1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կոռուպցիոն սխեմաներում ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը. գլխավոր դատախազ

Tert.am-ը գրում է.

Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազությունում փոփոխությունների, վերահսկող մեխանիզմների, քաղաքական կամքի, երկրում տեղի ունեցող հանցագործությունների ու ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման, զինված խմբերի դատավարությունների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

- Պարո՛ն Դավթյան, 2018 թվականին, երբ ամբողջությամբ ուժի մեջ մտնի նոր սահմանադրությունը, ի՞նչ է փոխվելու Դատախազությունում, թե՞ Դատախազության գործառույթում ու կառուցվածքում որևէ փոփոխություն չի նախատեսվում:

- «Դատախազության մասին» նոր օրենքն իսկապես փոփոխություններ նախատեսել է, հակառակ դեպքում նոր օրենք ընդունելու իմաստը չէր լինի: Դրանք հիմնականում պայմանավորված են բարեփոխված Սահմանադրությամբ պետական մարմինների ձևավորման և գործունեության հիմքում ընկած անկախության և գործառութային տարանջատման սկզբունքների կենսագործման հրամայականով: Նշեմ փոփոխություններից թերևս ամենակարևորները: Նախ՝ սահմանվել է Գլխավոր դատախազի ընտրության այնպիսի մեխանիզմ, որն իշխանության թևերից, քաղաքական կոնյուկտուրայից, նրա գործառույթային անկախության ավելի բարձր երաշխիքներ է ապահովում: Գլխավոր դատախազին Ազգային ժողովն ընտրում է նրա իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ, իսկ պաշտոնանկ է արվում ԱԺ խմբակցության առաջարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: Սա հնարավորություն է ստեղծում դատախազին, վայելելով Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը, գործել ավելի անկախ, բայց նաև գիտակցել, որ իր կողմից օրենքի ցանկացած խախտման դեպքում Ազգային ժողովի նույնիսկ ամենափոքր խմբակցությունն առնվազն կարող է քննարկման առարկա դարձնել իր պաշտոնանկության հարցը:

Սահմանվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալների նշանակման նոր ընթացակարգ՝ նշանակման իրավասությունը վերապահելով Գլխավոր դատախազին, ինչը վերջինիս պատասխանատվության աստիճանն առավել բարձրացնող գործոն է:

Բացի դրանից`ամբողջությամբ վերանայվել է դատախազների նշանակման և ծառայողական առաջխաղացման կարգը: Այն դարձել է ավելի կանխատեսելի: Դատախազ դառնալու հավակնություն ունեցող անձանց և գործող դատախազներին իրավունք է վերապահվում բողոքարկելու իրենց վերաբերյալ կայացված որոշումները: Դատախազների վարքագծի կանոնները բարձրացվել են օրենքի մակարդակի: Այսինքն՝ կարևորվել է դատախազի կողմից ինչպես աշխատանքային հարաբերություններում, այնպես էլ՝ դրանից դուրս, իր կոչմանը հարիր վարքագիծ դրսևորելու անհրաժեշտությունը: Սա, իհարկե, արված փոփոխությունների միայն մի մասն է:

-Մեկ տարի առաջվա Ձեր խոսքով՝ Հայաստանում անպատժելի մարդիկ չկան և չեն լինի: Պաշտոնական բոլոր մակարդակներում ևս խոսվում է, թե անպատժելի մարդիկ ու չբացահայտվող հանցագործություններ չկան: Ըստ Ձեզ` հասարակության շրջանում վստահության ինչ աստիճան կա այդ հայտարարությունների վերաբերյալ: Խոսում ենք անպատժելի մարդկանց չլինելու մասին, բայց մինչ օրս ամենաբարձր պաշտոնյան, որ ամբաստանյալ է, պաշտպանության փոխնախարար Վահան Շիրխանյանն է: Բարեխի՞ղճ են պաշտոնյաները, խախտումներ չե՞ն անում:Օրինակ` հարևան Վրաստանում պարբերաբար բարձրաստիճան պաշտոնյաներ են դատապարտվում, ըստ որում` վարչապետի մակարդակով, իսկ նախկին նախագահի դեմ ևս մեղադրանք կա:

-Ես հայտարարել եմ ու հիմա էլ պնդում եմ, որ Հայաստանում անպատժելի մարդիկ չեն կարող լինել: Ես վերահաստատում եմ իմ նախկինում արած այն պնդումը, որ կոռուպցիոն սխեմաներում երբևէ ներգրավվող պաշտոնատար անձինք կորցնելու են հանգիստը: Դրա ապացույցն այն է, որ 2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ, և քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային կազմակերպություններում ղեկավար կամ ծառայողական գործառույթներով օժտված 70 անձանց նկատմամբ: Հրապարակված տվյալները հավաստում են, որ անցել են Հայաստանում բարձրաստիճան պաշտոնատար անձանց անձեռնմխելիության մասին պնդումների ժամանակները: Մեր խնդիրը կատարվող աշխատանքի մասին հանրային համակողմանի իրազեկումն է, կոռուպցիայի դեմ պայքարում իրավապահ մարմինների անկեղծ շահագրգռության նկատմամբ հանրային վստահության բարձրացումը: Իմ խորին համոզմամբ` հատկապես հանրային մասնագիտական շրջանակները չպետք է իրենց իսկ կողմից նկատելի արդյունքների, նախաձեռնությունների, իրականացվող բարեփոխումների հանդեպ կանխակալ բացասական կարծիք ձևավորեն՝ նախքան համոզվելը՝ որքանո՞վ են դրանք իրագործվում: Եթե անկախ ամեն ինչից անդադար անվստահություն պետք է ներշնչվի հասարակությանը, իհարկե, վերջինիս ընկալումները շարունակելու են մնալ ցածր մակարդակի:

Ինչ վերաբերում է հարևան երկրների հետ ձեր արած համեմատությանը, ապա բացարձակապես այն կարծիքին չեմ, որ զուտ համադրելի ցուցանիշներ ապահովելու համար պետք է արհեստական գործընթացներ հարուցել: Չպետք է թույլ տալ, որ որևէ մեկը հետապնդվի առանց իր մեղքը հիմնավորող բավարար ապացույցների: Նման համեմատությունները տեղին չեն, հատկապես, երբ հարևան երկրներից բերվող օրինակներն այդքան էլ միանշանակ չեն: Օրինակ՝ այդ նույն երկրներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց դեմ հարուցվել են քրեական հետապնդումներ, մի քանիսը դատապարտվել են, բայց վերջիններից ոմանց գործերով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը Կոնվենցիայի խախտումներ է արձանագրել: Արդյոք սա՞ պետք է վերցնենք` որպես օրինակելի փորձ:


-Վենդետաներ, կրակոցներ, սպանություններ, այս դեպքերը հաճախակի չե՞ն։ Օրինակ` կա՞ն համեմատականներ, թե նույն բնակչության շնչի հաշվով այլ երկրներում և Հայաստանում ինչ վիճակագրություն կա: Կա՞ն գործեր, որտեղ քննության առարկա դառնալու ընթացքում պարզվել է, որ այդտեղ վենդետայի տարր կա:

-Զանգվածային լրատվության միջոցներով սպանությունների աննախադեպ ծավալով հանրայնացումն առաջին հայացքից կարող է թյուր տպավորություն ստեղծել, որ առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների տեսակարար կշիռը հանցավորության ընդհանուր զանգվածում ավելացել է։ Մինչդեռ դինամիկան ցույց է տալիս, որ այս հանցատեսակի մակարդակը վերջին քսան տարիներին կայուն անկում է ապրում։ Եթե 1995-1998թթ․ գրանցվել է սպանության միջինը 105 դեպք, 2001-2004թթ․՝ 77 դեպք, ապա 2016թ․-ին գրանցվել է սպանության 66 դեպք: Իսկ ահա 2017թ․-ի տասնմեկ ամիսների կտրվածքով ունենք սպանության դեպքերի կտրուկ նվազում. արձանագրվել է սպանության 48 դեպք։ Բնական է, որ նման միտումների պայմաններում նվազել է նաև վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների թիվը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի բնակչության շնչին ընկնող սպանությունների թիվը ԱՊՀ և եվրոպական մի շարք երկրների համեմատությամբ բավական ցածր է։ 2013 թվականին ՄԱԿ-ի՝ դիտավորյալ սպանությունների գլոբալ հետազոտության արդյունքներով Հայաստանը դիտավորյալ սպանությունների թվով 219 պետությունների շարքում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը՝ հետևում թողնելով մեր անմիջական հարևաններին, ԱՊՀ գրեթե բոլոր և եվրոպական բազմաթիվ պետությունների։ Նախորդ տարվա տվյալներով սպանությունների առումով 100 հազար բնակչին բաժին է ընկնում 3,4 դեպք: Այս ցուցանիշով Հայաստանն ավելի լավ արդյունքներ ունի, քան Ղազախստանը, որտեղ այդ ցուցանիշը 4.8 է, Ռուսաստանը՝ 7.2, Ուկրաինան՝ 4.2, և այլն:

Նման ցուցանիշները ես պայմանավորում եմ այս հանցագործության դեմ անզիջում, հետևողական պայքարով և համոզված եմ, որ սպանությունների և, մասնավորապես, վրեժի շարժառիթով կատարվող սպանությունների դեմ պայքարի գրավականը հանցագործության համար պատասխանատվության և համաչափ պատժի անխուսափելիության ապահովումն է։

Ասածս չի նշանակում, թե իրավիճակը համարում եմ լիովին բավարարող: Իհարկե, ունենք առավել արդյունավետ գործելու, կադրային ռեսուրսների կարողությունները կատարելագործելու, մեր աշխատանքը գիտատեխնիկական ժամանակակից հնարավորություններով հագեցնելու և այլ խնդիրներ: Դրանց օպտիմալ լուծումներ գտնելուն են նաև ուղղված մեր ամենօրյա ջանքերը:

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Մաքսվել. Ռեալը հրաշալի մարտահրավեր է ՊՍԺ-ի համար Դատարանը բաց է թողել Սաակաշվիլիին: Կենդանակերպի նշանների 3 ամենանենգ տղամարդիկ Հնդկաստանում գնացքը ոչնչացրել է միանգամից վեց փղի Խառնեք քրքումը, իմբիրն ու կոկոսի յուղը և խմեք քնելուց առաջ. արդյունքը կզարմացնի ձեզ Պուտինը ժամանել է Էրդողանի պալատ Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին 15-րոպեանոց սուպեր դիմակ դեմքի համար. ընդամենը մի քանի րոպե` բյուրեղափայլ մաքուր մաշկ ստանալու համար Ֆրանսիայում վտանգի նարնջագույն մակարդակ է հայտարարվել «Անա» փոթորիկի պատճառով Իր արժեքը իմացող կնոջ 10 կանոն Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Ժիրուն հունվարին պատրաստ է փոխել ակումբային գրանցումը Ինչպես հասկանալ, որ աղջիկը խենթի պես սիրահարված է Ռուսաստանում հայ հարազատ եղբայրներն ամուսնացել են հայ հարազատ քույրերի հետ Ներկա պահին Նյու Յորքում որոտացած պայթյունից հետո նոր սպառնալիքներ չկան Հայոց ցեղասպանության ժամանակ երեխաների սպանդը հերքող Էրդողանը չի կարող դասեր տալ Իսրայելին. Յաիր Լապիդ Ռոնալդուի ընկերուհին ցուցադրել է նորածին դստերը (լուսանկար) Երբեք վարորդի դուռը ձախ ձեռքով մի՛ բացեք. ահա, թե ինչու ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի նիստում քննարկվել են նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող հարցեր Ահա,թե ինչպիսի տեսք ունեն Փարիզի նուդիստական ռեստորանի հաճախորդները.լուսանկարներ Լավագույն հայրերն՝ ըստ կենդանակերպի նշանների Աքսելերատորների ոլորտը նոր է Հայաստանի համար, շահագրգռված ենք, որպեսզի այն ինտեգրվի մեր իրականություն. Վարչապետ Եթե եղունգներին չունեք սպիտակ կիսալուսին, ապա անմիջապես այցելեք բժշկի Տոնական օրերին Երևանում կսահմանվի շուրջօրյա օպերատիվ հերթապահություն. քաղաքապետարան Կայացավ Եվրոպայի լիգայի վիճակահանությունը