1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Կինը նախկին ամուսնուն «սավոկով» ծեծի է ենթարկել, երբ նրա հեռախոսի մեջ գտել է քրոջ համարը՝ Sers անունով

1in.am-ը գրում է.

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Մանյա, Դերենիկ և Պողոս Գ.-երի (անունները փոխված են) գործի դատական քննությունը:

19-ամյա Դերենիկը 39-ամյա Մանյայի որդին է, իսկ 24-ամյա Պողոսը Մանյայի եղբայրն է: Գործով տուժող Էդգարը (անունը փոխված է) Մանյայի նախկին ամուսինն է. նրանք ամուսնալուծվել են 18 տարի առաջ…

Ըստ դատական ակտի՝ 2017 թվականի մարտի 19-ին, ժամը 23-ի սահմաններում Մանյան որդու հետ գյուղամիջյան ճանապարհով տուն գնալիս նկատել է, որ նույն գյուղում միայնակ բնակվող նախկին ամուսնու՝ Էդգարի տանից դուրս եկավ իր քույր Լենան (անունը փոխված է) ու արագ գնաց դեպի տուն:

Մանյան ու Դերենիկը գնացել են Լենայի հետևից: Լենան, ինչպես և Մանյան, ամուսնալուծվել էր ու չորս տարեկան որդու հետ ապրում էր մոր և եղբոր՝ Պողոսի հետ:

Մտնելով մոր տուն՝ Մանյան, չնայած Էդգարից վաղուց բաժանված էր, զայրացած պարզաբանում է պահանջել Լենայից, թե ի՞նչ գործ ուներ Էդգարի տանը, արդյո՞ք նրա հետ սիրային կապի մեջ է: Քույրը հերքել է Էդգարի տանը լինելու, ինչպես նաև նրա հետ սիրային կապ ունենալու հանգամանքները:

Մանյան չի հավատացել քրոջը: Նա որդուն ու եղբորը վերցրել և կեսգիշերին շտապել է Էդգարի տուն՝ պարզաբանում պահանջելու:

Մանյայի մայրը անհանգստացել ու նրանց հետևից դուրս է եկել տանից՝ նրանց հետ վերադարձնելու, կռիվ թույլ չտալու նպատակով:

Մանյան որդու և եղբոր հետ թակել է Էդգարի տան դուռը: Երբ Էդգարը բացել է դուռը, Պողոսը առանց նրա թույլտվության՝ նրան հրելով ներս է մտել, նրա հետևից ներս են մտել նաև Մանյան ու Դերենիկը:

Տուն մտնելուն պես Մանյան Էդգարից պահանջել է խոստովանել, որ նախկին քենու հետ սիրային կապի մեջ է: Էդգարը, ինչպես Լենան, հերքել է ամեն բան:

Վիճաբանության ժամանակ Մանյան ապտակել է նախկին ամուսնուն, ապա վերցրել է գոգաթիակը՝ «սավոկը», ու դրանով էլ է հարվածել նրան: Պողոսն իր հերթին մեկ անգամ ապտակել է Էդգարին: Մոր պահանջով Դերենիկը հոր սեղանից վերցրել է նրա հեռախոսը, բացել և նայել է հեռախոսազանգերին: Նա տեսել է մորաքրոջ՝ Լենայի համարը, որն ամրագրված էր «Սերս» անունով:

Դերենիկը, այդ մասին բարձրաձայնելով, հոր հեռախոսը հանձնել է քեռուն, վերջինս հեռախոսը տվել է Մանյային: Էդգարը պահանջել է, որ հեռախոսը վերադարձնեն, բայց չեն վերադարձրել: Այդ ժամանակ տեղ է հասել Մանյայի ու Պողոսի մայրը, ում հետ ամբողջ խումբը դուրս է եկել Էդգարի տանից ու հեռացել է:

Ճանապարհին Մանյան բացել է Էդգարի հեռախոսը, անձամբ տեսել է քրոջ համարը՝ ամրագրված՝ «Սերս» անունով… Մի քանի րոպե անց նրանց տուն են գնացել ոստիկանները ու բերման են ենթարկել ոստիկանության բաժին:

Դատարանում երեք ամբաստանյալները՝ Մանյան, Պողոսը ու Դերենիկը, իրենց մեղավոր են ճանաչել:

Մանյան հայտնել է, որ Էդգարից ամուսնալուծվել է 18 տարի առաջ, որդու հետ բնակվել է առանձին: Ինքն ու որդին ընդհանրապես չեն շփվել Էդգարի հետ, վերջինս ապրել է նույն գյուղում՝ միայնակ: Վերջին շրջանում լուրեր են պտտվել, թե ամուսնուց բաժանված քույրը՝ Լենան, սիրային կապի մեջ է մտել Էդգարի հետ: Ինքը սկզբում չի հավատացել: Բայց դեպքի օրը որդու հետ տուն վերադառնալիս տեսել է՝ ինչպես է Լենան դուրս եկել Էդգարի տանից:

Ինքը չի ցանկացել փողոցում քրոջից պարզաբանում պահանջել: Նրա հետևից գնացել են մոր տուն: Ինքը պահանջել է, որ քույրը բացատրություն տա, բայց Լենան ամեն բան հերքել է: Ու չնայած ուշ ժամին, ինքը եղբոր ու որդու հետ շտապել է Էդգարի տուն՝ բացատրություն պահանջելու…

Երբ Էդգարը նույնպես հերքել է Լենայի հետ սիրային կապի գոյությունը, ինքը զայրույթը զսպել չի կարողացել ու մեկ անգամ ապտակել է նախկին ամուսնուն, հետո վերցրել է միջանցքում դրված «սավոկը» ու շպրտել է նրա վրա: Եղբայրն էլ է մեկ անգամ ապտակել Էդգարին:

Վերջինիս տանն էր նրա հարևանը, նա ցանկացել է միջամտել, բայց իրենք պահանջել են չխառնվել ուրիշի ընտանեկան գործերին՝ սա ուրիշ թեմայա…

Հարևանը դուրս է եկել: Ինքը հյուրասենյակի սեղանին նկատել է Էդգարի հեռախոսը, հայացքով որդուն հասկացրել է, որ վերցնի այն: Իր նպատակն էր հեռախոսի միջոցով բացահայտել Էդգարի ու Լենայի սիրային կապը…

Մանյան դատարանում ասել է, թե զղջում է կատարածի համար, խնդրում է մեղմ վարվել…

Ավելին` սկզբնաղբյուր կայքում

loading...
Լրահոս
Սարգսյանների օրը, Գասպարյանի փոփոխություններն ու սպառնալիքները՝ լրագրողների հասցեին Բանակից խուսափած հայերը Բելառուս մեկնելուն պես կարող են ձերբակալվել. զգուշացնում է ՌԴ հյուպատոսը. Sputnik Օբամեյանգը հրաժեշտ է տվել Բորուսիային Երեւանի կենտրոնում ապօրինի կառույցն ապօրինի օրինականացրել են. ավագանին դատախազին է դիմել.Armtimes.com Թեստ. ինչ են պատմում Ձեր երազները Ձեր մասին Ինչպե՞ս հասկանալ, որ Նա հարմար է քեզ՝ որպես ամուսին Արմեն Սարգսյանը վստահեցնում է, որ ծանոթ է Հայաստանի խնդիրներին Ստամոքսի բորբոքման դեմ պայքարող տնական միջոցներ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին լուրերը տեղեկատվական դիվերսիա են Մահացել է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը Մազերի դիմակ, որը խթանում է մազերի աճը և պայքարում թեփի դեմ 2017-ի ընթացքում հանրապետության դպրոցների 70 տոկոսում ներդրվել է պարտադիր երրորդ օտար լեզվի առարկան Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք.Օբամեյանգ Ֆրանսիայի նախագահը հայկական կազմակերպությունների ընթրիքին ներկայացել է անմոռուկը կրծքին 5 հոգեբանական նշան, որ դուք դեռ երկար միասին կլինեք Գորիս-Սիսիան ավտոճանապարհին գետնաբուք է, Ախուրյանի և Աշոցքի ավտոճանապարհներին ձյուն է տեղում Արմեն Սարգսյանը պատրաստվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Գագիկ Ծառուկյանը 30 միլիարդ դրամ կներդնի Ծաղկաձորում նոր մարզահամալիրի կառուցման համար Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց «Արսենալ» Մոսկվան ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ առաքելության ընդլայնման ուղղությամբ. Զախարովա ՀՀԿ-ի ներսում դժգոհություն է հասունացել Պարտադիր հնդկաձավար ուտելու պատճառներ Հրդեհ Ստեփանավան քաղաքում Երիտասարդ զույգը բնակարանի պատի մեջ այսպիսի տուփ գտավ. տեսնելով դրա պարունակությունը՝ չեք կարողանա զսպել ձեր արցունքները (տեսանյութ) Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է