1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ըստ հայտարարագրերի՝ Բաղմանյան ընտանիքն «աղքատության» մեջ է ապրում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ ԶՈւ ԳՇ պետի այլեւս նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների համա­տեքստում պաշտոնանկ անելու մասին լուրեր պարբերաբար են շրջանառվել (վերջին մեկուկես տարվա ընթացք­ում՝ ապրիլյան պատերազմից հետո, առավել հաճախ): Ինքը՝ Բաղմանյանը, նման լուրերը մշտապես որակում էր լրագրողների կողմից հորինված, ՊՆ-ում իրականացված կադրային փոխատեղումներն ու փոփոխություն­ներն էլ, բախտի բերմամբ, թե պատահ­մամբ, մշտապես շրջանցում էին գեներալ-լեյտենանտին: Ավելին՝ նախագա­հի հրամանագրով նրա զինվորական ծառայությունը 2013 թ. հուլիսի 30-ից երկարաձգվեց 5 տարով, ինչը հուշում է, որ նրա ծառայությունը ՀՀ զինված ուժերում անփոխարինելի էր համար­վում: Բաղմանյանը, ըստ այդմ, պետք է պաշտոնավարեր մինչեւ 2018-ը, սա­կայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ՝ Պնախարար Վիգեն Սարգսյանը, վկայակոչելով «պարտականություն­ները չկատարելն ու թերացումները», որոշեց մի քանի ամիս շուտ հորդորել զորացրվելու մասին զեկուցագիր գրել: Սերժ Սարգսյանը մեկ այլ հրամանա­գիր ստորագրեց, այս անգամ արդեն Բաղմանյանին պաշտոնից ազատելու մասին:

ՊՆ-ի պաշտոնական կայքից անմի­ջապես ջնջվեց Բաղմանյանի կենսա­գրությունը, ՊՆ համապատասխան ծառայության կողմից այդպես էլ որեւէ հոդաբաշխ պատասխան չտրվեց, թե այդ ինչ թերացումների պատճառով է, որ «անփոխարինելին», Սերժ Սարգսյանի մարտական ընկերը հեռաց­վեց պաշտոնից: Հանրությանն ու լրագրողներին այսքանից հետո մնում է ենթադրությունների դաշտ մտնել՝ վկայակոչելով տարբեր պատճառներ ու վարկածներ:

«Ինչո՞ւ ազատվեց Հայկազ Բաղմանյանը» վերնագրով վերջին օրերին տասնյակ հրապա­րակումներ եղան, որոնցում տարբեր, հաճախ անհեթեթ վերլուծություններ, հիպոթետիկ պատճառներ են նշվում ցեմենտի յուրացումից, նոյեմբերի 21-ին զորամասերից մեկում ականի պայթյունից մինչեւ բանակի արդիա­կանացման նպատակով արված քայլ: Խնդիրն այն է, որ Բաղմանյանն ինչ-որ ՊՈԱԿ-ի շարքային աշխատակից չէ, այլ բարձրաստիճան զինվորական, որի ծառայությանը վերաբերող ցանկա­ցած միջամտություն՝ պաշտոնավար­ման ժամկետի երկարացումից մինչեւ պաշտոնավարման դադարեցում, օբյեկտիվ, փաստարկված եւ հանրու­թյան համար ընկալելի հիմնավորման կարիք ունի:

Մինչդեռ այն կոնսպիրա­ցիան, որն առկա է ՊՆ-ում, վնասում է համակարգի հանդեպ վստահությանը: Բաղմանյանը ՊՆ համակարգում է շուրջ 18 տարի: Նա 1999 թ. ՀՀ պաշտ­պանության նախարարի հրամանով նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, 2003 թ. ՀՀ նախագահի հրամանագրով՝ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանա­տար, ՀՀ նախագահի 2009 թ. հրա­մանագրով՝ ՀՀ զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ: Հարց է ծագում, թե ինչու հենց հիմա պետք է պաշտոնանկ արվեր, եթե դա կարող էր տեղի ունե­նալ շատ ավելի վաղ՝ հղում արվելով ծառայության հետ անհամատեղելի գործունեությամբ զբաղվելուն:

Բաղմանյանն այն բարձրաս­տիճան զինվորականներից է, ում անունը մամուլում պարբերաբար շրջանառվել է բանակի հաշվին հարս­տացած պաշտոնյաների ցանկում, մեկը, ով առասպելական հարստու­թյուն է դիզել, սակայն այսքան տարի նրան հանդուրժել են նման զգայուն համակարգում: Նրան, ըստ մամուլի հրապարակումների, պատկանում են մի շարք բիզնեսներ՝ գազալցակայաններ, զորամասերի թեյարաններ, բիլիարդի սրահներ, ՀՀ-ից խեցգետնի արտահանում եւ այլն:

Բարձրաստի­ճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված գույքի եւ եկամուտների հայտարարագրերից կարելի է եզրակացնել, որ Բաղմանյան ընտանիքը, ի տարբերություն շատ այլ բարձրաստիճան զինվորականների, «աղքատության» մեջ է ապրում՝ չոր աշխատավարձի հույսին: Բաղմանյա­նը, ինչպես նաեւ նրա հետ փոխկա­պակցված անձինք՝ կինն ու որդին, հանձնաժողով են ներկայացրել միայն վերջին 3 տարիների՝ 2014, 2015, 2016 թ. հայտարարագրերը: 2014-ի հայտարարագրում Բաղմանյանը որպես եկամուտ հայտարարագրել է 7 միլիոն 716 հազար դրամ եւ ոչ մի շարժական կամ անշարժ գույք:

2015-ի հայտարարագրում Բաղմանյանի դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 856 հազար դրամ, որոնք հարկային տարվա վերջում աճել են՝ կազմելով 10 մլն. 272 հազար դրամ: Որպես եկամուտ՝ այդ տարի Բաղմանյանը հայտարարագրել է 7 մլն. 620 հազար դրամ: 2016-ին որեւէ դրամական միջոց նա չի հայտարա­րագրել, ընդամենը, որպես եկամուտ՝ աշխատավարձը՝ 7 մլն. 620 հազար դրամ:

Նրա զավակը՝ Հարություն Բաղմանյանը (ՀՀ քննչական կոմիտեի հա­տուկ կարեւորագույն գործերով ավագ քննիչ է, եղել է 2015 թվականի հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարզարանի գործով քննիչը), երեք տարի անընդմեջ հայտարարագրել է 5 միլիոն 70 հազար դրամ՝ որպես աշխատա­վարձից գոյացած եկամուտ: Հայկազ Բաղմանյանի կինը՝ Նարինե Արամ­յանը եւս 3 տարի անընդմեջ հայտարարագրել է ընդամենը 1 միլիոն 625 հազար դրամ՝ որպես եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարից: Արդյոք այս հայտարարագրերը Բաղմանյանների ունեցվածքի մասին իրականու­թյունն են արտացոլում, պետք է պա­տասխանեն պատկան մարմինները:

ՀԳ. Ընդամենը երեք ամիս առաջ՝ սեպտեմբերի 18-ին, 1in.am-ի հետ զրույցում հարցին, թե եթե իրեն էլ աշ­խատանքից ազատեն, ապա դա ՊՆ- ում իրականացվող փոփոխություն­ների համատեքստո՞ւմ պետք է դի­տարկել, Բաղմանյանը պատասխանել էր. «Միանշանակ, մենք հո ընդմիշտ չպտի՞ ծառայենք մի պաշտոնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է