1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ընկեր Պուտինին պետք է ասել՝ դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին՝ հետ վերցրեք ու տվեք մեզ․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը զրուցել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի հետ:

Պարոն գեներալ, ՀԱՊԿ համատեղ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է ղարաբաղյան կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու վերաբերյալ հայտարարություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, նախկինում նշվում էր, որ ՀԱՊԿ-ը Ղարաբաղյան հակամարտության հետ առնչություն չունի և կարձագանքի միայն Հայաստանի սահմանների վրա անմիջական ագրեսիայի դեպքում։

Մեկնաբանելու առանձնակի անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետև արտառոց ոչինչ, ըստ էության, չի ասվել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այժմ գիտեք, որ Հայաստանի ներկայացուցիչն է և այդ պատճառով էլ ղարաբաղյան հարցն ուշադրության կենտրոնում է։

Ես ուզում եմ նշել մեկ ուրիշ կարևոր հանգամանք։ Ղարաբաղը առանձին խնդիր է, ՀԱՊԿ-ի մեջ չի մտնում, ու հայտարարությունն էլ հենց այնպես՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, Մինսկի խմբի ձևաչափով, դա բոլորն են ասում։ Եթե Հայաստանը ճանաչեր Ղարաբաղը, այնպես, ինչպես Ռուսաստանը Ղրիմը ճանաչեց՝ այլ հարց։ Բայց Հայաստանը Ղարաբաղը չի ճանաչում, թեպետ դա հայկական հող է. սա տարածքային վեճ է։ 1921 թվականի հուլիսի հինգին բոլշևիկները խլել են սովետական Հայաստանից այդ հողը ու տվել Ադրբեջանին։ Այն Ադրբեջանի տիրապետության տակ է գտնվել մոտ 70 տարի, հետո, երբ Խորհրդային միությունը փլուզվել է, Հայաստանն իր հողը հետ է վերցրել։ Հայկական կողմից մեծ սխալ կա, Հայաստանը պետք է օր առաջ ճանաչի Ղարաբաղի անկախությունը։ Ստացվում է՝ Ղարաբաղն ազատվել է Ադրբեջանից, հանրաքվե անցկացրել՝ անկախացել, Հայաստանն էլ պաշտպանել, կռվել է Ղարաբաղի համար ու մի կո՞ղմ նետել, ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղը։ Հիմա եթե Հայաստանը չի ճանաչում Ղարաբաղի անկախությունը, նշանակում է՝ Ղարաբաղն էլ ՀԱՊԿ-ի լիազորությունների շրջանակում չէ։ Իսկ եթե այդպես է՝ ՀԱՊԿ-ը Ղարաբաղի հարցով չի զբաղվում, առավելագույնը կարող է ասել՝ խաղաղ ճանապարհով լուծեք, ուրիշ ոչինչ։

Կարծում եք՝ հիմա Ղարաբաղի անկախությունը ճանաչելը նպատակահարմա՞ր է։

Իհարկե, դեռ մի քանի տարի առաջ էր պետք ճանաչել։ Դա տարածքային հարց է. ճիշտ այնպես՝ ինչպես Ղրիմը։ Ղրիմն էլ վերադարձավ հայրենիք՝ Ռուսաստան։ Հիմա ես կարծում եմ՝ Ռուսաստանի և ընկեր Պուտինի հետ պետք է բանակցություններ վարել ու ասել՝ հուլիսի հինգի պայմանավորվածությունը չեղյալ համարեք, դուք խլել եք Հայաստանի մարզերից մեկը ու տվել Ադրբեջանին, հիմա հետ վերցրեք ու տվեք Հայաստանին։ Այս իրավիճակը հազար տարի կշարունակվի, բոլորս կմահանանք՝ հարցը չի լուծվի, բայց խնդիրն այն է, որ սխալ բանակցություններ են տանում, միմյանց խափում են ու այս ամբողջ ընթացքում մարդիկ են մահանում։

Վերջերս ղարաբաղյան հարցի կարգավորման շուրջ ակտիվություն է դրսևորում Թուրքիան՝ մասնավորապես Էրդողանը, նույնիսկ Պուտինի հետ էր ցանկություն հայտնել քննարկել ղարաբաղյան հարցը։ Ռուսական հեռուստաալիքներով էլ պարբերաբար մեկնաբանություններ ենք լսում, որ հարցը պետք է կարգավորվի Մոսկվա-Թեհրան-Անկարա ձևաչափով։ Նման հեռանկար հնարավո՞ր է։

Այդ ամենը քաղաքական մարմնավաճառություն է։ Թուրքիան այդ հարցը «մահանա» է պահում, ու Ադրբեջանին աջակցում։ Հիմա Վրաստանը, Թուրքիան, Ադրբեջանը իրենց միությունն են ստեղծել, Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը՝ իրենց միությունը, իսկ Հայաստանը մնացել է մեջտեղում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ։ Հայաստանը մեկուսացված է, այդ պատճառով էլ ասում եմ՝ Հայաստանը պետք է ճանաչի Ղարաբաղը որպես իր տարածք։

Ինչո՞ւ են այդ դեպքում ռուսական հեռուստաալիքները հակահայական արշավ սկսել։

Որովհետև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը աշխատանք չի տանում, միայն մենք ենք անհանգստանում։ Մենք տեղյակ ենք այդ հաղորդումներից՝ Նժդեհին էին անդրադարձել և անհեթեթ բաներ խոսել, բայց մենք մեր վրդովմունքը հայտնել ենք, հայտարարությամբ ենք հանդես եկել։ Պետք է Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարությամբ հանդես գա ու իրական վիճակը ներկայացնի։ Հասկացանք՝ Ռուսաստանի հեռուստաալքիները խոսում են, բա մերոնք ինչո՞ւ են լռում։ Գուցե իրենք փող են ստացել խոսելու համար՝ թուրքական, ադրբեջանական գումարներ, բա լավ, արտգործնախարարությունն ինչո՞ւ է լռում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը Տիգրան Մանսուրյանը դարձել է «Համագործակցության աստղի» դափնեկիր Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպանին