1$ = 0 AMD 1€ = 0 AMD

10 հզոր բառեր, որոնք փոխում են կնոջ ճակատագիրը

Ահա այն 10 բառերը, որոնք ձեզ կօգնեն ազատվել խնդիրներից, և հաջողություն կբերեն:

 

1. Հաջողություն: Այո, հաջողությունը սիրում է, երբ իր անունը տալիս են: Բայց այդ բառը պետք է գործածել վստահությամբ և միայն դրական տրամադրվածությամբ: Ոչ մի «Ախ, եթե ինձ բախտը ժպտար…»: Դրա փոխարեն պետք է ասել. «Ես հավատում եմ, որ այսօր հաջողությունն ինձ հետ կլինի»:

2. Երջանկություն: Սա այն է, ինչին դուք ձգտում եք: Հիշեցրեք ձեզ այդ նպատակի մասին ամեն օր և վստահությամբ նայեք ապագային: «Ես անպայման կհասնեմ իմ նպատակին, ես երջանիկ կլինեմ»: Այս բառն անընդհատ կրկնելով՝ դուք ձեր նպատակին ավելի մոտ կլինեք, և որոշ ժամանակ անց իսկապես ձեզ երջանիկ մարդ կզգաք:

3. Սեր: Ինքներդ ձեզ և շրջապատող աշխարհը սիրելու ունակությունը այն հաջողության գրավականն է, որը չի սիրում սառը, անկենդան մարդկանց: Ձեր մտերիմների հետ խոսեք ձեր զգացմունքների մասին և մի վախեցեք խոստովանել աշխարհին, որ սիրում եք նրան: Ասեք հետևյալը. «Ես այս աշխարհը սիրում եմ նրա գեղեցկության և այն հնարավորությունների համար, որոնք նա իմ առջև բացում է»: Եվ աշխարհը կշտապի ձեզ պատասխանել փոխադարձությամբ:

4. Բարեկեցություն: Եթե այս բառը դուք հաճախ արտաբերեք և հատկապես, եթե բարիք ցանկանաք նաև ուրիշներին, դուք իսկապես կսկսեք կյանքից բարիք ստանալ, և հաջողությունը դեմքով կշրջվի դեպի ձեզ:

5. Շնորհակալություն: Բախտը մեջքով է շրջվում նրանց, ովքեր ունակ են միայն վերցնելու՝ ոչինչ փոխարենը չտալով: Այդ պատճառով էլ ձեր հաջողությունների համար շնորհակալ եղեք մտերիմներին, դիպվածին, հարմար դասավորված հանգամանքներին, բոլոր նրանց, ովքեր ինչ-որ բանով, թեկուզ շատ փոքր, օգնել են ձեզ: Շնորհակալ եղեք՝ արտաբերելով հենց այդ բառը, և հաջորդ անգամ հաջողությունը կրկին բարեհաճ կգտնվի ձեր նկատմամբ:

6. Գերազանց: Որպեսզի ձեր բոլոր գործերը հաջողությամբ պսակվեն, հաճախակի արտաբերեք այս բառը: Այսպիսով դուք ձեզ կծրագրավորեք հաջողության հասնելուն և կհասնեք ցանկալիին:

7. Համոզվածություն: Համոզվածությունը հաջողակ մարդկանց հիմնական զգացողություններից է: Եթե դուք վստահ լինեք ձեր ուժերի վրա, բախտը ձեր նկատմամբ բարեհաճ կլինի: Այս բառի հաճախակի արտաբերումը ձեզ կօգնի վստահել սեփական ուժերին, անգամ, եթե սկզբում դուք կասկածներ եք ունեցել:

8. Վստահություն: Որպեսզի հանգամանքները հաջող դասավորվեն, պետք է վստահել կյանքին: Ձեզ համար կարևոր գործ սկսելուց առաջ հաճախ խոսեք վստահության մասին: Ասեք, որ հավատում եք, որ կյանքի բոլոր հանգամանքները կդասավորվեն հօգուտ ինձ:

9. Առողջություն: Հաջողության գրավականը ֆիզիկական, հոգեկան և բարոյական առողջությունն է: Նեգատիվ բառերը, հիվանդությունների քննարկումը և ինքնազգացողության վերաբերյալ շարունակական բողոքները ոչ միայն խնդիրներ են բերում, այլև վատացնում են օրգանիզմի ընդհանուր վիճակը: Իսկ ահա դրական բառակապակցությունների մեջ գործածված «առողջություն» բառը նպաստում է նրան, որ դուք ձեզ միշտ լավ զգաք:

10. Հույս: Հույսը մարդուն պարտադրում է հավաքել ողջ ուժերը և առաջ շարժվել՝ նույնիսկ ամենաբարդ ու ծանր իրավիճակներում: Ասեք, որ դուք հույս ունեք, որ լավագույնը կկատարվի, և հաջողությունն անպայման կլսի ձեզ և կարդարացնի հույսը:

loading...
Լրահոս
Նախագահը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել մտավորականության ներկայացուցիչների հետ 3 բան, որ երջանկացնում է հորոսկոպի նշաններին «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 16 Մխիթարյանի ու Սանչեսի տեղափոխության հարցը գրեթե լուծված է Թուրքիան շարունակում է թուրք-սիրիական սահմանին զինտեխնիկա կուտակել Մշտապես սառը ձեռքեր եւ ոտքեր ունե՞ք. Ինչպես վերացնել Ադրբեջանում 2017-ին նվազել է նավթի և գազի արդյունահանումը Նախագահը Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին հանձնել է Հայրենիքի շքանշանը Դուք պարտավոր չեք վճարել սուպերմարկետում պատահաբար կոտրած ապրանքի համար Հրանտ Դինքի մահվան տարելիցին ընդառաջ 2017-ին Հայաստանում արձանագրվել է հանցագործության 20. 285 դեպք, նախորդ տարվանից 1521-ով ավելի Պետք է միասնական երթուղային ցանց մշակել ողջ հանրապետության համար. Վարչապետի հանձնարարականը՝ Տրանսպորտի նախարարությունում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բրյուսելում անցկացված խորհրդաժողովին Ինչպես տանից հանել բացասականը, հիվանդություններն ու գումար բերել 7 առօրյա սովորություններ, որոնք մեծ վնաս են հասցնում կնոջ կրծքին Այս պտուղների օգտագործման չարաշահումը կարող է վատ հետևանքներ ունենալ Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու Ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ Թիվ 44 երթուղու միկրոավտոբուսում կատարված գրպանահատությունը բացահայտվեց Տեսահոլովակի պրեմիերա. Արամե` «Հալվելու եմ» Բեյսբոլի խաղի ժամանակ այս աղջիկն ուրախ սելֆիներ էր անում, երբ գնդակը դիպավ նրա դեմքին․ հետևանքները տեսնել է պետք (լուսանկար) Զորակոչիկին բանակ են ճանապարհում զուռնա-դհոլով (Տեսանյութ) Lexus-ը ներկայացրել է գերշքեղ ամենագնաց Իսկ դուք կհամարձակվեի՞ք փորձել պինգվինի եփած ձուն․ ահա թե ինչով է այն տարբերվում հավինից (լուսանկար) Տնտեսական պատասխանատուն` համայնքի տնտեսական ծրագրերի ինֆորմացիայի առաջնային օղակ. Դավիթ Լոքյան