1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Էկոնոմիկայի նախարարության շենքը կգնեն Սամվել Ալեքսանյանն ու Սամվել Կարապետյանը. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի:

«ՀԺ»-ի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն եւ համատեղ բիզնես պլան են մշակել: Երեւանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի:

Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում եւ այլ ուսումնասիրություններ իրականացնում: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:

Տեղեկությունը փորձեցինք ստուգել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, որը լսելով հարցն ասաց. «Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այն տեղեկությունը, որը դուք փոխանցեցիք այս պահին իրականությանը չի համապատասխանում:

Եթե նման բան տեղի ունենա, մենք անմիջապես կիրազեկենք մեր լրատվամիջոցներին, անհոգ եղեք, առավել եւս, որ նման գործընթացներն իրականացվում են կառավարության որոշման համաձայն»:

Դիտարկմանը, թե մեր նշած լուրն այս պահին չի համապատասխանում իրականությանը, նշանակո՞ւմ է, արդյոք, որ չի բացառվում հաջորդ պահին համապատասխանի, պետական գույքի կառավարման վարչության պետն արձագանքեց. «Ես երբեւիցե ոչինչ չեմ բացառում, դրա համար ասում եմ, որ դեռեւս նման բան գոյություն չունի»:

Նշենք, որ բացի ՏՄՄՊՀ-ից եւ նախարարությունից նույն շենքում է տեղակայված «Նասդաք օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է