1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, Կարեն Կարապետյանինը՝ անկում ապրել. Ռուստամյանը թերահավատորեն է վերաբերվում (տեսանյութ)

«Ես միշտ թերահավատությամբ եմ ընդհանրապես վերաբերվել ցանկացած հարցման, որովհետեւ դժբախտաբար պրակտիկան ցույց է տալիս, որ այդ հարցումները շատ հաճախ հակառակ արդյունքն են ցույղ տալիս, երբ որ ընտրությունների ժամանակ են անցկացվում, դրա համար ես լուրջ հետեւություններ չեմ անում այդ հարցումներից»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով Gallup International Association-ի իրականացված հետազոտությունների արդյունքների հրապարակմանը: Նշենք, որ Gallup-ի Սերժ Սարգսյանի վարկանիշն աճել է, իսկ Կարեն Կարապետյանինը՝ նվազել:

«Համեմատած վարչապետի գործելաոճի գնահատման այն բարձր ցուցանիշի հետ, որ գրանցվել էր մեկ տարի առաջ՝ 85.1 տոկոս, հիմա դրական գնահատականը դարձել է 57 տոկոս: Այսինքն՝ 28 տոկոսի անկում կա: Բայց, միևնույն է, փաստենք, որ անգամ այս պարագայում վարչապետի վարկանիշը մյուս պաշտոնյաներից դեռ բարձր է»,- ասել է Gallup International Association-ի՝Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Զի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը: Նա տեղեկացրել է, որ հարցումն իրականացվել է նոյեմբերի 11-22-ը ամբողջ ՀՀ-ում՝ ներկայացուցչական ընտրանքով, մասնակցել է 1108 հոգի:

Հարցին,  թե հնարավո՞ր է Սերժ Սարգսյանն է պատվիրել այս հարցումները, Ռուստամյանն ասաց, թե ոչ: ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ չի ընդունում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշը ընկել է:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում:

loading...
Լրահոս
Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին: Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը