքանչյուր՝ նկուղների, փողոցների, շրջանառության հարկի, Մուշի բնակարանների սեփականաշնորման գործընթացի կասեցման խնդիրները շատ կարևոր են: Ամենակարևորը՝ ինչ անում եմ, անում եմ սիրով, պատասխանատվությամբ:

-Առաջիկա խորհրդարանական ընտրություններին Գյումրիում ՀՀԿ-ն բացի Ձեզանից, ունի մի շարք թեկնածուներ՝ Արման Սահակյան, Սուքիաս Ավետիսյան, Ֆելիքս Ցոլակյան: Ինչպե՞ս եք գնահատում Ձեր «մրցակիցների» և Ձեր շանսերը:

-Թվարկված բոլոր անունները ինձ մոտիկ մարդիկ են, նամանավանդ պատգամավորների հետ այս հինգ տարիների ընթացքում աշխատել ենք որպես ընկերներ, Ֆելիքս Ցոլակյանը մեր նախկին մարզպետն է , մեր ավագ ընկերը: Բոլորին լավ եմ վերաբերվում, բոլորի մասին կարող եմ ասել միայն դրականը: Բնականաբար, բոլորն էլ մրցակիցներ են, բայց այս գործում մրցակցությունից բացի նաև թիմային աշխատանք կա: Եթե ամեն մեկն իր տեղում կարողանա հաջողել իր ծրագիրը, բնականաբար, թիմը կունենա հաջողություն, որի արդյունքում կկարողանանք մեր մարզի հետ կապված խնդիրներին լուծումներ բերել: Եթե ուժեղ ես քո մարզում, եթե քեզ հետ պատգամավոր դարձած գործընկերները ուժեղ են, սիրված, ընդունված, բնականաբար, մեզ համար հեշտ կլինի նույն իշխանության հետ, պետության հետ ճիշտ համագործակցել ու փորձել խնդիրներին լուծումներ բերել: Ինձ համար թիվ մեկ խնդիրը՝ կարողանալ գումար բերել Գյումրի: 

-Հնարավո՞ր է առաջիկայում անդամկացեք ՀՀԿ-ին:

-Ճիշտն ասած, այս պահի դրությամբ իմ առջև կուսակցական դառնալու խնդիր չեմ դրել, նամանավանդ, որ ես իմ բնույթով կուսակցական չեմ և այդ կուսակցական աշխատանքին ավելի շատ նայում եմ որպես թիմային աշխատանքի: Կուսակցությունն էլ թիմ է, որի միջոցով փորձում ես դրա լծակները, հնարավորությունները օգտագործել և ծառայացնել քո քաղաքի շահերին: Իմ կարծիքով՝ իմ հայտարարության մեջ հստակ ասել եմ, թե ինչի համար եմ ընտրել կոնկրետ այս թիմով գնալը, բայց բացի դրանից կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք, որ այսօրվա դրությամբ նույն ՀՀԿ-ն ունի միջոցներ, լծակներ, հնարավորություններ, նախարարաներ, նախարարություններ, որոնց հետ ճիշտ, գրագետ աշխատանքի արդյունքում կարող ես քաղաքի համար մի կարևոր բան անել:

Վառ ապացույցը վերջերս Գյումրի այցելած տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի այցն էր, ով իմ հրավերով եկավ Գյումրի և Գյումրու համար մի շատ կարևոր խնդրի անդրադարձանք: Այս պահին էլի պլանավորում ենք հրավիրել գերատեսչությունների ղեկավարների, որոնք ի զօրու են Գյումրիում, Շիրակի մարզում ինչ-որ բան անել:

-Գյումրու ավտոկայանի խնդիրների լուծման մասին մամուլը գրում է, որ Դուք իրականում փորձում եք պետության միջոցներով լուծել Ձեր ընտանիքի բիզնեսի խնդիրները: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս տեղեկությունները:

-Մեկը այդ հարցն է ,մյուսը, բնականաբար, մամուլին հուզում է, թե ընտրությունները մոտենում են, նոր են փորձում Գյումրի բերել նախարարներ կամ ծրագրեր: Չար լեզուները, բնականաբար, նաև կատարած լուրջ աշխատանքը քաղաքական նեղ խնդրի են վերածում, բայց մենք հնարավորություն ենք ունեցել մինչև այս էլ մի քանի նախարարների տարբեր տարիների հրավիրել Գյումրի և փորձել խնդիրների լուծումներ գտնել: Դա նորություն չէ իմ աշխատելաոճի մեջ, որ ես եթե ունենամ հնարավորություն պատասխանատու բերել Գյումրի, չբերեմ, սպասեմ վերջին օրերին: Իսկ ինչ վերաբերվում է Գյումրու ավտոկայանին, այստեղ, բնականաբար, արհեստական շրջանառության մեջ է դրվել մի միտք, որ ավտոկայանը պատկանում է ինձ, իմ ընտանեկան բիզնեսն: Դա ոմանց կողմից չտեղեկացվածության հետևանք է, ոմանց կողմից էլ՝ գիտակցված, արհեստական շրջանառության մեջ դրված թեմա է:

Գյումրու ավտոկայանը պատկանում է «Հայավտոկայան» ՓԲԸ-ին, դա պետական կազմակերպություն է: Երկրաշարժից հետո ավտոկայանը տնակային պայմաններում է, նախարարն էլ իր աչքով տեսավ, թե ինչ է կատարվում այնտեղ: Եթե վարչապետը գալիս է Գյումրի, տուրիզմը զարգացնելու հետ կապված ծրագրեր է ներկայացնում, այսօր բոլորս հասկանում ենք, որ յուրաքանչյուր տեղ առաջին դեմքը ավտոկայանն է, կայարանը, օդանավակայանը, այս պարագայում մենք պարտավոր ենք նաև այս ոլորտները կարգի բերել: Գյումրու ավտոկայանում մարդիկ աշխատում են անմարդկային պայմաններում, ինչո՞ւ նոր եմ հրավիրել նախարարին Գյումրի, որովհետև այս նախարարն է ցանկություն, պատրաստակամություն հայտնել զբաղվել Գյումրու ավտոկայանի խնդիրներով, գալ, մոտիկից տեսնել:

Այսինքն Դուք հերքո՞ւմ եք, որ ավտոկայանը Ձեր ընտանեկան բիզնեսն է:

Ավտոկայանը պետական կազմակերպություն է, բացարձակապես կապ չունի իմ ընտանեկան բիզնեսի հետ, ավտոկայանի տնօրենը՝ Արկադի Գրիգորյանը, իմ հորեղբոր որդին է, գուցե դա է շփոթության մեջ գցում մարդկանց, բայց ասեմ, որ 2001 թ.-ից ավտոկայանում ներդրումները արվում են մեր ընտանական բիզնեսի ՝ «Տրանս Ակնթարթի» կողմից, որը սպասարկում է մի քանի ներմարզային և միջմարզային երթուղիներ: Ժամանակին շատ-շատ լուրջ գումարներ եմ ես ներդրել՝ քարապատման որոշակի հատվածների, բակի պարսպի կառուցման համար: Միայն ծածկաթիթեղի կառուցման համար 10.000 դոլարից ավելի գումար եմ ներդրել, որպեսզի ավտոկայանի արտաքին մասը գոնե մի փոքր գրավիչ լինի մարդկանց համար: 

Ժամանակին, երբ ուսուցչի աշխատավարձը 5000 դրամ էր ընդամենը և երթուղիներ կային, որոնց արժեքը 500 դրամ էր ու մեկ ուսուցիչը Գյումրիից մարզի գյուղեր գնալ-գալու համար ծախսում էր 1000 դրամ, այսինքն նրա աշխատավարձը բավարարում էր միայն 5 անգամ աշխատանքի գնալ-գալուն, մենք 200-ից ավելի մանկավարժների ամեն օր անվճար տեղափոխել ենք դեպի գյուղերի դպրոցներ, հետո նորից հետ ենք բերել: Այս ամենի հետ կապված 2003-2016 թթ միայն այս մասով իմ անձնական միջոցներից 312 մլն դրամ եմ հատկացրել:

-Դուք Ձեր հայտարարության մեջ անդրադարձաք նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, նա ի պատասխան ևս հանդես եկավ հայտարարություններով: Եթե ամփոփեք այս ամենը՝ իսկապե՞ս մինչ օրս այդքան լարված են ձեր հարաբերությունները ՝հաշվի առնելով, որ ինքներդ չէիք բացառել, որ Գյումրիում հնարավոր է առճակատումներ լինեն:

-Հաշվի առնելով, որ դիմացը քարոզարշավ է և այդ ընթացքում առիթ կունանանք տարբեր խնդիրների անդրադառնալու և հասկանալի է, որ շատերը մեր երկուսի առաջադրման արդյունքում ինտրիգ կամ արհեստական լարվածություն են փնտրում, որ նորից Գյումրուն պիտակներ կպցնեն, ես չէի ուզենա այս պահին էլ անդրադառնալ այդ թեմաներին: Դա պահած բան չէ, Գյումրիում գիտեն մեր հարաբերությունները, դրանով պայմանավորված ես կուզեի ինչքան հնարավոր է այս քարոզարշավի ընթացքը անցներ հանգիստ՝ առանց լարվածությունների, քանի որ դա առաջին հերթին մեր ժողովրդի շահերից է բխում: Կուզենայի այդքանով սահմանափակել այս թեման ՝ չանդրադառնալով կոնկրետ ես ինչ ասացի, ինքն ինչ ասաց, մյուսն ինչ ասաց, ինքը ինչ է պատրաստվում ասել, ես ինչ եմ պատրաստվում պատասխանել: Եթե հնարավորինս քիչ խոսենք, քիչ արձագանքենք, քիչ էլ լարվածություն առաջ կգա:

-Այս ընթացքում ունեցե՞լ եք հաշվետու հանդիպումներ արդեն, ի՞նչ տպավորություններ ունեք, ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը:

-Այս պահին քաղաքում աշխատում են իմ գրասենյակի ներկայացուցիչները, ժողովրդի հետ հանդիպումներ են ունենում, ստուգում են մեր կատարած աշխատանքի արդյունքը ժողովրդի տրամադրությունը, վերաբերմունքը: Ես հաշվետու հանդիպումների շարք եմ սկսել ամբողջ մարզով՝ չնայած որ Գյումրիից ընտրված պատգամավոր եմ, բայց չմոռանանք, որ նաև ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահն եմ և այս նոր ընտրակարգով ընտրվելու պարագայում, զբաղվելու եմ գյուղական համայանքների խնդիրներով: Հանդիպում եմ ունեցել Բասեն համայնքում: Հաշվետվության այս ֆորմատը բավականին ընդունելի ֆորմատ է ժողովրդի համար, հաճելի տրամադրություն է ստեղծվում: Ես զգում եմ, որ մեր 10 տարվա կատարած աշխատանքը իր արմատները բավականին խորն է դրել: Կարծում եմ, որ հաջողություն կունենանք:

-Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները: Ի՞նչ հետաքրութուններ ունեն, արդյոք մտածել եք, որ նրանցից մեկը երբևէ կարող է շարունակել Ձեր ուղին:

-Չէի ուզի, որ իմ երեխաները ընտրեն իմ ճանապարհը, որովհետև այս ճանապարհն ընտրելուց պիտի լավ կամքի ուժ ունենան և կարողանան դրանից անփորձանք, անվնաս դուրս գալ: Այսպիսի խոսք կա չէ՞՝ տանից մի հոգի կա, դրանով բավարարվենք (ժպտում է): Կյանքը առջևում է, իրենք կմեծանան իրենց ապագան կընտրեն: Մեծ տղաս՝ Կամոս, ուսանող է, սովորում է Գյումրու մանկավարժական համալսարանի առաջին կուրսում, ընդունվեց ֆիզկուլտուրայի բաժինը: Այսօր մեր ընտանեկան բիզնեսի պատասխանտվությունը իր վրա է, նաև ասեմ, որ մոտ օրերս պատրաստվում ենք Կամոյիս նշանադրությանը, ունի ընտրած աղջիկ:

Միջնեկ տղաս՝ Կարենս, պատրաստվում է ընդունվել Երևանի Սլավոնական համալսարան, իսկ փոքր տղայիս՝ Նարեկիս հետ կապված ծրագրերը իրար հետ ենք կազմում : Նարեկս սովորում է դպրոցում, զբաղվում է ըմբշամարտով ՝ չնայած մարզիչն ասում է՝ Նարեկն ավելի շատ սելֆի է լինում պարապմունքների ժամանակ (ծիծաղում է): Հուսով եմ՝ ավելի լուրջ կտրամադրվի, քանի որ ըմբշամարտը մեր գերդաստանում ըդնունելի մարզաձև է: Հուսյ ունեմ, որ ըմբշամարտում Նարեկս կունենա իր ուրույն տեղը և մեր ազգին այդքան սպասված չեմպիոնի մեդալը կպարգևի, քանի որ զբավել ենք, բայց լուրջ ձեռքբերում չենք ունեցել, այդ իմաստով՝ հույսս Նարեկն է (ժպտում է):

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ երջանկացնում և կյանքում ինչի՞ համար եք ամենից շատ շնորհակալ:

-Իմ ընտանիքը առաջին հերթին, քանի որ յուրաքանչյուր խնդրից հետո, երբ մտնում ես տուն, ընտանիքիդ հետ ես, առօրյա խնդիրները փոխվում են: Շնորհակալ եմ Աստծուն, որ ունեմ ինձ սատարող, իմ թիկունքին կանգնած ընտանիք, ունեմ իրավիճակը ճիշտ գնահատող երեխաներ և որ կարողանում եմ այս շատ-շատ խնդիրների մեջ որոշակի հարցերի իմ խղճի մտոք լուծումներ բերել:

Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը… բավականին հաջող է դասավորվել:

Մի օր ես… հույս ունեմ, որ վերջապես գյումրեցիների համար վերջնականապես լուծված հարցեր կլինեն, որոնք նրանք այսքան հանդիպումների ժամանակ ներկայացրել են:

Կյանքը մեկ օրում… պետք է կարողանաս ապրել մարդավայել:

Տարիների ընթացքում… փորձում ես կուտակել քեզ համար հետագա ապրելու բազան՝ մարդկային առումով, ոչ նյութական:

Իմ օրերի մեջ… լավագույնները եղեն ել երեխաներիս լույս աշխարհ գալու օրերը: 

Կարինա Սահակյան

Տաթև Այվազյան 

Հայկ Պետրոսյան

loading...
Լրահոս
Հունվարի 24-ի աստղագուշակ Կարևո՞ր է արդյոք կանանց համար տղամարդկանց արտաքին տեսքը Ինչ նշանակություն ունեն ռուսական հանցավոր դաջվածքները Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը Ինչպե՞ս է ամիսն ազդում մարդու բնավորության վրա Ցտեսություն մազաթափությանը․ մազարմատներն ամրացնող դիմակ ռուս բժշկի կողմից Խորհրդարանական լսումները, վարչապետի այցը, Հարությունյանի եկամուտներն ու Մանվել Գրիգորյանի փող ուզելը (տեսանյութ) Այս պահի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Նշաններ այն մասին, որ տղամարդը երբեք չի դադարի սիրել ձեզ Պաշտոնական. Ռեալի նախկին կիսապաշտպանը համալրեց ՊՍԺ-ն Երևանում՝ Մանկավարժականի դիմաց, Tesla-ն դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Lexus-ին Աշխարհագրական հորոսկոպ. իմացիր, թե որ երկիրն է քոնը և որ երկրներից պետք է խուսափես Ինչպե՞ս սպիտակեցնել վաննան տան պայմաններում «Միսս Եկատերինբուրգ» մրցույթի մասնակիցը խոշոր ավտովթարի հեղինակ Է դարձել Մխիթարյանը չի կարող մասնակցել Չելսիի հետ խաղին Ինչպես ուղղել շրթունքների ձևը Ինչպես սովորական շամպունը դարձնել կախարդական Բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Բարսելոնան հաստատեց. Մասկերանոն հեռանում է ակումբից Անմահության խոտաբույս․ Ալոեի օգտակար հատկությունները Ադրբեջանում հում նավթի արդյունահանումը վերջին 7 տարում նվազել է 23,66 տոկոսով Մեղրով դիմակ՝ ձմռանը մաշկը պաշտպանելու համար Ֆանտաստիկ ռուլետ բանանով. պատրաստելը հեշտ, համը՝ անկրկնելի Ադրբեջանական դատարանը ընդդիմադիր Գյոզալ Բայրամլիին դատապարտել է 3 տարվա ազատազրկման ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ղազախստանի դեսպանին